Տարածվող տեքստը նոր Սահմանադրության նախագիծը չէ. Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունից քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնում են, որ որոշ շրջանակներ տարածում են կեղծ տեղեկություն, թե, իբր, հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։

«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը նոր Սահմանադրության նախագիծը չէ, և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել

Գեղարքունիքի մարզում իրավապահները խոշոր կոռուպցիոն սկանդալ են բացահայտել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցած տեղեկությունների՝ այս աղմկահարույց ձերբակալությունները կապված են ոչ միայն դպրոցների, այլև մարզային մշակութային խոշոր օջախների՝ Երկրագիտական թանգարանի և Լևոն Քալանթարյանի անվան թատրոնի տնօրենների նշանակման գործընթացների հետ։

Մեր աղբյուրի փոխանցամբ, տնօրենների «նշանակման գործարքներում» առկա է եղել ուղիղ փոխհամագործակցություն հենց մարզի բարձրագույն ղեկավարության՝ մարզպետ Կարեն Սարգսյանի և փոխմարզպետ Ջանիկ Բազիկյանի հետ։

Իսկ թե ինչու է ձերբակալությունը շրջանցել հենց մարզպետին, դժվար չէ կռահել. հիշեցնենք, որ մարզպետ Կարեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «անմնացորդ երկրպագուն» է, ում գլխավերևում փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը։ Բացի այդ, նա ժամանակին նույնիսկ մի հնչեղ արտահայտություն էր արել՝ ասելով. «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ»։

Հասմիկ Մովսիսյան

Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Խուդաթյանը։Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը նախ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Դավիթ Իվանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

690.jpg (150 KB)

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության սահմանած առաջնահերթություններին, կատարողական ցուցանիշներին։

Նախարարը կարևորել է սահմանված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք այլ հարցեր։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈւՂԻՂ

Ներքին
18:07 10-04-2024

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Չինաստանի դեսպանի հետ

Հայ խորհրդարանականները խոսել են, մասնավորապես, առեւտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացման անհրաժեշտությունից:

«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գյուղ Ճոճկան, 3-րդ փողոց 49, «Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) և արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

Արարատ Միրզոյանը Ռիգայում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Թամարա Քալանթարյան

Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ եվրասիական ու տարածաշրջանային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նա փոխարինում է նախկին նախագահ Վաղարշակ Հակոբյանին, ով հրաժարվել է պատգամավորական գործունեությունից:

Երևանում 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է. ՔԿ

Երևանում 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է. այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:

Տեղեկություններ են ստացվել, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:

Հայտնաբերվել են թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել էին Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: