
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը մեծ հետաքրքրությամբ հետևում է Ղարաբաղում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից…
Ուկրաինան և Ադրբեջանը ԱԹՍ–ների վերաբերյալ համաձայնագիր են կնքել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ռուսական հարձակումների ֆոնին Ուկրաինային հնարավոր աջակցությունը։
Այս մասին պետության ղեկավարը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Drone Deal նախաձեռնության շրջանակում համագործակցությունն է եղել։ Զելենսկու խոսքով՝ երկրների միջև արդեն համապատասխան պայմանագրեր են կնքվել, իսկ այժմ աշխատանքներ են տարվում պատվերների ծավալների ավելացման ուղղությամբ։
Նախագահները քննարկել են նաև ադրբեջանական բիզնեսի ներկայությունն Ուկրաինայում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն ընկերություններին, որոնք շարունակում են աշխատել երկրում՝ չնայած ռուսական հարվածներին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին արդեն ցուցաբերած օգնության համար և հույս հայտնել, որ ձմռան նախաշեմին լրացուցիչ աջակցություն կտրամադրվի կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկային։
Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում

Ուկրաինան եւ Ռուսաստանը չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ…
Էրդողանը Իրանի նախագահին կոչ է արել շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Թեհրանին անհապաղ վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցությ…
ԱՄՆ-ն պատրաստում է Իրանի ցամաքային սահմանների շրջափակում՝ առևտրային շրջանցիկ ուղիները փակելու համար. The Telegraph
ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի վրա տնտեսական ճնշումը՝ փորձելով փակել ապրանքների մատակարարման ոչ միայն ծովային, այլև ցամաքային ուղիները։ Պատժամիջոցների շրջանցումը բացահայտելու և կանխելու համար Վաշինգտոնը ստեղծել է Task Force Iron Gate հատուկ խումբը, որը կաշխատի ամերիկյան հետախուզական գերատեսչությունների և տարածաշրջանային գործընկերների հետ, գրում է բրիտանական The Telegraph-ը։
Հորմուզի նեղուցով նավարկության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների ներդրումից հետո Իրանն իր ներմուծման և արտահանման մի մասն ուղղել է դեպի ցամաքային սահմաններ։ Թուրքիայի և Պակիստանի հետ սահմաններին բեռնատարների հերթեր են գոյացել, իսկ Չինաստանից, ըստ հաղորդումների, գնալով ավելի հաճախ են ուղարկվում ասիական մայրցամաքը հատող բեռնատար գնացքներ։
Նոր խումբը, որի կազմում ընդգրկված է 20 մարդ, և որի կենտրոնակայանը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում է, պետք է բացահայտի Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով իրականացվող «ապօրինի» մատակարարումները։ Նրա ուշադրության կենտրոնում կլինեն սպառազինության ժամանակակից համակարգերը, երկակի նշանակության տեխնոլոգիաները, պատժամիջոցների տակ գտնվող նյութերը և ապօրինի ֆինանսական հոսքերը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ նախաձեռնությունը կամրապնդի ամերիկյան ծովային շրջափակման արդյունքները։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի նպատակն է սահմանափակել ահաբեկչությունը ֆինանսավորելու, զենքի արտադրության ձեռնարկությունները վերականգնելու և ռազմական պաշարները համալրելու Թեհրանի հնարավորությունները։
Պարբերականի տվյալներով՝ ցամաքային ուղիները փակելու գաղափարը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո։ Հուլիսին Թրամփն ու Նեթանյահուն դիտարկել են «ռազմական և ոչ ռազմական միջոցներով» Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը։
Ռազմական և դիվանագիտական աղբյուրները կարծում են, որ նոր խումբը, ամենայն հավանականությամբ, հետախուզական տվյալներ կփոխանակի տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների հետ՝ պատժամիջոցները շրջանցելու փորձերը բացահայտելու համար։ Փորձագետները չեն բացառում նաև տեղեկությունների փոխանցումը տեղական իրավապահ մարմիններին՝ արգելված բաղադրիչներն առգրավելու նպատակով։ Մասնագետների գնահատմամբ՝ առանձին դեպքերում կարող են կիրառվել ուժային մեթոդներ, այդ թվում՝ թիրախային հարվածներ կամ գաղտնի ցամաքային գործողություններ։
Սակայն ցամաքային շրջափակման արդյունավետությունը կախված կլինի Վաշինգտոնի հետ համագործակցելու հարևան երկրների պատրաստակամությունից։ Ուղիները փակելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը։
Ընդ որում, այս պետություններից շատերը ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցները չեն և կարող են չցանկանալ սահմանափակել Իրանի հետ առևտուրը՝ ի վնաս սեփական տնտեսության։ Հատկապես բարդ հատվածներ են համարվում Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի սահմանները, որտեղ մաքսանենգությունը լայնորեն տարածված է։
ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Հուսեյն Հաքքանին նշել է, որ Իսլամաբադը դժվար թե ցանկանա հրաժարվել երկիրը խոշոր առևտրային հանգույցի վերածելու երկարաժամկետ ծրագրերից։ Ըստ նրա՝ Իրանն ու Պակիստանը ցամաքային տրանսպորտային միջանցքների զարգացումը դիտարկում են որպես ռազմավարական նախագիծ, որի նշանակությունը կպահպանվի նաև ներկայիս հակամարտության ավարտից հետո։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Սպիտակ տանը կարծում են, որ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնմանն ուղղված ճնշման նախկին ռազմավարությունը կարող էր սպառած լինել իր հնարավորությունները։ Վաշինգտոնը դիտարկում է լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ չի բացառվում, որ ցամաքային շրջափակման մասին տեղեկությունը կարող է օգտագործվել նաև որպես ուշադրությունը շեղող հնարք։
Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ Սրբազանի հասցեին․ փաստաբան
Այսօր դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Հովհաննիսյանը անշնորհք արտահայտություն է հնչեցրել Բագրատ Սրբազանի հասցեին, գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Ակնկալում եմ, որ Հայկ Հովհաննիսյանը կվերանայի իր վարքագիծը ու հրապարակային ներողություն կխնդրի Բագրատ Սրբազանից»,– նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր 18 արդարների գործով դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում «մերկապարանոց» որակեց Բագրատ Սրբազանի խոսքը։
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ասում է, չի նշանակում, որ նա ասելիք ունի, այն հիմնավոր է, կամ իմաստ ունի։ Ես կողմ չեմ մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություն անելուն նիստերի դահլիճում»,-ասաց դատախազը։
«Սա վիրավորանք չէ՞։ Մերկապարանոցը ձեր արածն է ամբողջ, ասելիք չունեք։ Գողակա՞ն ես, այ տղա, այ խուժան, դուք կամ գողական եք, կամ խուլիգան եք, կամ խուժան, որոշեք, թե որն եք»,-արձագանքեց Բագրատ Սրբազանը։
Ավտոբուս չեմ նստել, բայց տեսուչը տուգանել է չվճարելու համար. քաղաքացին ԴԱՀԿ-ից է տեղեկացել
Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն. այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Ասեմ` ինչ ես զիջել…

Փաշինյանը, էն երբ էր, մի տեսակ մուննաթով դիմել էր հայ ժողովրդին, թե կարա՞ք ասեք` ինչ եմ զիջել: Որ սկսեմ թվարկել, թե այս պատահական անցորդը ՀՀ վարչապետի աթոռին…
Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լքել է Կրեմլի տարածքը, հայտնում է РИА Новости-ն։
Բանակցություններն անցկացվել են հինգշաբթի։ Հանդիպման ընթացքում Պուտինը, մասնավորապես, առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում՝ օգտվելով Ալյոշկիում նմանատիպ գործողության իրականացման փորձից։ Ուիթքոֆն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։
Ամերիկացի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ այդ բանակցությունների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։