Փաշինյանն առաջիկայում կարևոր իրադարձություններ է ակնկալում
Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը «This is Athens – Agora» միջոցառման ընթացքում բարձրացրել է քաղաքում նոր հյուրանոցների թույլտվությունների տրամադրումը սահմանափակելու հարցը․ գրում է Euronews–ը։
Հունաստանի մայրաքաղաքում արդեն իսկ գործում է արգելք՝ քաղաքի կենտրոնի 3 թաղամասերում կարճաժամկետ վարձակալությունների համար նոր թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ։
«Մենք իսկապես պետք է տեսնենք՝ արդյոք մեզ անհրաժե՞շտ են նոր հյուրանոցներ, և եթե այո, ապա քանի հատ և որտեղ», – ասել է Դուկասը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ որքան լրացուցիչ զբոսաշրջային բեռ կարող է քաղաքը վերցնել։
«Չպետք է դառնանք Բարսելոնա։ Պետք է հասկանանք, որ կան գերհագեցած տարածքներ, որտեղ չեն կարող նոր մահճակալներ տեղադրվել՝ լինի դա կարճաժամկետ վարձակալություն, թե ոչ»,- նշել է քաղաքապետը։
INSETE-ի վերջին տվյալների համաձայն՝ Ատտիկայում կա 68.934 հյուրանոցային մահճակալ: Հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները խոստովանում են, որ վերջին տարիներին Հունաստանի մայրաքաղաքում հյուրանոցների թիվը կտրուկ աճել է, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես ոլորտի, այնպես էլ քաղաքի զբոսաշրջության համար։

Մինչ բոլորի ուշադրությունը սևեռվել է Պակիստանի մայրաքաղաք, որտեղ ակնկալում են, որ վաղը տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական՝ երկրորդ փուլը, Վաշին…

Իրենցից դուրս օրենքներ ու տոներ են հնարել. քաղաքացիներ
«Ականատես» դիտորդական առաքելությունը մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել Գյումրիում նախօրեին կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։
«2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից արձանագրվել է մարդկանց ուղղորդված մասնակցություն միջոցառմանը։
Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն, Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների, աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։
Զուգահեռաբար, առաքելությունը տեղեկություններ է ստացել նաև կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյան համայնքի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։
«Ականատեսն» արձանագրում է, որ քաղաքական լծակների կիրառումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին։
Հատկանշական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանվում է որպես անհիմն առավելություն, որը ձեռք է բերվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքը կամ պետական կառույցների հետ կապերը օգտագործելու միջոցով՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։
«Ականատեսը» վերահաստատում է իր կոչը բոլոր քաղաքական ուժերին և պատասխանատու անձանց՝ ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից կամ անուղղակի ազդեցություններից։
«Ականատես» դիտորդական առաքելության նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»,- ասված է հայտարարության մեջ։