«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել:
     ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»…
     Նախ՝ ցանկացած երեխայի նման բան գրողներին հազար ամոթ. եթե նույնիսկ սերիական մարդասպանի երեխա է, նման բան չի կարելի ասել:
     Բոլոր երեխաներն անմեղ էակներ են և հոգատարության արժանի:
     Բայց այս համամարդկային ճշմարտությունը չի նսեմացնում որդեկորույս մայրերի և ապօրինի մահերի համար ցավ ապրող մարդկանց պահանջը:
     Ուստի, երբ պետության պատասխանատու անձը, նման հարցերին, զուտ քաղաքական նպատակներով, հեգնական պատասխաններ է տալիս ու երբեմն իր քաղաքական ղեկավարի վատ բառամթերքից անհաջող ծաղկաքաղ է անում, արդյունքը լինում է այսպիսին:
     Հեգնանքն ու սպառնալիքը ատելության դեմքն ունեն հասարակության մեջ:
     Աստված երկու ձեռքով պահի Գալյանի երեխային, բայց մեծանուն Հովհաննես Թումանյանը ամենօրյա անմեղ զոհերի հարազատների հարցը ձևակերպել է դեռևս 1917 թվականին:
     Երազումըս մի մաքի
     Մոտըս եկավ հարցմունքի.
     ― Աստված պահի քո որդին,
     Ո՞նց էր համը իմ ձագի…»։

Պուտինը սկսել է հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Պուտինը սկսել է հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ նախագահը խնդրել է երախտագիտություն փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։

Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին


Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներում…

Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց

Հայաստանի նախագահի, վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու վերաբերյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի կայացել։

Նախագծի հիմնական զեկուցողը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, չի ներկայացել հանձնաժողովի նիստին։

Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը փոխվարչապետի բացակայության պատճառների մասին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ նախագծի քննարկման պատրաստ լինելու դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացվեն հանրությունն ու հանձնաժողովի անդամները։

Հիշեցնենք, որ կառավարության շրջանառության մեջ դրած նախագծով նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, Ազգային ժողովի պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Որոշ պաշտոնների դեպքում նախատեսվող բարձրացումը կարող է հասնել գրեթե կրկնակի չափի։

«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան

«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկեք շատ կարճ մի բան բացատրեմ էլի։ Ցանկացած ոք կարող է և ինֆարկտից մահանալ, և ինսուլտից, կամ էլ ինքնասպանություն գործել։ Բայց երբ պետությունը անձին կալանավորում է, կամ էլ ասենք տանում ա բանակ, դրանից հետո ինքն ա մարդու կյանքի թիվ մեկ պատասխանատուն։ Եթե բանտում կամ բանակում անձի հետ մի բան ա պատահում, ողջ պատասխանատվությունը ընկնում է պետության ու այդ պետության իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների վրա։ Ու այդ պարագայում երբ հայտարարվում է թե բա դրսում էլ են մարդիկ մահանում կամ ինքնասպանություն գործում, այդ մարդիկ բացահայտում են իրենք կատարյալ սնանկ գիտելիքները, թե ինչ ա ինքնին պետությունը…»։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Ըստ Կենտրոնական բանկի կայքի՝ եվրոն նվազել է 1.48 կետով՝ հասնելով 400.2 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0017 կետով՝ հասնելով 4.3552 դրամի։

  12.11.2026 11.11.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 360.51 360.43
Եվրո-Դրամ 400.2 401.5
Ռուբլի-Դրամ 4.3552 4.3569

ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցություններից


Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Մոսկվայի կողմից դեռևս 2021 թվականին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքն…

Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը։

Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Truth Social սոցհարթակում։

«Մեզ Իրանի հետ համաձայնագիր պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են։ Մենք ունենք նրանց փողերը՝ հարյուր միլիարդավոր դոլարներ, և մենք ունենք նրանց նեղուցը», – գրել է նա։

Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը

Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել նախօրեին ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

«Лишили голоса нас там,
     где очень громко все молчали
     когда нас дружно убивали»,- գրել է Սիմոնյանը։

Ուիթքոֆը հույս ունի Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել Ուկրաինայի հարցով ԵՄ մասնակցությամբ նոր եռակողմ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավոր կլինի հայտարարել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին՝ արդեն Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հուսով ենք, որ շուտով, հնարավոր է՝ հենց այս հանդիպումից հետո, կկարողանանք հայտարարել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպման մասին»,- Կրեմլում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ուիթքոֆը։

Ամերիկացի բանագնացը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ ավարտել ուկրաինական հակամարտությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Թրամփը կարծում է, որ շատ կարևոր է հնարավորինս արագ ավարտել այս հակամարտությունը։ Մենք մեր կողմից անում ենք անհրաժեշտ ամեն ինչ այն ավարտին հասցնելու համար»,- նշել է Ուիթքոֆը։

Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։

Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ Աբու Դաբիի բանակցությունների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։