Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում


Քաղաքականություն


Հունգարիայում ընտրություններում հաղթանակ տարած «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի արտաքին քաղաքականությանն ու էներգետիկ անվտանգությանը։ Նա նշել է, որ Բուդապեշտը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ 

Մադյարի խոսքով՝ ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու, հետևաբար էներգետիկ ոլորտում առկա կախվածությունը պարտադրում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ։

Միևնույն ժամանակ, Մադյարը հստակ գծել է իր կառավարության ռազմավարական առաջնահերթությունները՝ խոստանալով վերականգնել և սերտացնել համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Նա շեշտել է, որ Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում, և երկիրը պետք է վերադառնա իր բնականոն դաշնակցային հարաբերություններին արևմտյան գործընկերների հետ։ Այս հայտարարությունը դիտվում է որպես փորձ՝ հավասարակշռելու երկրի տնտեսական շահերը և աշխարհաքաղաքական կողմնորոշումը։



Բաքու մեկնելն ուրանալու, մոռանալու մասին չէ․ Արեգ Քոչինյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Հայ և ադրբեջանցի մասնագետների այս ֆորմատով չորրորդ հանդիպումն է տեղի ունեցել Բաքվում։  Կա հստակ պայմանավորվածություն, որ դրանք շարունակվելու են և դա  արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է․ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Քոչինյանը։

Նա նշել է, որ 38 տարվա կոնֆլիկտի հետևանքները կարճ ժամանակում հասարակության մեջ փոխել չեն կարող, բայց հանդիպման գաղափարն արդեն իսկ դրական քայլ է։

«Դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Բայց ես կարող եմ ընդամենը մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն։ Խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է, ու սա երևի թե կարևոր է»,-ասել է Քոչինյանը։

Անդրադառնալով անցյալը մոռանալու, ուրանալու մասին մեղադրանքներին՝ Քոչինյանն ասել է, որ իրենց նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ:

«Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն, թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես և չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Հաստատ է միայն, որ թե՛  մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- եզրափակել է Քոչինյանը։

 

Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, անտարբերություն է հայտնել Իրանի հետ բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։ Խոսելով Վաշինգտոնում՝ նախագահը շեշտել է, որ իր համար էական չէ՝ երբ պաշտոնական Թեհրանը կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղան։

«Ինձ չի հետաքրքրում՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե չվերադառնան, ինձ համար դա ընդունելի է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած սցենարի։

Անդրադառնալով անցած հանգստյան օրերին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ընթացող բանակցություններին՝ Թրամփը հայտնել է, որ իրանական կողմը հստակ հասկացնել է տվել իր նպատակների մասին։ Ըստ նախագահի՝ Թեհրանը դեռևս ձգտում է տիրապետել միջուկային զենքի և այդ մասին բացահայտ հայտարարել է բանակցությունների ընթացքում։ 

Նախագահ Թրամփը վերահաստատել է իր վարչակազմի անփոփոխ դիրքորոշումը՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն։ 



Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար


Բիզնես


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ։ Նրա խոսքով՝ այդ նոր ավտոբուսները կգան փոխարինելու «Higer»-ներին և «Գազել»-ներին։

Նա շեշտել է. «Բայց այս մրցույթը պայմանով, այսինքն՝ առանց ֆինանսական միջոցների կհայտարարենք, և հավաքագրումներից կախված կորոշենք՝ գնում իրականացնում ենք, թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ կա ահռելի պոտենցիալ՝ վճարումներն ու կարգուկանոնը ճիշտ տրամաբանության բերելու դեպքում ֆինանսական միջոցներ գեներացնել ու այս տարի ևս մեծ խմբաքանակ ավտոբուսներ ձեռք բերել, բոլոր «Higer»-ներն ու «Գազել»-ները փոխարինել։ Բայց այստեղ կարևոր է, թե մեր գործընկերներն ինչպես կաշխատեն, կարգապահությունը ինչպես կվերահսկեն»։

Քաղաքապետը հիշեցրել է, որ մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար։

Ավելի վաղ քաղաքապետն ասել էր. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։



Նավթ, ոսկի և ռիսկեր․ Ադրբեջանի տնտեսության մարտահրավերներն ու հնարավորություններն անկայուն աշխարհում

Տնտեսագետ Վահրամ Ռևազյանը ծավալուն վերլուծություն է պատրաստել, որը ցույց է տալիս՝ չնայած էներգակիրների բարձր գներից բխող կարճաժամկետ շահույթներին՝ Ադրբեջանի տնտեսության հիմքում…

Նավթ, ոսկի և ռիսկեր․ Ադրբեջանի տնտեսության մարտահրավերներն ու հնարավորություններն անկայուն աշխարհում

Տնտեսագետ Վահրամ Ռևազյանը ծավալուն վերլուծություն է պատրաստել, որը ցույց է տալիս՝ չնայած էներգակիրների բարձր գներից բխող կարճաժամկետ շահույթներին՝ Ադրբեջանի տնտեսության հիմքում…

Ավստրալիան իր պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակել ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ ստանձնելով ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը՝ նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Ստյուարտին․․․

«Հեզբոլլահը» զգուշացրել է Լիբանանում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

Նա շեշտել է, որ իրենք դեռևս հանդուրժում են գործող կառավարությանը, որն, ըստ նրա, շարժվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի թելադրանքով․․․

Իրանը սպառնացել է տապալել ԱՄՆ-ի կողմից ցանկացած ծովային շրջափակումը

Հայտարարության առիթ է դարձել Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ձեռնամուխ են լինում Հորմուզի նեղուցում նավերի արգելափակմանը․․․

Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով՝ Հայաստանում


Հենց նոր Հունգարիայում ընդդիմադիր առաջնորդը հաղթեց երկրի երկարամյա վարչապետին և կանգնեցրեց Հունգարիայի դիկտատուրայի վերածումը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստ…