«Արշակի մոտ» օբյեկտն ավելի կարևոր է Ցեղասպանության թանգարանի տնօրենի համար

Մինչ 10 միլիոն հայությունը (փոքրիկ խմբակին չհաշված) սգում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը, զարմանալիորեն լուռ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Նորանշանակ պաշտոնյան ոչ մի հանրային խոսք երեկ չի ասել։

Ավելին` լուռ է նաև նրա ֆեյսբուքյան էջը։

Փոխարենը ակտիվ է նրան պատկանող «Արշակի մոտ» («Թրակիա ՍՊԸ») օբյեկտի ֆեյսբուքյան էջը, որը խորովածի և չուպա֊չուպսի գովազդի արանքում Եղեռնի վերաբերյալ մի նկար է տեղադրել։


Կարելի է ենթադրել, որ նախորդ տնօրենի աշխատանքից ազատման դառը փորձը անասելի վախեցրել է Թաշչյանին։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում

Ապրիլի 24-ին Լատվիայում՝ Ռիգայի Žanis Lipke Memorial հուշահամալիրում, տեղի է ունեցել Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Այս մասին հայտնում է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառումը մեկնարկել է հայազգի նկարչուհի-արվեստագետ Կարինե Պարոնյանցի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նռան լույսը» ցուցահանդեսի բացմամբ, որն իր մեջ ներառում է միջոցառումների շարք։ Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև տարեվերջ։

«Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Արևիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ, չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, ցեղասպանության վտանգը շարունակում է արդիական մնալ՝ ընդգծելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանն ու բացառմանը՝ նշելով նաև, որ Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների հայտնաբերմանը, ահազանգմանը, կանխարգելմանն ու վերացմանը միտված նախաձեռնություններում:

Հիշատակի երեկոն ուղեկցվեց դուդուկահար Տիգրան Թումանյանի կողմից՝ Սայաթ Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ և լատվիացի դերասան Գունդար Աբոլինշի կողմից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից հատվածների ընթերցմամբ։

Միջոցառմանը ներկա էին Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ով աղոթք մատուցեց՝ նվիրված սուրբ նահատակների հիշատակին, լատվիացի մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Կա մի փատաթուղթ, որը շրջանցում են և՛ «նախկինները», և՛ «ներկաները»»․ Սամվել Բաբայան

«Կա մի փատաթուղթ, որը շրջանցում են և՛ «նախկինները», և՛ «ներկաները»»․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախն այսօր հայաթափված է։ Մեր տասնամյակների պայքարը վերածվել է աղետի, ու բոլորը՝ թե՛ «նախկինները», թե՛ «ներկաները», մեղավորներ են փնտրում։ Քաղաքական դաշտում արդարանալու կամ մեղադրելու համար վկայակոչում են հազար ու մի թուղթ, բայց կա մի փատաթուղթ, որը սահուն կերպով շրջանցում են բոլորը։ Եվ դա 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրն է։
     Այն ապացույց է, որ մենք հաղթել էինք և Ադրբեջանին կապիտուլյացիա էինք պարտադրում։ Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ (Վ․ Կազիմիրովն իր հուշերում պարզ նկարագրում է ողջ այս գործընթացը)։
     «Նախկինները» շրջանցում են, որովհետև այն իրենց ամենամեծ ռազմաքաղաքական սխալի ու կիսատ թողած հաղթանակի ապացույցն է։ Սա փաստում է, որ նրանք ունեին հնարավորություն ամրագրելու մեր հաղթանակը, բայց նախընտրեցին քաղաքական առևտուրն ու անորոշ «ստատուս-քվոն»։
     «Ներկաները» շրջանցում են, որովհետև այս փաստաթուղթը քանդում է նրանց քարոզչական թեզը։ Նրանք փորձում են համոզել, թե Լեռնային Ղարաբաղը երբեք մերը չի եղել կամ մենք հաղթելու շանս չենք ունեցել։ Այս փաստաթուղթը բացահատում է բոլոր ստերը, որոնցով այսօր կերակրում են հանրությանը․ մենք ոչ միայն հաղթել էինք, այլև թելադրող էինք։
     Հրապարակում եմ 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրը: Կարդացե՛ք և տեսե՛ք, թե ինչպես են մսխվել մեր հաղթանակները։
     Սա՛ է իրականությունը»։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուրախ կլինի տեսնել Իրանի թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Եթե Իրանի թիմը ժամանի նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, դա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքը, երբ մասնակից երկիրը պատերազմական վիճակում է գտնվում հյուրընկալող երկրի հետ…

Իրանական պատերազմի հետևանքները դեռ երկար կազդեն գների վրա. փորձագետ

Շրոդենը մատնանշում է ևս մեկ խնդիր՝ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի արտահանման դադարեցումը։ Դրա պատճառով նույնիսկ 2027 թվականին սպասվում է բերքատվության անկում պարարտանյութ գնող երկրներում…