Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը նախատեսված էր Մոսկվայի ժամանակո…

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը հեռացել է ընկերության նախագահի պաշտոնից

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը հեռացել է ընկերության նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից։

Reuters-ի հաղորդմամբ՝ ընկերությունը հայտարարել է ղեկավարության փոփոխության և մշտական իրավահաջորդի որոնման մեկնարկի մասին։

Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը։ Տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Հարվի Ջոնսը։ Նշենք, որ Nvidia-ում այս պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ։

Տնօրենների խորհուրդը կքննարկի ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ դրսից առաջադրված թեկնածուներին։

«ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

«ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել ու գրել. «Ճիշտ է՝ ՀԱՊԿ-ն մեզ արդեն հետաքրքիր չէ, բայց պատմական իրադարձությունները պետք է ճիշտ ներկայացվեն»։

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, անհայտ անձը կրակ է բացել. հինգ մարդ վիրավորվել է

Հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից մոտ մեկուկես կիլոմետր դեպի հյուսիս, հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել։

Ոստիկանությունը որոնում է կրակողին և զննում դեպքի մի քանի վայրեր։

Մայրաքաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Նիկոլ Դիները հայտնել է, որ կասկածյալը դեռ չի ձերբակալվել, իսկ կրակոցների բոլոր վայրերի ճշգրիտ տեղադրությունը դեռ պարզվում է։ Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չի հայտնել։

Իրավապահները բնակիչներին կոչ են արել խուսափել 15-րդ փողոցի տարածքից, մասնավորապես՝ թիվ 1500 շենքի շրջակայքի թաղամասից։ Այնտեղ են գտնվում VIDA ֆիթնես կենտրոնը, Սուրբ Ղուկասի եպիսկոպոսական եկեղեցին և բնակելի շենքեր, իսկ մոտակայքում՝ Whole Foods սուպերմարկետը։ Թաղամասի զգալի մասը շրջափակված է, հարակից փողոցներով երթևեկությունը՝ դադարեցված։

Միջադեպի պատճառով մոտակա դպրոցներում սահմանվել է մուտքի և ելքի արգելքի ռեժիմ։ Դեպքի վայր են ուղարկվել նաև Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկման դաշնային բյուրոյի (ATF) աշխատակիցներ, որոնք աջակցում են ոստիկանությանը։

Լոգան Սըրքլը Վաշինգտոնի կենտրոնից ոչ հեռու գտնվող թաղամաս է։ 2025 թվականի օգոստոսին այստեղ մի խումբ դեռահասներ հարձակվել էին Դոնալդ Թրամփի վարչակազմի Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախկին աշխատակցի և մի կնոջ վրա՝ փորձելով առևանգել նրանց ավտոմեքենան։

Հարձակումից մի քանի օր անց Թրամփը հրահանգել էր ուժեղացնել դաշնային վերահսկողությունը Վաշինգտոնի նկատմամբ և հանցավորության դեմ պայքարելու համար քաղաք էր ուղարկել Ազգային գվարդիայի հարյուրավոր զինծառայողների։ Նրանց ներկայությունը քաղաքում շարունակվում է մինչ օրս։

Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Բաթումի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հետախուզվում էր Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ կողոպուտի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։

Կասկածյալին ձերբակալել են Բաթումում՝ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում։

Ներկայում ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված ընթացակարգերը՝ նրան Թուրքիա արտահանձնելու համար։

ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր


Հայաստանը ՀԱՊԿԻ–ի նկատմամբ իր քաղաքականության պատճառով կարող է կորցնել ամենահուսալի դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և կազմակերպության անդամ մյուս պետություն…

Չլիներ ԵՄ աջակցությունը, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ ակցիա էր անում ԵՄ գրասենյակի առաջ` «Արդարություն Արսեն Գեւորգյանի համար» կարգախոսով։ Արսեն Գեւորգյանին, որը փաշինյանակա…

Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 12-ին՝ «Ուժեղ, անվտանգ և փոխկապակցված Եվրոպա» կարգախոսով։

Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ հրավեր է ստացել պետությունների և կառավարությունների 48 ղեկավար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկումների առանցքում են Եվրոպայի անվտանգության և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը, մրցունակության բարձրացումը, նորարարությունների և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացումը, ինչպես նաև էներգառեսուրսների հասանելիությունը։ Առանձին ուշադրություն է դարձվում անվտանգության ոլորտում ընդհանուր մարտահրավերներին և Եվրամիության անդամ ու անդամ չհանդիսացող եվրոպական երկրների միջև համագործակցությանը։

Գագաթնաժողովը համանախագահում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 13-ին նախատեսված՝ Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական նիստի նախօրեին։