Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ

Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին գնել է կատալոնական «Կորնելյա» ակումբը, որը Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ակումբ է։
     Լուրը հայտարարվել է Կորնելյայի պաշտոնական կայքում։ Արգենտինացի հարձակվողն այժմ ակումբի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է։
     «Կորնելյան» գոյություն ունի 1951 թվականից։ Հիմնադրումից ի վեր ակումբը հիմնականում մրցել է տարածաշրջանային առաջնություններում։

Կատալոնացիների ամենամեծ նվաճումներից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակն էր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում։

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք


Թաղապետարանները Տիգրան Ավինյանին հաճոյանալու նոր ձեւ են գտել՝ ծառատունկ: Երևի տեսնում են, շեֆը այստեղ-այնտեղ ծառ է տնկում, նկարվում է, որոշել են, որ ծառ տնկե…

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք


Թաղապետարանները Տիգրան Ավինյանին հաճոյանալու նոր ձեւ են գտել՝ ծառատունկ: Երևի տեսնում են, շեֆը այստեղ-այնտեղ ծառ է տնկում, նկարվում է, որոշել են, որ ծառ տնկե…

Ի՞նչ են քննարկել Մատվիենկոն ու Էրդողանը

Միջխորհրդարանական միության ասամբլեայի շրջանակում Ստամբուլում գտնվող Վալենտինա Մատվիենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անդրադարձել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին․ գրում են ռուսական աղբյուրները։

«Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է եղել Ուկրաինայի շուրջ իրավիճակին։ Էրդողանն ասել է, որ բանակցությունների համար Ստամբուլը կարող է հարթակ ծառայել»,- գրել են լրատվամիջոցները։

Քննարկվել են նաև էներգետիկ և տնտեսական գործակցության հարցեր, այդ թվում՝ ատոմակայանի կառուցման հետ առնչվող։

Վաղը ես լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանի մոտ․ Գոհար Ղումաշյան


«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը հայտարարել է, որ վաղը լինելու է Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին։

Ելույթ ունեցա Ստամբուլում կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում. ՀՀ խորհրդարանի խոսնակ

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել այդ խաղաղության ամրապնդմանը, երկխոսության առաջխաղացմանը և տեղերում իրական հնարավորությունների վերածելուն, ասել է նա…

Շոյգուն Բալթյան երկրներին հայտարարել է «Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի» մասին

Վերջերս ավելի հաճախ են գրանցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներ Ռուսաստանի դեմ Ֆինլանդիայի և Բալթյան երկրների միջոցով։ Արդյունքում տուժում են խաղաղ բնակիչներ…

Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը


Թոփ Ֆոտո


Ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 1-ին փակուղու թիվ 1, 1ա, 1բ, 2, 2ա, 3, 4, 5, 6, 2-րդ փակուղու թիվ 1, 1ա, 2, 3, 4, 5, 6, 3-րդ փակուղու թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 5, 6, 7, Կ.Ուլնեցու 1-ին, 2-րդ փողոցների, Հասրաթյան փողոցի թիվ 5/1, 5/2, Պ.Սևակի փողոցի թիվ 2 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Ագարակում տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը


Մշակույթ


Մեղրիում և Ագարակում մշակութային ակտիվ անցուդարձ է․ Ագարակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը, որը եզրափակվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ջազի սիրահարներ։

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում կարևորվել է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը՝ հայկական մշակույթը ներկայացնելու և Մեղրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը խթանելու տեսանկյունից:

 

«Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ երեսուն միջոցառումներ, որոնց թվում են Արհեստների փառատոնը, Տարազ-ֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, Երևանի գրքի արտագնա փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը և այլն:

 

Մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ պետական մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում»,- ասվում է նախարարի ուղերձում։

 

Նշվել է, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որը կարևոր հարթակ է երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

 

Միջոցառման ընթացքում նշյալ հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեսյանին հանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը՝ ի նշանավորումն այդ պատվավոր կարգավիճակի։

 

Ներկաներին ողջունել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։

 

Հանդիսավոր բացումը եզրափակվել է գալա համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ և գիշերային դիսկոտեկով՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ:

 

Համերգը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։