Բրիտանական լեգենդար Deep Purple ռոք խումբն այցելել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին՝ մեծ ուրախություն պարգևելով իրենց հայտնի վառ երկրպագուին․ գրում է Reuters գործակալությունը։
Նախկին թմբկահար Տակաիչին, որը հարդ ռոքի ու հևի մետալի երկրպագու է, Deep Purple-ին անվանել է իր սիրելի խմբերից մեկը։
«Դու իմ աստվածն ես», – անգլերեն ոգևորված ասել է Տակաիչին Deep Purple-ի թմբկահար Յան Փեյսին՝ նրան նվիրելով իր ստորագրությամբ Ճապոնիայում պատրաստված թմբկափայտերի հավաքածու։
«Հիմա, երբ կռվում եմ ամուսնուս հետ, նվագում եմ «Burn» երգի ներքո և անիծում նրան», – կատակել է Ճապոնիայի վարչապետը։
Ռոք խումբը շաբաթ օրը Տոկիոյի Նիպպոն Բուդոկան արենայում կսկսի իր 2026 թվականի ճապոնական շրջագայությունը։ Խումբը Ճապոնիայում առաջին անգամ ելույթ էր ունեցել ավելի քան 50 տարի առաջ։