Նորվեգիայում ձերբակալել են թագուհու որդու բնակարան ներխուժած տղամարդուն

Նորվեգիայում ձերբակալել են մի տղամարդու, որը, ենթադրաբար, ապօրինի մուտք է գործել թագուհի Մետտե-Մարիտի որդու՝ Մարիուս Բորգ Հյոյբիի բնակարան և հրել նրան, հայտնել է NTB-ն՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի անվտանգության համար պատասխանատու ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան Օսլոյից ոչ հեռու գտնվող Սկաուգում կալվածքում, որտեղ գտնվում է թագավորական նստավայրը։

Se og Hør ամսագրի տվյալներով՝ տղամարդը նախ ոտքերով հարվածել է Հյոյբիի բնակարանի դռանը և թակել այն։ Լսելով աղմուկը՝ 29-ամյա Հյոյբին, որն այդ պահին երաժշտություն էր լսում և նկարում, բացել է դուռը, որից հետո անծանոթը ուժով ներխուժել է ներս։

Հյոյբիին հաջողվել է ինքնուրույն անկոչ հյուրին դուրս հանել բնակարանից։ Այնուհետև նա ոստիկանություն է կանչել, որը կարճ ժամանակ անց ձերբակալել է տղամարդուն։ Ավելի ուշ ձերբակալվածին ազատ են արձակել։

Միջադեպի պահին թագավոր Հոկոն VIII-ը  և թագուհի Մետտե-Մարիտը գտնվել են կալվածքի գլխավոր շենքում՝ բնակարանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Միջադեպը կարող է նոր հարցեր առաջացնել թագավորական ընտանիքի անվտանգության ապահովման վերաբերյալ, նշել է Se og Hør-ը։

«Մարիուսի համար տհաճ ու վախեցնող էր այն, որ ինչ-որ մեկը եկել էր իր տուն, որտեղ նա պետք է իրեն անվտանգ զգալու հնարավորություն ունենա», — NTB գործակալությանը հայտնել է Հյոյբիի փաստաբան Ալեքսանդր Գրեկերը։

Նրա խոսքով՝ այժմ իր պաշտպանյալն իրեն լավ է զգում և երախտապարտ է ոստիկանությանը արագ արձագանքելու համար։

Հյոյբին հուլիսի կեսերից տնային կալանքի տակ է՝ էլեկտրոնային ապարանջանով, իսկ մինչ այդ՝ փետրվարից, կալանավորված էր։ Վերջերս այս խափանման միջոցի վերացմանը հասնելու փորձն անհաջողությամբ է ավարտվել։

Ավելի վաղ Հյոյբին դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ երկու բռնաբարության համար։ Նա բողոքարկել է դատավճիռը։ Վերաքննիչ բողոքի քննությունը պետք է սկսվի փետրվարին։ Դատավարության շրջանակում կրկին կքննվեն նաև նախկին զուգընկերուհու բռնաբարության և ընտանեկան բռնության մեղադրանքները։

«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան

«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միսիան անիրականալի է․ Նիկոլ Փաշինյանը «Ռեստարտ» հիմնադրամի պանելային քննարկմանը հայտարարել է․ «Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը»։ Միսիան անիրականալի է; Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու, այլ շարունակելու է նոր զիջումներ պահանջել և ստանալ Փաշինյանից։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը չի ազատելու ՀՀ-ում օկուպացրած տարածքները»։

Հունաստանում ձերբակալել են ինքնաթիռում անկարգություններ հրահրած իսրայելցու

Հունաստանում ձերբակալել են Իսրայելի 39-ամյա քաղաքացու, որը խախտել է կարգը Բուդապեշտից Սալոնիկ թռչող ինքնաթիռում, հայտնել է Kathimerini-ն։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ թռիչքի ընթացքում տղամարդը բազմիցս վեր է կացել տեղից, բացել ուղեբեռի վերևի դարակները և անտեսել անձնակազմի պահանջները։ Վայրէջքից առաջ նա նաև հրաժարվել է ամրացնել անվտանգության գոտին։

Բացի այդ, ուղևորն էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել՝ խախտելով կարգը և սպառնալիք ստեղծելով թռիչքի անվտանգության համար, հայտնել են ոստիկանությունից։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։

Նրան մեղադրանքներ են առաջադրվել օդանավի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու, հասարակական կարգը խախտելու և ինքնաթիռի հրամանատարի կարգադրություններին չենթարկվելու համար։

Հետաքրքիր է, ըստ Փաշինյանի, ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»: Բայցայնպես․ «Ադրբեջանցիները սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել»։

Այսինքն. «Եթե ուզում եք համաձայնագիրը ստորագրենք, սահմանադրությունը փոխեք, բայց դե դա Հայաստանի ներքին գործն է»։ Դա այլ կերպ քան վերջնագիր չես կարող դիտել։ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին անգլիացիներն ու ֆրանսիացիները գերմանացիներին «առաջարկեցին» մինչև առավոտյան ժամը 11-ին տեղեկացնել, որ վերջիններս պատրաստ են զորքերը դուրս բերել Լեհաստանից։ Իհարկե, դա գերմանացիների ներքին գործն է, բայց դե եթե նրանք բրիտանական «առաջարկն» անտեսեն, պատերազմ կսկսի:

Հետաքրքիր է, ըստ Փաշինյանի ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը։ Պատերազմ թե՞ ստատուս քվոյի պահպանում։ Դե, ըստ ՔՊ-ի, պատերազմ չի լինի, որովհետև ԹՐԻՓՓը կա, սահմանին եվրադիտորդները կան։ Ստատուս քվոն, ըստ ՔՊ-ի, փաստացի խաղաղությունն է, սահմաններին չեն կրակում։ Ուստի ինչու՞ են շտապում։ Հայաստանի ներքին կյանքը կարգավորելու համար Հայաստանի Անկախության հռչակագիրը խոչնդոտ չէ։

Ուղղակի մնաց պարզենք, ինչ ի նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ եթե իրենք ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանան, որ կարողանան հանրաքվեի դնեն սահմանադրության նոր տեքստը, պատերազմ կսկսի։ Ո՞վ էր պատրաստվում Հայայստանի դեմ պատերազմել և ինչու՞։ Լաբուբու՞ն։

P.S. Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ մեր սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանը համարել էր «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու նախապայման․․․․

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farthur.khachatryan%2Fposts%2Fpfbid0sD5fgc9o8MgQucCy7gAgy6fiqcULvG1dhgSYMXf66JXsjo6MGYMKrWxLfU29BG8jl&show_text=true&width=500

«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան

«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ռեժիմի օրոք բազմաթիվ բարեխիղճ և պարկեշտ կանայք են հեռացվել աշխատանքից միայն նրա համար, որ ունեցել են ընդդիմադիր հայացքներ, նույն այս ռեժիմի օրոք թմրամոլ և այլասերված բազմաթիվ կանայք տարբեր հաստատություններում՝ այդ թվում պետական, աշխատանքի են ընդունվել միայն նրա համար, որ հրապարակավ սատարել են ռեժիմին՝ ընդ որում նրանք շարունակել են նույն կյանքով ապրել։
     Բանական և նորմալ հայ մարդը արժեքաբանական ընդհանրություններ չի կարող ունենալ տեղի ունեցողի հետ»։

Իսրայելի նախագահը ընդդիմության առաջնորդին հանձնարարել է կառավարություն ձևավորել

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ կառավարություն ձևավորելու հանձնարարություն կտա միացյալ ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին, որը խորհրդարանական վերջին ընտրություններում Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցն էր։

«Այսօր երեկոյան՝ նոյեմբերի 7-ին, նախագահը «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին հայտնել է, որ մտադիր է նրան հանձնարարել նոր կառավարություն ձևավորել», – ասվում է Հերցոգի գրասենյակի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ում դատավորը հետաքննում է՝ արդյո՞ք Թրամփի պաշտոնյաները դատարանին մոլորեցրել են գոլֆ-ակումբի նախագծի առնչությամբ

ԱՄՆ դաշնային դատավոր Անա Ռեյեսը մտադիր է նախկին դաշնային դատախազ Ջեսի Լյուին նշանակել հատուկ փորձագետ՝ հետաքննելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և նրանց իրավաբանների կողմից դատարանին հնարավոր մոլորեցնելու հանգամանքները։ Գործը վերաբերում է Վաշինգտոնի պատմական East Potomac հանրային գոլֆի դաշտի վերակառուցման ծրագրերին, հայտնել է Associated Press-ը։

Ռեյեսը ցանկանում է պարզել՝ արդյո՞ք ներքին գործերի նախարարության և Ազգային պարկերի ծառայության պաշտոնյաները, ինչպես նաև արդարադատության նախարարության իրավաբաններն անկեղծ են եղել նախատեսվող աշխատանքների ծավալների և դրանց իրականացմանն ուղղված գործողությունների մասին իրենց հայտարարություններում։ Մասնավորապես, դատավորը կուսումնասիրի հոկտեմբերի սկզբին հարյուրավոր ծառերի հատման հանգամանքները։

Թրամփի վարչակազմը նախատեսում է նոյեմբերի 15-ին փակել գոլֆի դաշտն ու հարակից պարկը՝ կառուցելու համար, իր ձևակերպմամբ, «համաշխարհային կարգի, չեմպիոնական մակարդակի գոլֆի դաշտ», որը կկարողանա խոշոր մրցաշարեր ընդունել։

Անցյալ ամիս Ռեյեսը ժամանակավորապես արգելել էր իշխանություններին տարածքում այլ ծառեր հատել կամ վնասել։ Քանի դեռ դատական քննությունը շարունակվում է, կառավարությունը նաև պարտավոր է գոլֆի դաշտի կառույցների կամ տարրերի ցանկացած անդառնալի փոփոխության մասին 10 օր առաջ գրավոր ծանուցել դատարանին։

Ստուգումը խստացնելու առիթ են դարձել նաև հոկտեմբերի 18-ից սկսած Truth Social սոցիալական ցանցում Թրամփի հրապարակումները, որոնցում նա պատմել է վերակառուցման ծրագրերի մասին։ Հետագա դատական լսումների ընթացքում վարչակազմի ներկայացուցիչները, պատասխանելով դատավորի հարցերին, չեն կարողացել հաստատել այդ ծրագրերի գոյությունը։ Հոկտեմբերի 28-ին արդարադատության նախարարությունը դատարանին պաշտոնապես հայտնել է, որ ծրագրերն իրական են։

Ռեյեսը, որը նախկինում բազմիցս մերժել էր միջամտելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունները, այժմ ցանկանում է պարզել, թե ով է կարգադրել հատել ծառերը՝ չնայած գերատեսչության իրավաբանների հավաստիացումներին։ Ջորջթաունի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Դևիդ Սուպերի խոսքով՝ դատավարության մասնակիցների վարքագծի հետաքննությունը կարող է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքների նախանշան լինել։

Ռեյեսն առաջարկել է երկու կողմերին Լյուի թեկնածության վերաբերյալ գրավոր դիրքորոշումներ ներկայացնել մինչև ուրբաթ, երբ նախատեսված է հաջորդ դատական լսումը։

Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը

«Քնի հեղափոխություն»

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի «մաքրման» կոդը, որը 6 ժամում ապահովում է 10 ժամվա խորը քուն։

Հարվարդի և Օքսֆորդի միացյալ հետազոտական խումբը հանդես է եկել բժշկագիտության ոլորտում դարակազմիկ հայտարարությամբ։ Գիտնականներին հաջողվել է վերծանել այն բնական նեյրոնային ռիթմերը, որոնք պատասխանատու են քնի ընթացքում ուղեղից տոքսինների ինտենսիվ դուրսբերման և բջիջների լիարժեք վերականգնման համար։

Ժամանակի խնայողություն և էներգիա
Նոր հայտնագործված մեթոդաբանությունը թույլ է տալիս ընդամենը 6 ժամյա քնի ընթացքում հասնել ուղեղի այնպիսի խորը վերականգնման, որը նախկինում հնարավոր էր միայն 9-10 ժամյա անխափան քնի դեպքում։

Ծերացման դանդաղեցում
Հետազոտությունները ցույց են տվել, որ խորը քնի ֆազայի ճիշտ ակտիվացումը 40%-ով դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը և գործնականում հասցնում նվազագույնի Ալցհայմերի ու սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Սթրեսի և հոգնածության իսպառ վերացում
Փորձարկմանը մասնակցած կամավորների 98%-ը նշել է, որ առաջին իսկ շաբաթվա ընթացքում ազատվել է քրոնիկ հոգնածությունից, տագնապայնությունից և առավոտյան «ծանր գլխի» զգացողությունից։

«Մենք սովորեցրինք ուղեղին քնել ոչ թե երկար, այլ կատարյալ։ Սա մարդկային արտադրողականության և առողջության նոր դարաշրջանն է», — նշել են հետազոտության հեղինակները:

Թուրքիան ձգտում է պահպանել տարածաշրջանային առաջնորդի դիրքերը. Ֆիդան

Թուրքիան օգտագործում է դիվանագիտական գործիքները՝ ձգտելով կայուն դիվանագիտություն ապահովել և պահպանել տարածաշրջանային առաջնորդի իր դիրքերը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նաև ընդգծել է Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև Իրաքի և Թուրքիայի տարածքով Պարսից ծոցի և Եվրոպայի միջև տրանսպորտային հաղորդակցության կարևորությունը։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես կամուրջ մայրցամաքների միջև, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն տարածաշրջանային փոխկապակցվածության և անվտանգության ամրապնդման համար։

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը


Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը և նշել դրա ավտոմոբիլային արդյունաբերության բարձր մակարդակը։ «Չինաստանը զարմանալի է։…