Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։

Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու

«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը (տեսանյութ)

«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը

Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրում բնակիչները տարբեր հարցերով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տղամարդկանցից մեկն ասաց․ «Նենց պտի անես, որ բոլոր ծրագրերին հասնենք, թե չէ էն պատմությունը կդառնա։ Պատմությունը պատմեմ․ աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»։ «Չեմ կարա ասեմ․․․ նիցենզուրնի բան չասես»,- արձագանքեց վարչապետը։ Քաղաքացին շարունակեց․ «Մտածում ա՝ բռնեցի՝ բռնեցի, չբռնեցի՝ զաթո կտաքանամ»։

ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին տարամադրվող դոլարի մատակարարումները․ The Wall Street Journal

Վերջիններիս փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս թույլ չի տվել, որ բեռնատար ինքնաթիռով մոտ 500 միլիոն դոլար կանխիկ գումար տեղափոխվի Իրաք․․․

Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել

Անկարայի Թեմելի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «CH-47» ծանր բեռնատար ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զուգահեռ կոչ է արվել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց․ գրում է Ermenihaber.am-ը։

«Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ անձնակազմի վիճակը գնահատվում է բավարար։ Վթարի պահին ինքնաթիռում գտնվող 5 զինծառայող հետազոտությունների նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն․ նշվում է, որ դրանք կպարզվեն քննության արդյունքում։ Տեղում աշխատում են փրկարարական և այլ մասնագիտական խմբեր, անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատված է և գտնվում է վերահսկողության ներքո»,- նշում է լրատվամիջոցը։

«Հրապարակ»․ Բաքուն ՌԴ-ի իր լոբբիի միջոցով գործում է ընդդեմ Արա Աբրահամյանի եւ հայերի

Համացանցում եւ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շուտով հեռանալու է այդ պաշտոնից, իսկ նրա տեղը…