Թուրքիայում կործանվել է CH-47 ծանր տրանսպորտային ուղղաթիռը
Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ըմբշամարտում։
29-ամյա հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Գրուշինին։
Գալստյանի համար սա արդեն երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնություններում։
Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։
Իհարկե, «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է որոշակի չափի օդանավեր ընդունել, և, եթե անհրաժեշտություն լինի, թռիչքուղու կարողությունների որոշակի մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն լինի։
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքները իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Lufthansa
ընկերությունը հայտարարել է մինչև 2026 թվականի հոկտեմբերը մոտ 20.000 չվերթների
չեղարկման մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street
Journal-ը (WSJ):
Որոշումը
կայացվել է Եվրոպայում ավիակերոսինի լուրջ դեֆիցիտի և վառելիքի գների կրկնապատկման
ֆոնին, որն առաջացել է Իրանի հակամարտության ու Հորմուզի նեղուցի շրջափակման
պատճառով։
Չեղարկումները
հիմնականում կանդրադառնան ցածր շահույթ ունեցող եվրոպական երթուղիների վրա. այդ
ուղղություններով օրական կրճատվել է 120 չվերթ։ Արդեն արձանագրվում է տոմսերի գների
աճ. որոշ երթուղիներում վառելիքի պատճառով թռիչքների արժեքը բարձրացել է 80-100
եվրոյով։ Ակնկալվում է, որ այս միջոցները ընկերություններին թույլ կտան խնայել մոտ
40,000 տոննա ավիակերոսին։ Չվերթների չեղարկումները կհանգեցնեն ուղևորահոսքի 1%-ով
կրճատման։
Կրճատումները
տեղի են ունեցել այն օրը, երբ ԵՄ տրանսպորտի նախարարները հանդիպել են քննարկելու ավիավառելիքի
դեֆիցիտը կանխելու ծրագրերը: Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ)
զգուշացրել է, որ Եվրոպայում մնացել է ավելի քիչ, քան վեց շաբաթվա պաշար: Տրանսպորտի
հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը հայտարարել է, որ ԵՄ-ն
ուսումնասիրում է այլընտրանքային՝ ամերիկյան ավիակերոսին գնելու հնարավորությունը,
որը չի օգտագործվում Եվրոպայում, և կարող է թույլ տալ ավիաընկերություններին ավելի
մեծ ծավալներով լիցքավորվել տարածաշրջանից դուրս:
22.04.2026
Հասարակություն
Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է․ վարչապետ
Իտալիայում
Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել են երկրի ԱԳՆ այն բանից հետո, երբ պրոպագանդիստ
Վլադիմիր Սոլովյովը «Սոլովյով Live» ալիքի իր շոուի եթերում վիրավորել է Իտալիայի վարչապետ
Ջորջիա Մելոնիին: Արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ
պաշտոնական բողոք կներկայացվի դեսպանին։
Իր շոուի
հեռարձակումներից մեկում Սոլովյովը Իտալիայի կառավարության ղեկավարին անվանել է
«ֆաշիստ անասուն», ինչպես նաև հայտարարել. «Դավաճանությունը նրա երկրորդ անունն է.
նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում էր տվել»։
Ռուսաստանի
դեսպանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, տարակուսանք է հայտնել, որ իրեն ԱԳՆ են կանչել՝
«հայտնի ռուս լրագրողի, թող որ շատ տաղանդավոր և ժողովրդի մեջ հայտնի, խոսքերի
պատճառով, որոնք հնչեցվել են իր սեփական մասնավոր առցանց ալիքով»։
Սոլովյովին
պատասխանել է նաև անձամբ Մելոնին։ Իտալիայի կառավարության ղեկավարը X սոցցանցում
գրել է, որ «ռեժիմի կատաղի պրոպագանդիստը իր բնույթով չի կարող ո՛չ
հետևողականության, ո՛չ էլ ազատության դասեր տալ»։
«Ի
տարբերություն ուրիշների՝ մենք թելերով կապված չենք, չունենք տերեր, և մեզ
հրամաններ չեն տալիս»,- հավելել է նա։
22.04.2026
Հասարակություն
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է․ վարչապետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակավ արձագանքել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից ուղարկված նամակ-ուղերձին:
«Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։
Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
Ավելին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։
Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում:
Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից»,– նշված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակը տարածել էր Վարդանյանի ուղերձը, որում մի շարք հարցեր էին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։