Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լքել է Կրեմլի տարածքը, հայտնում է РИА Новости-ն։

Բանակցություններն անցկացվել են հինգշաբթի։ Հանդիպման ընթացքում Պուտինը, մասնավորապես, առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում՝ օգտվելով Ալյոշկիում նմանատիպ գործողության իրականացման փորձից։ Ուիթքոֆն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։

Ամերիկացի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ այդ բանակցությունների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։

Պուտինի հետ հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը

Պուտինի հետ այսօրվա հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Ուիթքոֆը։

Նա նշել է, որ եվրոպացիները կմիանան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է CNN-ը։

Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ տևել է մոտ 2,5 ժամ

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև բանակցություններն ավարտվել են․ դրանք տևել են մոտ 2,5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլի՝ պաշտոնական հանդիպումների համար նախատեսված աշխատասենյակներից մեկում։ Ռուսական կողմից մասնակցում էին նաև նախագահի օգնականներ Յուրի Ուշակովն ու Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Հինգշաբթի առավոտյան Ուիթքոֆն ու Քուշները ժամանել էին Մոսկվա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո։

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ավելի վաղ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 12-ին՝ «Եվրոպա՝ ուժեղ, անվտանգ և փոխկապակցված» կարգախոսի ներքո։

Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ հրավերներ են ստացել պետությունների և կառավարությունների 48 ղեկավարներ, ներառյալ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դատախազ Հայկ Հովհաննիսյանն անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին


Այսօր դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ սրբազանի հասցեին: Ակնկալում եմ, որ Հայկ Հովհաննիսյանը կվե…

Գերմանիայում սոցիալական նպաստ ստացողների գրեթե կեսը Գերմանիայի քաղաքացիություն չունի. Bild

2025 թվականին Գերմանիայում Bürgergeld նպաստ ստացող՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների 59,4%-ը պատկանում էր այն տնային տնտեսություններին, որոնցում նպաստ ստացողն օտարերկրյա քաղաքացիություն ուներ։ Գերմանիայի քաղաքացիներին բաժին էր ընկնում այդպիսի տնային տնտեսությունների 40,6%-ը։ Դրա մասին է վկայում Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության հարցմանն ի պատասխան դաշնային կառավարության ներկայացրած պատասխանը, որի վրա ուշադրություն է հրավիրել Bild պարբերականը։

Նպաստի իրավունք ունեցող տնային տնտեսություն (Bedarfsgemeinschaft) ասելով՝ Գերմանիայի օրենսդրությունը նկատի ունի այն անձանց, որոնց եկամուտներն ու գույքը համատեղ են հաշվառվում սոցիալական օգնության իրավունքը որոշելիս։ Այդ կատեգորիային են պատկանում, օրինակ, միասին բնակվող ծնողներն ու նրանց երեխաները, որոնք վճարումներ ստանալու իրավունք ունեն։

2024 թվականին երեխաներ ունեցող այն տնային տնտեսությունների բաժինը, որոնցում նպաստ ստացողն օտարերկրյա քաղաքացիություն ուներ, կազմել է 60,5%։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում ցուցանիշը փոքր-ինչ նվազել է։

Միևնույն ժամանակ, վերջին 15 տարվա ընթացքում հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է։ 2010 թվականի հունիսին երեխաներ ունեցող այն տնային տնտեսություններին, որոնցում նպաստ ստացող բոլոր անձինք Գերմանիայի քաղաքացիներ էին, բաժին էր ընկնում հիմնական սոցիալական ապահովության վճարումների 70,6%-ը։ Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող նպաստառուներով տնային տնտեսություններին բաժին էր ընկնում 29,4%-ը։

2025 թվականին պետությունը մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսություններին Bürgergeld-ի շրջանակում ընդհանուր առմամբ 20,54 միլիարդ եվրո է վճարել։ Այդ գումարից 12,20 միլիարդ եվրոն բաժին է ընկել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող նպաստառուներին, իսկ 8,34 միլիարդ եվրոն՝ Գերմանիայի քաղաքացիներին։

Օտարերկրյա նպաստառուների շրջանում ամենամեծ գումարները բաժին են ընկել Ուկրաինայի, Սիրիայի և Աֆղանստանի քաղաքացիներին։ Անչափահաս երեխաներ ունեցող տնային տնտեսություններում բնակվող ուկրաինացիները ստացել են մոտ 3,44 միլիարդ եվրո, սիրիացիները՝ 2,20 միլիարդ եվրո, իսկ աֆղանները՝ 1,06 միլիարդ եվրո։ Ընդհանուր առմամբ սա կազմում է մոտ 6,69 միլիարդ եվրո կամ այս կատեգորիայում օտարերկրյա նպաստառուներին բաժին ընկած վճարումների գրեթե 55%-ը։

Նպաստ ստացողների գրեթե կեսն օտարերկրացիներ են

2025 թվականին Գերմանիայում մոտ 5,3 միլիոն մարդ ուներ ստանդարտ սոցիալական վճարումներ ստանալու իրավունք։ Նրանցից մոտ 2,5 միլիոնը Գերմանիայի քաղաքացիություն չուներ՝ 47,3%-ը։ Գերմանիայի քաղաքացիներ էին 2,8 միլիոն մարդ կամ 52,7%-ը։

Անցյալ տարի պետությունը Bürgergeld-ի բոլոր նպաստառուներին վճարելու համար մոտ 46,6 միլիարդ եվրո է ծախսել։

2026 թվականի հուլիսի 1-ից Bürgergeld նպաստը փոխարինվել է վճարումների նոր համակարգով՝ Grundsicherungsgeld-ով։

Միևնույն ժամանակ, դաշնային կառավարությունն ուշադրություն է հրավիրում վիճակագրության մեթոդաբանական սահմանափակման վրա. հարցման պատասխանում տվյալները ներկայացված են առանձին անձանց, այլ ոչ թե տնային տնտեսությունների մակարդակով։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիությունն ու որոշ այլ բնութագրեր հնարավոր չի եղել համադրել հարցման մեջ նշված տնային տնտեսությունների բոլոր կատեգորիաների համար։

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը նախատեսված էր Մոսկվայի ժամանակո…