Երեկ լույս աշխարհ է եկել 44 օրյա պատերազմում զոհված Հայկ Մկրտչյանի եղբայրը` Էմիլ Մկրտչյանը։ «Աստված պահապան լինի քեզ, մեր փոքրիկ, հրաշք եղբայր։ Շնորհակալ եմ,…
Month: April 2026
Իրանը լիովին վերահսկում է նավերի շարժը Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ
Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են. փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Երևանի քաղաքապետը քիչ առաջ ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում, թեև շատ լավ գիտի պատճառները։
Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են, քանի որ հեղեղատարների անանցանելիությանը մեծապես նպաստում են Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների թունավոր, քիմիական հետևանքները, որոնք հեռացվում են այդ հեղեղատարներով։
Արդեն տևական ժամանակ խոսում եմ այդ բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։
Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած շահադիտական կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում։
Նույնիսկ մաքուր ու նոր սպիտակեղենն է համարվում պետական գաղտնիք
Oragir.News-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ՊՆ հերթական փաստաթուղթը, ըստ որի` Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությունը ձեռք է բերել սպիտակեղեն։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ ՊՆ-ն սպիտակեղենը համարում է պետական գաղտնիք, այն դեպքում, երբ մոլորակի մնացած բոլոր պետությունների լրջագույն զինատեսակները հանրայնացված են։
Գուցե սա յուրօրինակ հարգանքի տո՞ւրք է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին` այն իմաստով, որ նրա համար սպիտակեղենը ցավոտ հոգեբանական թեմա է, քանի որ ինչպես ինքն է հայտարարել, իր զինվորական ծառայությունն առանց տրուսիկի է անցել։
Ամեն դեպքում պետք է հիշել, որ նախկինների ժամանակ փորձ էր արվում թաքուն պահել միայն «կեղտոտ սպիտակեղենը»։
Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, շաբաթական 70-80 մլն չվճարում ունենք. չվճարող մարդիկ բեռ են մեր վզին. Ավինյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին իրենց զսպվածության համար՝ չնայած իրականացվող սադրանքներին:
«Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։ Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի նկատմամբ է, ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասաց քաղաքապետը։
Նա նշեց, որ վճարումների ապահովմանը հետևելը վարորդների պարտականությունների մեջ է մտնում՝ ամրագրված պայմանագրով:
Ըստ Ավինյանի՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ. «Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ»։
Ավինյանը շեշտեց, որ շատերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե ավտոբուսներում տեղ չկա:
«Շաբաթական 70-80 միլիոնի չվճարում ունենք, այդ գումարով երկու նոր ավտոբուս կգնենք, չվճարող, անպարտաճանաչ քաղաքացին բեռ է մեր բոլորի վզին»,- նշեց Ավինյանը:
Նա հորդորեց շարունակել աջակցել վարորդներին, որոնք հրաժարվում են վարել մեքենան՝ տեսնելով, որ քաղաքացիները հրաժարվում են վճարելուց:

Մենք կարող ենք ու պետք է դուրս գանք այս իրավիճակից. Շահեն Հարությունյան

Մենք կարող ենք ու պետք է դուրս գանք այս իրավիճակից՝ որպես հավաքական ուժ, որպես մի բռունցք: Այս մասին հայտարարել է «Շանթ» դաշինք կուսակցության նախագահ Շահեն Հ…
Իմ կիրակիները լի են սիրով. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել է. «Իմ կիրակիները լի են սիրով. Նորքի Սբ Աստվածածին ե…

Հիվանդություններն ու մահերը 1900-ականների սկզբի Երևանում
20-րդ դարասկզբին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զանազան հիվանդություններ, ինչի հետևանքով մահացան միլիոնավոր մարդիկ: Հայաստանը ևս չէր կարող անմասն մնալ այդ աղետից: Դարասկզբի հիվանդություններն իրենց առատ հունձն արեցին նաև Երևանում: Այդ տարիների մասին բացառիկ վիճակագրական տվյալներ է ներկայացնում 1920 թվականին լույս տեսած «Առողջապահիկ» ամսագիրը. «1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը: Այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում՝ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ», 1920, N 3)։ 1910-ական թվականներին ևս Երևանում ու Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվեցին հիվանդությունները, ավելացան մահվան դեպքերը: Հիվանդությունների վիճակագրությանը զուգահեռ ամսագիրը ներկայացնում էր նաև, թե առողջապահական ու բժշկական ինչպիսի վատ վիճակում էր գտնվում Հայաստանն ու Երևանը: «1910 թվին Երևանում 31 հազար 297 հոգուն ընկնում էր միայն 15 բժիշկ, այսինքն յուրաքանչյուր 2086 հոգուն գալիս էր մեկ բժիշկ։ Ալեքսանդրապոլում 35 հազար 865 հոգուն կար 8 բժիշկ, այսինքն մեկ բժիշկը 4482 հոգուն։ Երևանի գավառում 53 հազար 656 հոգուն միայն 2 բժիշկ։ Ալեքսանդրապոլի գավառում 46 հազար 476 հոգուն 3 բժիշկ։ Նորբայազետի 69 հազար 297 հոգուն` 2 բժիշկ: Ընդամենը ամբողջ նահանգում 1910 թվին եղել է միայն 49 բժիշկ, մոտ 900 հազար բնակիչ։ Նահանգի հակաառողջական դրությունը, ազգաբնակության տգիտությունը, գյուղական կյանքի պայմանները, վարակիչ ախտերի համար հատուկ հիվանդանոցների և ախտահանոցների բացակայությունը և այս բոլորը նպաստում են նահանգում ամեն տեսակի վարակիչ հիվանդություններ երևալուն և մանավանդ մանուկների վարակիչ հիվանդությունների տարածվելուն»։ (Նույն տեղում): 20-րդ դարասկզբին վարակիչ հիվանդությունները Հայաստանում, հատկապես Երևանում, ունեցել են կործանարար հետևանքներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր։ Հիվանդությունների տարածման հետ մեկտեղ մահացության ցուցանիշը չափազանց բարձր էր: Դրա պատճառը բժշկական համակարգի թերի զարգացվածությունն ու բժիշկների փոքր թիվն էր: Արդյունքում առողջապահական ծանր պայմաններն ու սոցիալական գործոնները նպաստում էին համաճարակների շարունակական տարածմանը։
Արա Զարգարյան