«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ

«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», այս մասին գրում է «Պանորամա»-ն:

Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ավելի վաղ կայացած դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել՝ նկարագրելով սպանության ընթացքը. «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։

Այսօրվա դատական նիստում Գևորգ Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգահարել են ոստիկանությունից ու կանչել ոստիկանություն, թեև մինչ այդ արդեն իրեն հարցաքննած եղել են։ Ոստիկաններին հանդիպել է Փարաքարի համայնքապետարանի մոտ, միասին գնացել են Էջմիածին՝ ոստիկանություն։

«Ես պատմեցին այդ օրը ուր եմ եղել, ինչով եմ զբաղվել։ Ինձ ուղեկցեցին մի այլ սենյակ, 1.5-2 ժամ մնացի այնտեղ։ Այնուհետև դուռը բացվեց, տարեն այլ սենյակ, ներսում նստած մարդիկ կային։ Հարցրեցին՝ ճանաչում եմ, ասացի՝ ոչ։

Մեր առաջվա ոստիկանապետն էր՝ Արամ… Ասացին հանրապետության ոստիկանապետն է։

Էլի հարցեր տվեցին այդ օրվա հետ կապված։ Նկարագրեցի։ Ասացին՝ տեղյա՞կ ես, որ Նարեկի հայաթից բարսետկա են գտել։ Հանեցին, նկար ցույց տվեցին՝ բարսետկա, կողքը բինոկլ։ Հարցրեցին՝ քոնն է։ Չպատասխանեցի։

Հարցրեցին՝ դո՞ւ ես տարել հայաթ, ինչո՞վ ես օգնել։ Ասացի՝ կապ չունեմ։ Ասացի՝ բարսետկան իմն է, բայց ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։

Կրկին տարան ուրիշ սենյակ, ժամերով սպասեցի։ Հետո էլի տարան նույն սենյակը»։

Ոստիկանները կանչել են Գևորգ Հարությունյանի ծնողներին, նրանք խոսել են որդու հետ. «Ասացի ծնողներիս՝ ոչ մի բանի հետ կապ չունեմ։

Ընտանիքիս անդամներին ճանապարհեցին, կես ժամ հետո եկան սենյակ, կանդալները ձեռքերիս գցեցին։

Ասացին՝ ի՞նչ կապ ունես, հեսա կալանավորելու ենք։ Ասում եմ՝ ինչու։ Իբր օժանդակել եմ Նարեկին։

Ասացի՝ բայց չեմ արել այդպիսի բան։

Այդ ժամանակ Վարդան Վարդանյանն էլ էր այդտեղ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր։ Բոլորին ասաց՝ սենյակից դուրս եկեք։

Էլի հարցրեց՝ ի՞նչ կապ ունես այս ամենի հետ։ Ասացի՝ կապ չունեմ։ Ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել։

Չգիտեի՝ ինչ ասեի, ծանր գործը վերցնեմ իմ վրա՞, թե՞ ոչ։ Սովորական գողութուն, խուլիգանություն չէր, էլի։

Ասացին՝ տանը փոքր քուր ունես, մեր, տարիքով պապ ու տատ … Անընդհատ դա էին առաջ բերում, ինձ ասում։ Այդ ամեն ինչից ելնելով՝ վերցրեցի այդ ամենն իմ վրա, քանի որ իմ ընտանիքի հետ կապված նման բաներ էին ասում։

Հետո դուրս եկանք ոստիկանությունից, նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ իբր ես զենքը թաքցրել եմ։ Ցույց տվեցին, այսինքն՝ պետք է ասեմ՝ այստեղ եմ զենքը թողել։ Հետո ճանապարհ ցույց տվեցին, որ պետք է ասեմ՝ այդ ճանապարհով եմ անցել։

Գնացինք Վաղարշապատի ոստիկանություն, ինքնախոստովանական ցուցմունքի պահը եկավ։

Ասացին՝ մի անհանգստացի, ինքնախոստովանական ցուցմունք գրես, 10-12 տարի կդատեն, եթե չգտնեն իրական մեղավորին, կօգնենք՝ վաղաժամկետ դուրս կգաս»։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Թուրքիան հերքում է Սոմալի զորք ուղարկելու մասին լուրերը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Սոմալի 15 000 զինվոր ուղարկելու մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Սոմալիի խնդրանքով Թուրքիան պատրաստվում է երկիր ուղարկել 15 000 զինվորական։

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը նշել է, որ Սոմալիում տեղակայված թուրք զինվորականները շարունակում են աջակցել երկրի անվտանգության ուժերին։ Աջակցությունը ներառում է ռազմական օգնություն, զինվորականների ուսուցում և խորհրդատվություն՝ ահաբեկչության դեմ պայքարի կարողությունները զարգացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սոմալիում ռազմական ներկայություն ունի և աջակցում է երկրի զինված ուժերի պատրաստմանն ու անվտանգության կարողությունների զարգացմանը։

Հայաստանը՝ առանց ձայնի ՀԱՊԿ-ում. իշխանությունը կառույցը սպառված է համարում, ընդդիմությունն այլընտրանք է պահանջում

Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից զրկելը իշխանության և ընդդիմության միջև բանավեճի սրման նոր առիթ է դաձել: Խոսքը…

Մերցը Պուտինին կոչ է արել համաձայնել Եվրոպայի մասնակցությամբ Ուկրաինայի հարցով բանակցություններին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել համաձայնել եվրոպական երկրների մասնակցությամբ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, հաղորդում է dpa-ն։

«Ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի կառավարությունն ու նախագահը վերջապես կհամաձայնեն համատեղ բանակցություններ անցկացնել»,- հայտարարել է Մերցը լրագրողներին հինգշաբթի՝ Դուբլինում եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին ժամանելիս։

Երեքշաբթի և չորեքշաբթի Ուկրաինան ու Ռուսաստանը ԱՄՆ-ի միջնորդությամբ վերսկսել են պատերազմի ավարտի շուրջ ուղիղ բանակցությունները։ Հանդիպումները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ։

ԱՄՆ-ի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի Մոսկվայում հանդիպել են Պուտինի հետ՝ նրան համոզելու համաձայնել ապագա խաղաղ բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Եվրամիությունը ներկայացնողի հարցի շուրջ վերսկսված քննարկումների հետնապատկերին Մերցը որպես եվրոպական հիմնական մասնակիցներ նշել է Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Այդ երեք երկրները, որոնք հայտնի են որպես E3 ձևաչափ, մինչ այժմ համակարգել են Եվրոպայի հիմնական դիվանագիտական ջանքերը։ Որոշ դեպքերում նրանց միացել են Լեհաստանի կամ Իտալիայի ներկայացուցիչները։

«Ես բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում ներկայիս ձևաչափը պահպանելու հարցում»,- ասել է կանցլերը։

«Գլխավորն այն է, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինի երկխոսության։ Մնացած ամեն ինչ այդ ժամանակ իր տեղը կընկնի»,- հավելել է Մերցը։

Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը սկանդալային հայտարարություններ է արել

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե իրեն սպառնացել են, ստիպել են խոստովանել, թե ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին։

Նա պնդել է, որ սպանության հետ կապ չունի։ Գևորգ Հարությունյանի խոսքով՝ Էջմիածնի ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ներկա են եղել բարձրաստիճան ոստիկաններ։  

«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում՝ այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս գան սենյակից: Մոտեցավ, ասաց՝ «արի նստենք, խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ», ես էլ ասացի, որ կապ չունեմ, ի՞նչ պետք է ասեմ: Ասաց՝ «եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»»,- նշել է Գևորգ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ծանր վիճակում է հայտնվել, չէր ուզում վտանգել ընտանիքին, և իր վրա է վերցրել Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեղադրանքը։

Նիստից հետո «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով մեղադրյալի սկանդալային հայտարարություններին, ասել է, թե տպավորություն է, թե լավ պարապած ելույթ էր ունենում սպանության համար մեղադրվողը։

«Նրան պատրաստել էին, թե տարաբնույթ հարցերին ինչպես պիտի պատասխանի, և ուղղորդված սցենարով, ըստ որի՝ ինքը պիտի խուսափի պատժից։ Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։ Այդ երկու անձինք ազատվել են աշխատանքից, հետո վերականգնվել, տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Փաստ է, որ այսօր Գևորգ Հարությունյանը մեղադրեց Վարդան Վարդանյանին ապացույցները կեղծելու, իրեն ահաբեկելու, վախեցնելու համար»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Վալոդյա Գրիգորյանի համակուսակիցը ենթադրում է, որ մեղադրյալին ուղղորդել են իր վրա վերցնել մեղքը, ինչը ևս հանցագործություն է։ Բայց այդպիսով մեղադրվողը խոչընդոտել է իրական հանցագործին գտնելու գործընթացին։

Հիշեցնենք՝ 2025-ի սեպտեմբերի 23-ին տան բակում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։

Անի Աբաղյան

Բրյուսելում ստորագրվել են ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի կողմից՝ ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ։

Համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ է, որը կնպաստի ՀՀ մաքսային և հարկային վարչարարության արդիականացմանը, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը։

Ստորագրման արարողության ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով համաձայնագրերի նշանակությունը, նշել է, որ դրանց ստորագրումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության գործնական արդյունքն է և այս տարի կայացած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը։

«Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա և արդյունավետորեն ծառայում է մեր քաղաքացիներին ու տնտեսվարողներին»,– ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ակնկալվում է, որ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մաքսային և հարկային վարչարարության ընթացակարգերի արդյունավետության, թափանցիկության և կանխատեսելիության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինությանը (DG TAXUD), ինչպես նաև Բրյուսելում և Երևանում գործընկերներին՝ համաձայնագրերի ստորագրման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել նախատեսված աշխատանքները։

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն պատասխանատու անձանց նշանակելու մասին, որոնք հանձն են առնելու համաձայնագրերի կենսագործումը։

Հրաձգություն Բրյուսելում․ կան տուժածներ


Հրաձգություն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Ոստիկանությունն ու արագ արձագանքման ծա…

Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։ Այս մասին հայտնում…

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել:
     ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»…
     Նախ՝ ցանկացած երեխայի նման բան գրողներին հազար ամոթ. եթե նույնիսկ սերիական մարդասպանի երեխա է, նման բան չի կարելի ասել:
     Բոլոր երեխաներն անմեղ էակներ են և հոգատարության արժանի:
     Բայց այս համամարդկային ճշմարտությունը չի նսեմացնում որդեկորույս մայրերի և ապօրինի մահերի համար ցավ ապրող մարդկանց պահանջը:
     Ուստի, երբ պետության պատասխանատու անձը, նման հարցերին, զուտ քաղաքական նպատակներով, հեգնական պատասխաններ է տալիս ու երբեմն իր քաղաքական ղեկավարի վատ բառամթերքից անհաջող ծաղկաքաղ է անում, արդյունքը լինում է այսպիսին:
     Հեգնանքն ու սպառնալիքը ատելության դեմքն ունեն հասարակության մեջ:
     Աստված երկու ձեռքով պահի Գալյանի երեխային, բայց մեծանուն Հովհաննես Թումանյանը ամենօրյա անմեղ զոհերի հարազատների հարցը ձևակերպել է դեռևս 1917 թվականին:
     Երազումըս մի մաքի
     Մոտըս եկավ հարցմունքի.
     ― Աստված պահի քո որդին,
     Ո՞նց էր համը իմ ձագի…»։