Արհեստական ​​բանականության օգտագործումը Հայաստանում կսահմանափակվի. նոր օրենքի նախագիծը քննարկվում է ՀՀ խորհրդարանում

Օրենքի կիրառումը կիրականացնի տեսչական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը…

Լարված հանրային լսումներ Արջուտում ՝ ոսկու հանքավայրի ծրագրերի շուրջ

Լարված հանրային լսումներ Արջուտում ՝ ոսկու հանքավայրի ծրագրերի շուրջ

2026թ․ մարտի 4-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ գյուղում «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն նախաձեռնել էր երկու հանրային լսում։ Առաջինը վերաբերում էր Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցմանը և/կամ ընդլայնմանը, տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև նոր պոչամբարի կառուցմանը և գործող պոչամբարի հնարավոր ընդլայնմանը։ Երկրորդ լսումը վերաբերում էր Արջուտի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների իրականացմանը։

Լսումներն ընթացել են բավական լարված մթնոլորտում, ոստիկանների անմիջական մասնակցությամբ՝ հնարավոր բախումները կանխելու համար։

Հանրային լսումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները հանքի աշխատանքների հնարավոր ընդլայնման կամ նոր ենթակառուցվածքների կառուցման դեպքում գյուղում էկոլոգիական խնդիրներով ծանրաբեռնվածության ավելացման և շրջակա միջավայրի վնասման մասին։ Նշել են, թե մինչ օրս հանքի աշխատանքից իրենց գյուղում որևէ դրական փոփոխություն չի նկատվել։ Նախագծերին կողմ բնակիչները հիմնականում նշել են նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության և գյուղում սոցիալական վիճակի բարելավման մասին։

«․․․Եթե այսօր դուք հստակ ուղերձները հասկանաք, լսեք, վստահ կլինեք, որ այս համայնքը, ժողովուրդը դեմ է դրան, համաձայն չի այդ ձևով, այլ տարբերակներ է պետք քննարկել»։

«․․․․Գյուղում կա հանք, կա ֆաբրիկա, որևէ մեկը չի խոսում, որ հանքը չպիտի աշխատի, ֆաբրիկան չպիտի աշխատի, դրա մասին խոսք չկա։ Հիմա եկել են, ասում են, նոր տարածք ենք ուզում ուսումնասիրել։ Այստեղ ընտրությունը հաստատ գյուղացիներինն է՝ իրենք ուզում են իրենց գյուղն էլ ավելի ծանրաբեռնվի էկոլոգիական առումով, թե՞ այն ինչ կա՝ բավարար է»։

«․․․․Երկրաբանական ուսումնասիրությունը մոտեցնում է հանքերի ընդլայնման գործընթացին, և դրա համար գյուղը պետք է որոշի՝ այն հանքը, որը կա, բավարա՞ր է, թե մենք պատրաստ ենք մեր էկոլոգիական ծանրաբեռնվածությունն էլ ավելի ուժեղացնել»։

«․․․․Եթե մենք մեր համաձայնությունը տանք, ասենք, այդ հետազոտությունը գնաց, արդեն իսկ կդառնա, որ մենք մեր համաձայնությունը տալիս ենք, որ հանքը շահագործվի»։

«․․․․Նախկինում էս նույն բանն է եղել, չէ՞, այսինքն՝ համաձայնվել ենք հետազոտություն, ուսումնասիրություն ու դրանից հետո համաձայնել ենք շահագործմանը»։

«․․․Ես որպես գյուղի բնակիչ դեմ եմ, որ այդ պոչամբարը կառուցվի, ես դեմ եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան ընդլայնվի, ի՞նչ ունեք 25 տարի, թող մեր ժողովուրդը աշխատի, իսկ որպես գյուղի բնակիչ, դեմ եմ այդ ամեն ինչին, ինչ ուզում է ավելանա, յուրաքանչյուր ավելացմանը դեմ եմ»։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը լսումների ժամանակ նշել է, որ որևէ որոշում այսօր չի կայացվում, և համայնքի ավագանին կկայացնի որոշում՝ հիմնվելով միայն համայնքի բնակիչների կարծիքի վրա: «Առաջին անգամ չէ, որ մենք հանրային լսումներ ենք անցկացնում, և ավագանին ամեն դեպքում լսում է համայնքի կարծիքները, բնապահպանների ու շահագրգիռ կողմերի առաջարկները։ Վերջնական որոշումը կայացնում է ավագանին՝ հաշվի առնելով հավաքագրված բոլոր կարծիքները»։

Ընկերության ներկայացուցիչներն էլ նշել են, որ ներկայիս լսումը վերաբերում է առավելապես ուսումնասիրության գործընթացին՝ պաշարների առկայությունը գնահատելու համար, ոչ թե անմիջապես հանքի ընդլայնմանը։ «Ուսումնասիրությունը նախատեսված է միայն տարածքի ռեսուրսները պարզելու համար, և դա որևէ կապ չունի հանքի շահագործման հետ։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տարածքում պաշարներ կան, միայն այդ ժամանակ կներկայացվի նոր նախագիծ, որի մասին բնակչությունը կունենա լրացուցիչ տեղեկատվություն և հնարավորություն արտահայտվելու։ Հետագա նախագծերը ներկայացվելու են հանրությանը և համապատասխան պետական մարմիններին», – նշել է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

Ընկերությունից նաև հայտնել են, որ ուսումնասիրությունը կպարունակի նմուշառումներ, կլինի մասնագիտական հաշվետվություն, որը կհրապարակվի համապատասխան պետական մարմինների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։



Մարտ 04, 2026 at 16:36

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանում կամուրջների ութ հատվածներին

Կամուրջների վնասված հատվածներն, ըստ տեղեկությունների, գտնվում էին Իրանի մի քանի շրջաններում, ներառյալ՝ Թեհրանում, Քարաջում, Թավրիզում, Քաշանում և Ղոմում…

Հայաստանում նախատեսվում է էկոհամակարգային ծառայությունների գնահատում ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակում

Հայաստանում նախատեսվում է էկոհամակարգային ծառայությունների գնահատում ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակում

Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «BES-Net Հայաստան, Բազմամյա աշխատանքային պլանի և բյուջեի մշակում» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը։ Նպատակն էր քննարկել և վավերացնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից մշակվող ծրագրի նպատակները և միջամտության ուղղությունները, որը հաջորդիվ ներկայացվելու է BES-Net-ի ֆինանսական աջակցությանը։

BES-Net-ը (Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց) նպատակ ունի զարգացնել և խթանել քաղաքականություն մշակողների կարողությունները, գիտնականների և գործնական մասնագետների համակարգված համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։ BES-Net-ը համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի (UNEP-WCMC) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այն ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության (Միջազգային կլիմայական նախաձեռնության միջոցով) և SwedBio-ի կողմից: BES-Net-ն աջակցում է երկրներին՝ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) գիտական արդյունքները վերածելու գործնական գործողությունների՝ տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում՝ նպաստելով առողջ և դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։


Բացման խոսքում ՄԱԶԾ ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց․ «Ծրագրի նպատակն է կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական, գիտաքաղաքական հարթակի կողմից իրականացված գիտական ուսումնասիրություններն ու գնահատականները վերածել գործնական լուծումների՝ թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում»։

Հովհաննես Ղազարյանի ներկայացմամբ՝ երկամյա ծրագիրը մեկնարկում է կարևոր ժամանակահատվածում՝ COP 17-ին ընդառաջ՝ ծառայելով որպես ռեսուրս ինչպես նախապատրաստական աշխատանքների, այնպես էլ գործընթացների շրջանակում աջակցության տրամադրման համար։ Նա ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է Հայաստանի համար ցուցադրելու իր պատրաստակամությունն ու ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ գործընթացներում։

Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ Հովհաննես Ղազարյանը նշեց, որ ուղեցույցի համաձայն Ազգային խորհրդատուն անցկացրել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, որոնց հիման վրա մշակվել է բազմամյա աշխատանքային պլանը։ Այն հստակեցնելու է ծրագրի քայլերը, գործողությունները, ակնկալվող արդյունքներն ու իրատեսական ժամանակացույցը։

Նա առանձնացրեց երեք հիմնական ուղղություն, որոնք նախանշվել և կարևորվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Էկոհամակարգային ծառայությունների արժևորում, էկոհամակարգերի գնահատման և վճարների որոշման գիտահեն հիմքերի ու մեթոդաբանության ստեղծում, էկոհամակարգային ծառայությունների վճարների փորձարկում պիլոտային ծրագրի շրջանակում որևէ տարածքում։

«BES-Net Հայաստան, Բազմամյա աշխատանքային պլանի և բյուջեի մշակում» ծրագրի ազգային խորհրդատու Արեգ Կարապետյանի խոսքով՝ ծրագրի հիմնական շեշտադրումներն են էկոհամակարգային ծառայությունների գնահատումն ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակումը, որոնք պետք է պիլոտավորվեն և ներդրվեն տեղական մակարդակի քաղաքականությունների մեջ։ Ծրագրի համար սահմանվել է հետևյալ նպատակը՝ կատարելագործել էկոհամակարգային ծառայությունների կենսաֆիզիկական և դրամական գնահատման շրջանակները։

Սույն նպատակից բխելով՝ ձևակերպվել են ծրագրի երեք հիմնական արդյունքները։ «Առաջին արդյունքը վերաբերում է էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեթոդաբանությունների ներդաշնակեցմանը Հայաստանի տեղական առանձնահատկություններին և կարիքներին։ Երկրորդ արդյունքը նպատակաուղղված է էկոհամակարգային ծառայությունների գնահատման վերաբերյալ ինստիտուցիոնալ համակարգման և երկխոսության ձևավորմանը՝ բազմաշահառու կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ազգային հարթակի գործարկման միջոցով։ Երրորդ արդյունքը վերաբերում է էկոհամակարգային ծառայությունների կենսաֆիզիկական գնահատման և դրամայնացման ուղիների պիլոտային փորձարկմանը»,- ասաց նա։

Արեգ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ներկայում առկա է էկոհամակարգային ծառայությունների գնահատման սահմանափակ փորձ։ «Տարբեր նախագծերի շրջանակում իրականացվել են առանձին գնահատումներ, այդ թվում՝ պետբյուջեի և միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ, ինչպես նաև մշակվել են որոշ մեթոդաբանություններ։ Մասնավորապես, ՄԱԶԾ-ի կողմից մշակվել է անտառների ածխածնի կուտակմանն առնչվող էկոհամակարգային ծառայությունների մեթոդաբանություն»,- նշեց նա։ Միաժամանակ, ազգային խորհրդատուն ընդգծեց, որ միջազգային փորձը վերջին տասնամյակներում զգալիորեն ընդլայնվել է, մշակվել են մոդելներ, որոնք ավտոմատ կերպով հաշվարկում և գնահատում են էկոհամակարգային ծառայությունները, և առկա է այդ մոդելների տեղայնացման անհրաժեշտություն։

Երկրորդ արդյունքը, ըստ խորհրդատուի, կարևոր քայլ է ազգային մակարդակում կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների հարթակի գործարկման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում դիտարկվում է նման հարթակի ստեղծման կամ առկա հարթակների հիման վրա վերակազմավորման հնարավորությունը։

«Երրորդ արդյունքը վերաբերում է պիլոտային փորձարկմանը, որը հնարավորություն կտա առաջին փուլում առանձնացված մեթոդաբանությունները կիրառել կոնկրետ դաշտային պայմաններում, իսկ ստացված արդյունքները՝ ինտեգրել համապատասխան փաստաթղթերում»,- ասաց նա։

 «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց նախաձեռնությունը և հետաքրքրվեց, թե արդյոք էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ Հայաստանն ունի իրավական կարգավորումներ։

Արեգ Կարապետյանը նշեց, որ ներկայում էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ առանձին կարգավորում Հայաստանում առկա չէ։ Թեմային առնչվող դրույթներ առկա են առանձին օրենսդրական ակտերում, այդ թվում՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծում, սակայն միասնական և հստակ իրավական ձևակերպում դեռևս բացակայում է: Ընդգծվեց, որ ծրագիրը հնարավորություն կտա հանդես գալ համապատասխան նախաձեռնություններով, իսկ ազգային հարթակի ստեղծումը կնպաստի էկոհամակարգային ծառայությունների իրավական կարգավորման հստակեցմանը Հայաստանում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Հակոբ Մաթևոսյանն էլ հավելեց, որ թեպետ էկոհամակարգային ծառայությունների մատուցման վերաբերյալ առանձին կարգավորող շրջանակ՝ օրենք կամ ենթաօրենսդրական ակտ Հայաստանում առկա չէ սակայն առանձին դրույթներ և ձևակերպումներ ներառված են տարբեր ոլորտային օրենքներում, մասնավորապես` «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքներում, որոնք ամբողջական և համակարգված կարգավորում չեն ապահովում: «Ծրագրի կարևոր նպատակներից է ձևավորել այնպիսի մեթոդաբանական և գաղափարական հիմք, որի հիման վրա հնարավոր կլինի մշակել նոր, համապարփակ օրենսդրական կարգավորում, կամ համապատասխանեցումներ կատարել գործող իրավական ակտերում»,- ասաց Հակոբ Մաթևոսյանը։

Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ներկայում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման նպատակով հողօգտագործման տրամադրում պարզեցված կարգով։ Օրինագծի համաձայն՝ համայնքն առաջին լսման փուլում պետք է ոչ միայն համաձայնություն տա գործունեության իրականացմանը, այլ նաև՝ համապատասխան հողատարածքների տրամադրմանը, իսկ թույլտվությունների ամբողջական փաթեթի պատրաստ լինելուց հետո երկամսյա ժամկետում՝ փոխի՝ հողերի կատեգորիան և տրամադրի դրանք ընդերքօգտագործողին: Նա նշեց, որ նախաձեռնությամբ բացառություն է սահմանվում միայն անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների համար, մինչդեռ առկա են կենսաբազմազանությամբ հարուստ այլ տարածքներ, որոնք կարող են ներառվել ընդերքօգտագործման գործընթացում։ Սա, ըստ մասնակցի, ռիսկեր է ստեղծում ինչպես կենսաբազմազանության պահպանության, այնպես էլ էկոհամակարգային ծառայությունների կիրառման հնարավորությունների համար և  կարող է հակասել ազգային կենսաբազմազանության ռազմավարության այն նպատակին, որով նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքներից դուրս գտնվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանումը:

Արեգ Կարապետյանը կարևորեց բարձրացված հարցը՝ նշելով, որ այն բխում է Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի ազգային առաջին թիրախից, ըստ որի՝ հատուկ պահպանվող տարածքներից դուրս գտնվող արժեքավոր էկոհամակարգերը պետք է պաշտպանված լինեն համապատասխան իրավական ակտերով:

Աշխատաժողովի մասնակիցները հանդես եկան ելույթներով և առաջարկներով։ Ընդգծեցին, որ խնդիրը բարդ և բազմաշերտ է, որ էկոհամակարգային ծառայությունների պրակտիկ կիրառությունն ու դրանց ինստիտուցիոնալացումը  նույնիսկ զարգացած երկրներում շարունակում են մնալ զարգացման և կատարելագործման փուլում:

Կարևորվեց կենտրոնանալ անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման վրա՝ համադրելով առկա տեղեկատվությունը, կիրառելով տեղական կազմակերպությունների փորձը, ճիշտ նույնականացնելով չափելի գործնական էկոհամակարգային ծառայությունները, ինչպես նաև ներգրավելով միջազգային լավագույն փորձը։

Նշվեց, որ հարցին  հավակնոտ, բայց իրատեսական դիրքից մոտենալու դեպքում, ընտրելով կիրառելի մակարդակ ու ճիշտ միջամտության կետեր, ծրագիրը կարող է ունենալ հաջող ընթացք:

Մարտ 05, 2026 at 13:27

ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Փոփոխություններին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, իսկ 6-ը՝ դեմ…

Շրջակա միջավայրի նախարարը՝ թափոնների կառավարման մասին

Շրջակա միջավայրի նախարարը՝ թափոնների կառավարման մասին

Հայաստանում թափոնների կառավարման համակարգի բարեփոխումները, պլաստիկի օգտագործման սահմանափակման օրենսդրական նախաձեռնությունը և արտադրողի ընդլայնված պատասխանատվության ներդրումը շարունակում են մնալ Շրջակա միջավայրի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու ծրագրերը։

Թափոնների կառավարման ոլորտում նոր կարգավորումներ

Նախարարի խոսքով՝ թափոնների կառավարման ոլորտում արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են աղբավայրերի վերահսկողության ուժեղացմանը և շրջակա միջավայրի պահպանության բարձրացմանը։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ օրենսդրական կարգավորումներով սահմանվել է աղբավայրերը տնօրինող կազմակերպությունների պարտավորությունը՝ իրականացնել թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ։ Միաժամանակ նախատեսվել են տուգանքներ այն դեպքերի համար, երբ աղբավայրի տնօրինողները խախտում են մոնիթորինգի իրականացման կարգը։ Բացի այդ, սահմանվել են վտանգավոր թափոնների պոլիգոնների նախագծման, կառուցման, շահագործման և փակման պահանջներ։ Օրենսդրությունը նախատեսում է նաև աղբավայրի փակվելուց հետո տարածքի վերականգնման կանոններ։

Պլաստիկի օգտագործման սահմանափակում՝ 2027 թվականից

Նախարարն անդրադարձել է նաև պլաստիկի օգտագործման սահմանափակման օրինագծին։ 2027թ․ հունվարի 1-ից կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ արտադրանքի օգտագործումը։ Նախագծով նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ տարածումը։ Նախարարն ընդգծել է օրենքի վերաբերյալ քննարկումներում հանրային իրազեկման կարևորությունը՝ այդ հարցում դիմելով լրատվամիջոցների աջակցությանը։

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման հարցը Հայաստանում քննարկվում է արդեն տարիներ շարունակ։ Նրա խոսքով՝ նախկինում ընդունվել են միջանկյալ լուծումներ, օրինակ՝ պոլիէթիլենային տոպրակների հաստության (միկրոն) սահմանափակումներ, որոնք նպատակ ունեին ժամանակ տալ տնտեսվարողներին՝ անցում կատարելու այլընտրանքային տարբերակների։ Նախարարի գնահատմամբ՝ շուկայում արդեն իսկ ձևավորվել են այլընտրանքներ։ Մասնավորապես, որոշ տնտեսվարողներ սկսել են կիրառել թղթե տոպրակներ կամ այլ նյութերից պատրաստված փաթեթավորում։ Նա նշեց, որ մի շարք հյուրանոցներ արդեն կամավոր կերպով անցում են կատարել պլաստիկի օգտագործման սահմանափակման քաղաքականությանը։ Այդ գործընթացը հատկապես կարևոր է դիտվում միջազգային միջոցառումների համատեքստում, հատկապես՝ 2026թ․ հոկտեմբերին Երևանում COP17-ի հյուրընկալման ընթացքում, երբ Հայաստանը պետք է ներկայացնի ավելի էկոլոգիական մոտեցումներ։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրինագիծը գրեթե պատրաստ է

Ասուլիսի ընթացքում նախարարը խոսել է նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին օրենքի նախագծից։ Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել տնտեսվարողների և ոլորտային ասոցիացիաների հետ։ Համբարձում Մաթևոսյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը գրեթե ավարտական փուլում է։ Սակայն որոշ դիտարկումների հիման վրա նախարարությունը խնդրել է վերանայել մի շարք մոտեցումներ։ Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտից հետո մինչև օրինագծի վերջնական ներկայացումը կկազմակերպվեն լրացուցիչ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 05, 2026 at 16:00

Քաղացիական հասարակությունը պատրաստվում է СОР17-ին

Քաղացիական հասարակությունը պատրաստվում է СОР17-ին

ՄԱԿ-ի շրջանակներում ձևավորվել են համապատասխան միջպետական գործընթացներ՝ բազմակողմանի պայմանագրերի՝ կոնվենցիաների ձևաչափով։ Սակայն դրանք գործում են ոչ միասնաբար, ինչը չի նպաստում գլոբալ նշանակության խնդիրների լիարժեք լուծմանը և առաջացնում տարբեր ուղղություններով գործընթացների միջև ՍԻՆԵՐԳԻԱՅԻ անհրաժեշտություն։ Այդ հարցում hայաստանյան հանրային և գործարար հատվածների դիրքորոշումները հստակեցնելու, անելիքները համակարգելու նպատակով Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ փետրվարի 28-ին անցկացրին համաժողով, որին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպությունների փորձագետներ ու մասնագետներ։

Հայաստանի և միջազգային իրավիճակը ներկայացրեցին «Խազեր» հասարակական կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը և Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը։ Խոսեցին Ռիոյի կոնվենցիաների («ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին», «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին»  և «ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի մասին») կոնվենցիաներ միջև սիներգիայի ձևավորման մոտեցումների մասին։  

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության մոտեցումները Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17-ին ընդառաջ։

«Հայաստանը, լինելով Կովկասի տարածաշրջանի մաս, ճանաչված է որպես աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, որն ունի ամենահարուստ, միաժամանակ վտանգված կենսաբազմազանությունը»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Նա նշեց, որ Հայաստանը Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներ է ներկայացրել, որոնց սահմանները դեռ վերջնական որոշված չեն։

2023թ․ «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment)» տարածաշրջանային ծրագրի շրջանակում 2023թ. Էմերալդ թեկնածու տարածքները վերանայվել են, ինչի արդյունքում թեկնածու տարածքների սահմանները առաջարկվել է կրճատել։ Նոր տարբերակից դուրս են մնացել կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներ, մասնավորապես, Ամուլսարի հանքարդյուրաբերական ծրագրի տարածքը, ինչի կապակցուտյամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոք են ներկայացրել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն։

Հանքարդյունաբերական ընկերությունները մեծացնում են ճնշումները քաղհասարակության վրա՝ դիմելով դատարան և պահանջելով մեծ գումարներ։ «Արդյոք մենք կարող ենք խոսել պատասխանատու հանքարդյունաբության մասին, երբ ունենք իրար հակասող եզրակացություններ, բազմաթիվ SLAPP-եր (հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցեր), սպառնալիքներ, և չունենք պաշտպանող միջոցներ» – ասաց Էկոլուրի նախագահը։

Ինգա Զարաֆյանը նաև խոսեց անտառների մասին։ «Հայաստանի անտառները ենթարկվում են մարդածին և բնական ճնշումների։ Բարձրաժեք անտառներին փոխարինել են կոճղաշիվային անտառները։ Հայաստանը 2021-2030թթ. նախատեսել է հանրապետության անտառածածկը հասցնել 12.9 %-ի՝ ավելացնելով 50,000 հեկտարով։ Այս ցուցանիշը բերված է նաև Կենսաբազմազանության ռազմավարության ծրագրում։ Սակայն 2021-2024թթ. տնկվել է մոտ 1,64%-ը: Նույն ժամանահատվածում հրդեհված անտառածածկ տարածքի մակերեսը գերազանցել է վերականգնված անտառների մակերեսը։ Արդյո՞ք նման իրավիճակում մենք կհասնենք սահմանած թիրախին՝ մինչև 2030թ․ անտառածածկն ավելացնել 50,000 հեկտարով», նշեց նա։

Ակտիվ քննարկումից հետո Արամ Գաբրիելյանն առաջարկեց ընդունել բանաձև։ «Բանաձևի հիմքում անհրաժեշտ է մշակել առանձին դոկտրին՝ միասնական հարթակի ձևավորման նպատակով։ Նպատակահարմար է մինչև 2026թ․ հոկտեմբերին կայանալիք СОР 17 հստակեցնել և կոնկրետացնել անելիքներն ու հեռանկարները և դրանցում ՀՀ առևտրաարդնունաբերական պալատների դերն ու նշանակությունը», – ասաց նա։  

Մարտ 05, 2026 at 16:25

Իրանը Կատարի միջոցով հայտնել է, որ Պարսից ծոցի երկրները կընկղմվեն խավարի մեջ, եթե Թրամփը կատարի իր սպառնալիքը. Reuters

Վերջնաժամկետին մնացել է ընդամենը մի քանի ժամ, երբ իրանցի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Թեհրանը դեռևս հրաժարվում է վերաբացել նեղուցը…

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է կարգավորման ազդեցության գնահատում

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է  կարգավորման ազդեցության գնահատում

Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն անցնում է կարգավորման ազդեցության գնահատում։ Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 27-ին կայացած Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը Եվրոպայում տասնյակ տարիներ գործող համակարգ է, որը նախատեսում է, որ որոշակի ապրանքներ արտադրողները և ներմուծողները ստանձնեն պատասխանատվություն այդ ապրանքների օգտագործումից առաջացած թափոնների էկոլոգիապես անվտանգ հավաքման, տեսակավորման, վերամշակման և չեզոքացման համար։

Հայաստանը ստանձնել է այս համակարգի ներդրման պարտավորություն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և ՀՀ կառավարության ծրագրով և մշակել է օրենսդրական փաթեթ։ «Նախագծի մշակման գործում մեզ օգնում են Շվեդիայի կառավարության և Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործընկերները։ Կարգավորման ազդեցության գնահատականն անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը հասկանա, թե որոշումն ընդունելուց հետո ինչ կերպ կարտացոլվի դա մնացած գերատեսչությունների և որոշումների վրա։ Այսինքն, արդյունքում ինչ է լինելու, ինչքան է ապրանքի գինը թանկանալու, տնտեսությունն ինչ ուղղությամբ է գնալու։ Հիմա այդ ուսումնասիրության փուլում ենք», – ասաց նախարարը։

Կարևորելով թափոնների կառավարման ոլորտում բարեփոխումները՝ նախարարը նշեց․ «Մեր քաղաքացիական գիտակցությունը պետք է այնքան բարձրանա, որ մենք չզարմանանք, եթե թափոնների կառավարման համար վճարը լինի ոչ թե 200 դրամ, այլ՝ 1000 դրամ։ Չի կարելի ինքներս մեզ խաբել և ասել, թե 200 դրամով հնարավոր է իրականացնել լիարժեք թափոնների կառավարում։ Եղել են համայնքներ, որտեղ ընդհանրապես վճարներ չեն եղել։ Երբ փորձել ենք թեկուզ 50 դրամ սահմանել՝ օրինակ միայն վառելիքի ծախսերը հոգալու համար, արդեն դժգոհություններ են առաջացել։ Մեր հաշվարկներով՝ մասնավորապես Երևան քաղաքի դեպքում թափոնների կառավարման իրական ծախսը կարող է կազմել մոտավորապես 1000-1200 դրամ։ Կարծում եմ, որ համակարգի ներդրումից հետո հնարավոր կլինի նաև ավելի արդյունավետ վերահսկել և կառավարել ընդհանուր ծախսերը, քանի որ արդեն մասնավոր հատվածն էլ կլինի պարտավորված»։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 05, 2026 at 17:22