«Փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան ողբերգականությամբ չերևա». Շիրազ Խաչատրյան

«Փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան ողբերգականությամբ չերևա». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում գրանցված կորուստները զուտ վիճակագրություն դիտարկելն ու տարբեր ժամանակաշրջանների զոհերի թվերը պարզ համեմատության մեջ դնելն ինքնին անընդունելի երևույթ է, քանի որ այդ թվերի հակառակ կողմում մարդկային ճակատագրեր են, չապրած կյանքեր և ընտանիքների անամոք ցավ։
     Բայց այսօրվա իշխանության այլանդակությունն ու իրականությունը շրջանցելու մոլուցքը հասել են այն մակարդակի, որ առանց գիտակցելու, իրականությունից կտրված, արդեն մտնում են իրենց իսկ համար խոցելի դաշտ։
     Այսօր ԱԺ ամբիոնից Ռուբեն Ռուբինյանի կողմից հնչեցված այն թեզը, թե 1994-2018 թվականների ընթացքում ամեն տարի բանակում տասնյակ սպանվածներ ենք ունեցել, սահմանային միջադեպերի հետևանքով ունեցել ենք շուրջ 480 զոհ, փորձ է՝ նախկին հրադադարը ներկայացնելու որպես շարունակական արյունահոսություն, ու դրանով իսկ արդարացնելու իրենց ստեղծած ներկա աղետալի պատկերը։
     Բայց եթե փորձենք նայել այդ թվերին հենց իրենց որդեգրած սառը հաշվարկի տրամաբանությամբ, ապա ստանում ենք միանգամայն այլ ու սահմռկեցուցիչ պատկեր։
     Եթե ընդունենք իրենց իսկ առաջ քաշած թեզը, ապա կստացվի, որ նախկին հրադադարի 24 տարիների ընթացքում տարեկան միջինում ունեցել ենք մոտ 20 զոհ սահմանին, և եթե «պահպանվեին» այդ տարիների «ցուցանիշները», ապա այսօրվա կատաստրոֆիկ կորուստների քանակի «համար» ավելի քան 220 տարի «պետք է անցներ», կամ հակառակը՝ եթե սրանք կառավարեին 1998-2018թթ ընթացքում, ապա գրանցված 480 թվի փոխարեն կլիներ …13500 թիվը…
     Պարզ ու դաժան մաթեմատիկա է, ինչն էլ ապացուցում է մեկ բան՝ սրանք ամեն գնով փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի մի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան պարզապես չերևա իր ողջ ծանրությամբ ու ողբերգականությամբ։
     Զավեշտն այն է, որ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են լավագույնս փաստում այսօրվա աղետի իրական մասշտաբները…»:

Հանդիպել են Թուրքիայի և ինքնահռչակ ՀԿԹՀ-ի առաջնորդները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանին:

Ինչպես հայտնում է հանրային կապերի վարչությունը՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:

Էրդողանը գործընկերոջ հետ զրույցում անհրաժեշտ է համարել, որ Իրանում տեղի ունեցած պատերազմի պատրվակով որոշ եվրոպական երկրների կողմից կղզի ուղարկված ռազմական տարրերի ներկայությունը մշտական բնույթ չկրի: Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիան ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանության համար պատրաստ է յուրաքանչյուր քայլի:

Հավելենք նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի գլխավոր խորհրդական Զաֆեր Չուբուքջուն:

Աղբյուր՝ Ermenihaber

Բաբ էլ-Մանդեբը «երկրորդ Հորմուզը» չէ․ սա նոր՝ ցանցային վերահսկողության փորձ է


Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Ժամանակակից քաղաքականության մեջ կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ թե ինչպես է դա հավաքվում…

Բաբ էլ-Մանդեբը «երկրորդ Հորմուզը» չէ․ սա նոր՝ ցանցային վերահսկողության փորձ է


Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Ժամանակակից քաղաքականության մեջ կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ թե ինչպես է դա հավաքվում…

Թրամփը սպասում է Իրանի հետ գործարք կնքել «մի երկու օրից» և հայտարարել է, որ գուցե անձամբ մեկնի Պակիստան

Թրամփը հայտարարել է, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ բանակցություններ, և որ դրանք տեղի կունենան «հավանաբար այս շաբաթավերջին»…

Երկարաձգված կալանք, բերման ենթարկված անձինք. ի՞նչ եղավ Սամվել Կարապետյանի դատին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։

Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ Կարապետյանը հրապարակային ելույթ ունենալու արգելք չունի։ Բայց արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել մի շարք անձանց (անուն-ազգանունները նշեց դատավորը)։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը տևեց ավելի քան հինգ ժամ։

Դատարանում Կարապետյանը հայտարարեց` իրավական բոլոր գործողությունները ուղղված են իր և իր թիմի անդամների դեմ։

«Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- ասաց Կարապետյանը։

Նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի,  այն երկարաձգելու որևէ տրամաբանություն չկա։ Նշեց նաև, որ պատրաստ են ավելացնել գրավի չափը` տնային կալանքը վերացնելու համար։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի կալանքը փոխվել էր 4 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Մինչ փաստաբանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել ապրիլի 15-ին, դատախազն էլ իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգելու Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը, ըստ Սամվել Կարապետյանի, սպասելի էր։

«Այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ», – դատարանից դուրս գալուց հետո՝ ճեպազրույցի ընթացքում ասաց Սամվել Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն իր գլխավորած ուժի շանսերը խորհրդարանական առաջիկա ընտրություններին «100 տոկոս» գնահատեց։

Դատական նիստին զուգահեռ՝ Հակակոռոպցիոն դատարանի հարակից հատվածում ակցիա էին իրականացնում Սամվել Կարապետյանի համախոհները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել միլիարդատեր բարերարին։

Ակցիայի ընթացքում վիճակը լարվեց, ոստիկաններն ու ակցիա իրականացնողները քաշքել էին իրար։ Բերման է ենթարկվել 17 անձ։

 

«Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է»․ Արման Թաթոյան

«Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է: Նրան ազատությունից զրկելը նպատակ ունի չթույլատրել զբաղվել քաղաքականությամբ:
     Ակնհայտ է, որ ստեղծված են անհավասար ու անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է, և այն մասնակցում է ընթացիկ քաղաքական գործընթացի»: