ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների ու երթերի

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր առանցքային ուժերն ակտիվացնում են իրենց գործունեությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ակտիվ գործողություններ կնախաձեռի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների ու երթերի։

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ապա ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը։ Ցուցակում է նաև նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան

Հայաստանի հավաքականը օրերս վերադարձել է Խորվաթիայի Օսիյեկ քաղաքից, որտեղ մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին։ Ընդհանուր առմամբ թիմը երեք փուլերում նվաճել է 8 մեդալ՝ 4 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ։

Սերոբյանը նշել է, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ, եթե մասնակցեր բոլոր փուլերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցել Թուրքիայում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլին, քանի որ չեղարկվել են թռիչքները։

«Եթե մասնակցեինք բոլոր փուլերին, կունենայինք ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք բացարձակ գավաթակիր»։

Մարզիչը գոհ է նաև երիտասարդ մարզիկների՝ Մամիկոն Խաչատրյանի և Համլետ Մանուկյանի  ելույթներից։

Խոսելով Արթուր Դավթյանի մասին՝ Սերոբյանը ընդգծել է, որ իր համար առաջնայինը մարզիկի առողջությունն է։

«Երբ նա ցատկում է, ես առաջինը հարցնում եմ՝ ոտքդ ինչպես է, մեջքդ, գլուխդ։ Դավթյանը կարող է զգալիորեն բարձրացնել իր ցատկի բարդությունը, սակայն այդ որոշումը կախված է միայն լիարժեք վերականգնումից»։

Բացի այդ, Սերոբյանը կատակել է, որ հավաքականի կազմում նաև դրական իրադարձություն է եղել․ Արթուր Ավետիսյանը ամուսնացել է և անմիջապես հետո հաջող ելույթ ունեցել մրցումներում։

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ ընտրակաշառքի գործով


Թոփ-լուրեր


Իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամների։ Կուսակցության ներկայացուցիչները ներկայում հավաքվել են Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ՝ տեղեկություններ ստանալու և իրավիճակին ծանոթանալու համար։

Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ բերման ենթարկվածների նկատմամբ առաջադրված մեղադրանքները կապված են բարեգործության սահմանափակումների հետ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ բերման ենթարկվածները ձերբակալվել են «ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»:

Կոմիտեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



72-ամյա տղամարդը կրակ է բացել մանկապարտեզի հարակից տարածքում՝ օգտագործելով պնևմատիկ հրացան

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 72-ամյա տղամարդը կրակ է բացել մանկապարտեզի հարակից տարածքում՝ օգտագործելով պնևմատիկ հրացան։ Դեպքի մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությու

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցի փողոցում


Հայաստան


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:

Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:



Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ


Հարեվաններ


Թուրքիայի ՆԳ նախարարության անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների կրթական հաստատություններում տեղի ունեցած զինված հարձակումների գործով լայնածավալ ձերբակալությունների մասին։ Իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում արդեն իսկ բերման է ենթարկվել 83 անձ։

Հարձակումներից հետո թուրքական հատուկ ծառայություններն ուժեղացրել են վերահսկողությունը նաև թվային հարթակներում։ Հաղորդվում է, որ սահմանափակվել է հանցագործությունների հետ առնչություն ունեցող 940 սոցիմեդիայի հաշիվների հասանելիությունը, ինչպես նաև փակվել է 93 «Telegram» խումբ, որոնք օգտագործվել են հնարավոր համակարգման կամ քարոզչության նպատակով։

Հիշեցնենք, որ արյունալի իրադարձությունները մեկնարկել էին ապրիլի 14-ին, երբ Շանլըուրֆայի Սիվերեկ շրջանի վարժարաններից մեկում հրաձգության հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել 16 մարդ։ Իրավիճակն էլ ավելի է սրվել ապրիլի 15-ին, երբ Քահրամանմարաշի դպրոցներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, իսկ վիրավորներինը՝ 13-ի։



ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին


Տեսանյութեր


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։



ԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոսում հերթական նավին հարվածի հետևանքով կա 3 զոհ

Նշվում է նաև, որ նավը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ամերիկացի զինվորականները գործողության ընթացքում չեն տուժել։

Ընդհանուր առմամբ, 2025 թ. սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ է զոհվել։