ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ձեզ վստահեցնում եմ, փոփոխություններ լինելու են. Սամվել Կարապետյան

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ձեզ վստահեցնում եմ, փոփոխություններ լինելու են. Սամվել Կարապետյան

«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ Վարդևանյան

«Խափանման միջոցի կիրառումը պետք է լինի համաչափ, պետք է լինի անհրաժեշտ, պետք է լինի պիտանի և պետք է բխի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջներից՝ նվազագույնի սկզբունքից։ Ես իսկապես ուզում եմ հարցադրում բարձրաձայնել, ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, բացառապես դրական բնութագրվող անձի նկատմամբ խափանման միջոցը լինել ինտենսիվ և լինի դիրքորոշում, որ այն տևի 13 ամիս։

2 օր առաջ դատախազը հայտարարեց, որ պետք է տնային կալանքը 3 ամսով երկարաձգվի՝ նշելով, որ անուղղակի կարող է միջամտել գործի քննությանը։ Լավ, ինչի՞ն պիտի խոչընդոտի, օրինակ՝ ում ասած, կամ ինչ զննության, կամ զննությանը կարա՞ս խոչընդոտես, ի՞նչ պիտի անենք, պետք է գիշերը գանք Հակակոռուպցիոն դատարանի դուռը բացենք՝ զննության արձանագրություն ման գա՞նք»,- այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Իշխանությունները ցանկանում են մեր ուժը չգրանցեն, չի՛ հաջողվելու. Աշոտ Ֆարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունները ցանկանում են մեր ուժը չգրանցեն, չի՛ հաջողվելու. Աշոտ Ֆարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի «առավելապաշտական պահանջներից»

Թեհրանը երաշխավորում է, որ կբացի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի առավելապաշտական պահանջներից…

Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից


Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը

Ռուսաստանը չի աջակցում Հորմուզի նեղուցի շուրջ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը

Ռուսաստանը չի աջակցում Ֆրանսիաի և Մեծ Բրիտանիաի նախաձեռնությանը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության թեմայով գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Մատվիենկոյի խոսքով՝ նախաձեռնությունը չի կարելի համարել խաղաղ, քանի որ այն, ըստ ռուսական կողմի, ուղղված է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմանը։

«Մենք տեսնում ենք, որ այս նախաձեռնությունը սպասարկում է այդ երկրների շահերը և ուղղված է տարածաշրջանում ռազմական ակտիվության աճին», — նշել է նա լրագրողների հետ զրույցում։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը աջակցում է միայն այն նախաձեռնություններին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա և ուղղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Մատվիենկոն ընդգծել է, որ քննարկվող առաջարկը չի համապատասխանում այդ չափանիշներին։


Հորմուզի նեղուցը համարվում է գլոբալ էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկը, և դրա շուրջ ցանկացած նախաձեռնություն անմիջապես անդրադառնում է միջազգային անվտանգությանը և տնտեսական կայունությանը։
Տարածաշրջանում ակտիվացող դիվանագիտական և ռազմական քննարկումները ցույց են տալիս լարվածության շարունակական աճը։

Մակրոնը «Հեզբոլլահին» զինաթափման եւ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի պահպանման կոչ է արել

Մակրոնն անհանգստություն է հայտնել հրադադարի խախտման ռիսկի պատճառով…

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեությունը:

Հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ ընկերությունների գործունեությունը: Կա՞ Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեության աճ, զարգացում, այսպես ասած՝ ավելացում, ֆրանսիական ներդրումներ: Ոչ: Հայաստանում գործում են այն ընկերությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը: Դրանից հետո, անցնող ութ տարիների ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է երկու կողմից էլ՝ թե պաշտոնական Երևանի, թե Փարիզի, սակայն հարաբերության իրական, գործնական, խորքային ցուցիչը՝ տնտեսությունը, ըստ էության բացակայում է:

2021 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան Փարիզում ստորագրեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Ո՞ւր է, ի՞նչ քայլեր են արվել այդ քարտեզով: Հինգ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական տնտեսական կոպերացիան որքանո՞վ է աճել: Գրեթե ոչնչով:

Պետական ծրագրերով իրականացվող ֆինանսավորումը այստեղ բացարձակապես ցուցիչ չէ, որովհետև պետական ծրագիրն առավելապես քաղաքական նկատառումներով պայմանավորված աշխատանք է: Տնտեսական սուբյեկտների հետաքրքրությունն ու ներգրավվածությունն է, որ փոխադարձ հարաբերության իրապես ամրության վկայություն է: Իսկ Ֆրանսիայի տնտեսական սուբյեկտների հետաքրքրություն Հայաստանի տնտեսությամբ, գործնականում չկա»: