«Քոչարյանն ու Փաշինյանն ունեն նույն գլխավոր թեզը»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանն ու Փաշինյանն ունեն նույն գլխավոր թեզը: Երկուսն էլ նույն խոսույթի վրա են հենվում: Փաշինյանն ասում է, որ նա խաղաղություն է բերել, Քոչարյանն ասում է, որ իր տարիներին խաղաղ է եղել: Առաջին հայացքից երկուսն էլ ճիշտ են, բայց կա մի հատ կարևոր բայց, ու էդ բայցը նույնպես ընդհանուր է Քոչարյան-Փաշինյան զույգի համար, ինչպես իրենց ողջ կենսագրությունը:
     Քոչարյանի ղեկավարման տարիներին՝ 1998-2007 թվականներին, Ադրբեջանն ուներ մեկ գերնպատակ՝ Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղու կառուցում: Սա նրանք հռչակել էին դարի գործարք: Բնական է շինարարության փուլում նրանք շահագրգռված էին, որպեսզի ոչինչ չխաթարի ընթացքը, այսինքն՝ խաղաղություն էր պետք (իրենց): Քոչարյանն այդ ժամանակ Հ1-ով մեզ հրամցնում էր, որ էդ նավթամուղը չի աշխատելու, որ Բաքուն մեկ ա էդքան նավթ չունի, որ էդ խողովակը լցնի և այլ լո-լոներ: Կոպիտ ասած՝ պնդում էր, որ բան պետք չի անել, ու պետք է անհոգ վայելել խաղաղությունը: Բայց նույն ժամանակ նա նավթամուղի շինարար Գևորգ Թորոյանին նշանակում է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենների խորհուրդ, որպեսզի վերջինս ամերիկայից «նվիրատվություններ» բերի… Ու դե «նվիրատվությունները» եկան՝ մորմոններից, հանրապետականներից (ամերիկայի) այսինքն բոլոր նրանցից, ովքեր շահագրգռված էին նավթամուղի բարեհաջող գործարկման մեջ: Էս մարդը էդ փողով սկսեց ասֆալտ գցել, շինարարություն անել, տնտեսական փուչիկներ փչել (որոնք իր գնալուց հետո տրաքեցին), արանքում էլ սեփական կարողությունը դիզեց: Իսկ գլխավոր արդյունքը այն էր, որ Քոչարյանի նախագահության սկզբում ՀՀ ՊՆ-ի բյուջեն 30% ավելի քիչ էր Ադրբեջանի ՊՆ բյուջեից, մինչդեռ իր նախագահության արդյունքում այդ ցուցանիշը դարձավ 600% (բնական է հօգուտ Ադրբեջանի):
     Նավթամուղը կառուցելուց հետո Ադրբեջանի գերնպատակը Արցախը գրավելն էր: Դա արդեն ապահովեց Փաշինյանը՝ Քոչարյանի գործուն մասնակցությամբ (սրա մասին դեռ կխոսենք): Արի ու տես, որ Փաշինյանն էլ ասֆալտ գցելու փող ստացավ, շինարարություն, տնտեսական լրիվ նույն փուչիկները ու «խաղաղությունը» բերեց, հասցրեց քթներիս տակ: Իսկ թե ինչ կարողություն է դիզել նա և իր ուսապարկները, պարզ կդառնա մոտ ապագայում, թեպետ բոլորն էլ արդեն անզեն աչքով տեսնում են դրանց հագ ու կապն էլ, տներն էլ, մեքենաներն էլ…
     էս են մեր խաղաղասերները»:

«Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել դիտորդական առաքելությունը

«Ականատես» դիտորդական առաքելությունը մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել Գյումրիում նախօրեին կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։

«2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը»  երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից արձանագրվել է մարդկանց ուղղորդված մասնակցություն միջոցառմանը։

Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն, Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների, աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։

Զուգահեռաբար, առաքելությունը տեղեկություններ է ստացել նաև կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյան համայնքի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։

«Ականատեսն» արձանագրում է, որ քաղաքական լծակների կիրառումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների  կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին։

Հատկանշական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանվում է որպես անհիմն առավելություն, որը ձեռք է բերվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքը կամ պետական կառույցների հետ կապերը օգտագործելու միջոցով՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

«Ականատեսը» վերահաստատում է իր կոչը բոլոր քաղաքական ուժերին և պատասխանատու անձանց՝ ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից կամ անուղղակի ազդեցություններից։

«Ականատես» դիտորդական առաքելության  նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին անվտանգության գոտին արդեն ձևավորվում է