Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել AZAL ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի վերաբերյալ։

«Համաձայն 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում AZAL-ին պատկանող ինքնաթիռի վթարի հետ կապված հետևանքների, այդ թվում՝ փոխհատուցման վերաբերյալ համապատասխան լուծման շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ «ՀՕՊ համակարգի՝ ոչ միտումնավոր հարվածի հետևանքով»։

«Այս քայլերը հաստատում են դաշնակցային գործընկերության շրջանակում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը մեր փոխադարձ հանձնառությունը։ Մենք վստահություն ենք հայտնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և երկու կողմերի շահերի վրա, կշարունակի ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը՝ ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից։ Մենք կրկին խորին ցավակցություն ենք հայտնում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին և ընկերներին և կիսում ենք այս անդառնալի կորստի ցավը ողբերգությունից տուժած յուրաքանչյուրի հետ»,- նշվել է հայտարարությունում։

Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի բանակցողների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա

Զելենսկին նշել է, որ Իրանի հետ պատերազմը և վերջին շրջանում սկսված բանակցային գործընթացը շեղել են Վաշինգտոնի ուշադրությունը ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցություններից․․․

Առաջիկա նախընտրական գործընթացների ժամանակ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի․ ՀՀ ԿԸՀ

Հովակիմյանը հիշեցրել է, որ նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունն էապես փոխվել է 2024 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո․․․

«Չի կարելի թույլ տալ Իսրայելի կառավարությանը խափանել հակամարտության կարգավորման գործընթացը»․ Էրդողան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չի կարելի թույլ տալ Իսրայելի կառավարությանը խափանել հակամարտության կարգավորման գործընթացը»․ Էրդողան

Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի շուրջ ճգնաժամի պատճառով լարվածությունը նվազեցնելու համար և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նախաձեռնում ենք քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ժամանակավոր հրադադարի համաձայնությամբ բացված հնարավորությունների պատուհանը»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։

Նա մեղադրել է Իսրայելին հակամարտության կարգավորման գործընթացը խափանելու փորձերի մեջ։ «Չի կարելի թույլ տալ, որ հրադադարից դժգոհ Իսրայելի կառավարությունը խափանի այս գործընթացը։ Եթե մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, դա տեղի կունենա ի հեճուկս սիոնիստական ռեժիմի։ Իսրայելը սաբոտաժի է ենթարկում խաղաղության նույնիսկ ամենափոքր հույսը»,- նշել է Էրդողանը։

KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ ֆինանսական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի ․/ԱՌԿԱ/․  «Ռենշին» ընկերության աուդիտը, որը  հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։

«Աուդիտի ընթացքում հաստատվում են այնպիսի առանցքային պարամետրեր, ինչպիսիք են կապիտալի համարժեքությունը, իրացվելիության մակարդակը և ակտիվների որակը: Ներդրողների համար սա նշանակում է ռիսկերի նվազեցում և երաշխիք, որ ընկերությունը գործում է միջազգային թափանցիկ ստանդարտներով», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով գործընկերների համար ամենամյա միջազգային աուդիտի գործնական արժեքի մասին՝ Չիչյանն ընդգծել է, որ միջազգային աուդիտը գործնական գործիք է բոլոր շահառուների համար:

«Բանկերի համար այն նվազեցնում է ռիսկի գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ֆինանսավորում ավելի մրցունակ պայմաններով։ Ինստիտուցիոնալ ներդրողների համար սա որոշումների կայացման հիմնական նախապայմանն է, որը հաստատում է ընկերության «առողջությունը»։ Գնորդների համար միջազգային աուդիտը փաստում է այն մասին, որ կառուցապատողը կայուն է և չունի ֆինանսական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել շինարարության կանգին», – պարզաբանել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե «Ռենշինի» կորպորատիվ մշակույթի ո՞ր սկզբունքներն են օգնում ձևավորել ուժեղ թիմ և պահպանել կայունությունը երկարաժամկետ ու կապիտալատար նախագծերում՝ ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ«Ռենշինի» կորպորատիվ մշակույթը մեր հաջողության հիմնաքարն է, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել կապիտալատար և երկարաժամկետ նախագծերը։

«Մեր թիմի ձևավորման հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորարարության սիներգիան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ գիտակցում է իր դերը ընկերության համաշխարհային հեղինակության կերտման գործում։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք միջազգային էքսպատների և բարձրակարգ կոնսուլտանտների ներգրավումը, ինչը թույլ է տալիս տեղայնացնել գլոբալ փորձն ու լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում», – ասել է նա։

Միաժամանակ Չիչյանի խոսքով, ընկերությունը մեծապես ներդնում է թիմակիցների երկարաժամկետ խրախուսման համակարգերում՝ ձևավորելով կայուն և մոտիվացված «ուժեղ կորիզ», որն ունակ է տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնել Հայաստանի համար աննախադեպ մասշտաբի և բարդության ծրագրերը։

«Այս բաց և թափանցիկ հաղորդակցման միջավայրը, զուգորդված միջազգային փորձի հետ, նվազեցնում է գործառնական ռիսկերը և երաշխավորում մեր ստանձնած բարձր պարտավորությունների կատարումը», – եզրափակել է նա։

«Ռենշինը» քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է շուրջ 1 մլն քառ. մետր բարձրակարգ կառուցապատում՝ ավելի քան 1 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով: 2025 թվականի վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ակտիվները կազմել են 133,5 մլրդ դրամ, սեփական կապիտալը՝ 13,7 մլրդ դրամ:

Փաշինյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխեց հայոց պատմության կործանարար ընթացքը

Հիմա այն մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները գտնվում էին հայկական վերահսկողության տակ՝ մեր…

Թրամփ. Իրանի հետ գործարք չի լինի առանց Իրանի միջուկային զենքից հրաժարվելու

Իրանը պնդում է ուրանի հարստացումը շարունակելու իր իրավունքի վրա։ Իրանը չի ձգտում միջուկային զենքի, բայց ունի խաղաղ…