Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն առանձնացրել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնց ակումբը կարող է վաճառել առաջիկա ամռանը՝ ֆինանսական կայունություն ապահովելու և կազմն ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, խոսքն իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի և հարձակվող Ֆերան Տորեսի մասին է:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում դիտարկում են խաղացողներից բաժանվելու տարբերակը՝ մաքուր շահույթ ստանալու և աշխատավարձային ֆոնդը կրճատելու նպատակով: Հենց բարձր աշխատավարձերն են մնում այն հիմնական գործոններից մեկը, որը սահմանափակում է «կապտանռնագույնների» մրցունակությունը եվրոպական տրանսֆերային շուկայում: Բացի այդ, նշվում է նաև, որ վերջին ամիսներին երկու ֆուտբոլիստների դերակատարությունը թիմի խաղում զգալիորեն նվազել է, ինչն էլ լրացուցիչ պատճառ է դարձել նրանց հնարավոր հեռանալու համար:

Թեև ակումբի սանի՝ Կասադոյի վաճառքը բարդ որոշում է, այն կարող է անհրաժեշտ քայլ դառնալ ապագա գործարքների համար: Մասնավորապես, «Բարսելոնան» ակնկալում է միջոցներ ազատել համաշխարհային մակարդակի հարձակվողի ձեռքբերման համար: Հավանական թեկնածուների թվում է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Խուլիան Ալվարեսը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Մարկ Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա մասնակցել է 42 հանդիպման, դարձել 16 գոլի և 1 ասիստի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո:




Deep Purple ռոք խումբն այցելել է իրենց վառ երկրպագուին՝ Ճապոնիայի վարչապետին

Բրիտանական լեգենդար Deep Purple ռոք խումբն այցելել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին՝ մեծ ուրախություն պարգևելով իրենց հայտնի վառ երկրպագուին գրում է Reuters գործակալությունը։

Նախկին թմբկահար Տակաիչին, որը հարդ ռոքի ու հևի մետալի երկրպագու է, Deep Purple-ին անվանել է իր սիրելի խմբերից մեկը։

«Դու իմ աստվածն ես», – անգլերեն ոգևորված ասել է Տակաիչին Deep Purple-ի թմբկահար Յան Փեյսին՝ նրան նվիրելով իր ստորագրությամբ Ճապոնիայում պատրաստված թմբկափայտերի հավաքածու։

«Հիմա, երբ կռվում եմ ամուսնուս հետ, նվագում եմ «Burn» երգի ներքո և անիծում նրան», – կատակել է Ճապոնիայի վարչապետը։

Ռոք խումբը շաբաթ օրը Տոկիոյի Նիպպոն Բուդոկան արենայում կսկսի իր 2026 թվականի ճապոնական շրջագայությունը։ Խումբը Ճապոնիայում առաջին անգամ ելույթ էր ունեցել ավելի քան 50 տարի առաջ։

Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին


Հայաստան


Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, մենք ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

«Մեր գործնական քայլը մուտքի ազատականացումն է հայերի համար: Մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում՝ հասնելու այդ քայլին: Ուրախ կլինենք, որ շատ բարձր մակարդակով եվրոպական ներկայացվածություն լինի այստեղ՝ Հայաստանում»,- ասաց նա:

Էստոնիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, ապա, դիմելով Արարատ Միրզոյանին, ամփոփեց խոսքը. «Էստոնիայում մենք ունենք երկու կարևոր սկզբունքներ, ինչը համաձայնեցրել ենք 90-ականներին՝ անկախություն ձեռք բերելուց հետո:

Առաջինը, ինչ էլ լինի, ով էլ գա մեր դեմ ագրեսիայով, մենք կռվելու ենք՝ 1940 թվականը հիշելով, և երկրորդ սկզբունքը, որ շատ կարևոր է, այն է, որ երբեք մենակ չենք լինելու այլևս: Սա այն սկզբունքն է, որը մենք ուզում ենք՝ ոչ միայն մերը լինի, այլև մենք պատրաստ ենք ուրիշներին ընկերություն առաջարկել: Մենք մեր ընկերությունն առաջարկում ենք ձեզ»:



Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ Լևոն Զուրաբյան

Գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ․ Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում»,- ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածուն։

Սյունիքը չի՛ ընտրի Նիկոլ Փաշինյանին․․․


Հրապարակը գրում է, որ Գյումրին չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս միտքը, որքան էլ պարզ թվա, ներսում մի ծանր, անհանգիստ ալիք է բարձրացնում։ Յուրաքանչյուրի մ…

MESA-ն կոչ է անում Փաշինյանին Էդիտա Գզոյանին վերականգնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան (MESA) նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է դժվարին և բարդ իրավիճակում, քանի որ ձգտում է վերջ դնել Ադրբեջանի հետ տարիներ տևած հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման: Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող կախված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներից: ՀՑԹԻ-ի ստեղծման նպատակներից մեկը, առաջին հերթին, Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն էր: ՀՑԹԻ-ի նման կազմակերպությունների հետ կապված գիտնականների ակադեմիական ազատության պաշտպանությունը, որն Օսմանյան կայսրության հայերի պատմության և հիշողության ուսումնասիրությանը նվիրված աշխարհի առաջատար հետազոտական հաստատություններից մեկն է և կարևոր գիտական ռեսուրս է, կարևոր է: Մենք խնդրում ենք Ձեզ անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին իր պաշտոնում», – նշվել է հայտարարությունում:

Ասոցիացիան կոչ է անում Հայաստանի կառավարությանն արագ գործել՝ վերացնելու գիտական անկախությանն անհիմն միջամտությունը, և վերականգնելու միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ՀՑԹԻ ինստիտուցիոնալ ամբողջականության և Հայաստանի ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հանձնառության նկատմամբ:

Փաշինյանի հրահանգով ԱԱԾ տնօրենն ասաց՝ եթե մանդատդ վայր դնես, ոչխարների թեման կփակվի. Հովիկ Աղազարյան

Փաշինյանի հրահանգով ԱԱԾ տնօրենն ասաց՝ եթե մանդատդ վայր դնես, ոչխարների թեման կփակվի. Հովիկ Աղազարյան

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հարցեր