
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Դավիթ Համբարձումյանը, իմ Դավիթ եղբայրը Հայ է, Տղամարդ է, Մարդ է…
Դավիթը Հայկ Նահապետի սերնդից է ու գնացել է գիտակցված ընտրության՝ ունենալու անկախ, քրիստոնեական և ազգային հայրենիք։
Նա իր ժողովրդի ու հայրենիքի արժանի զավակն է։
Դավիթի պայքարն ու ուղին արդար է։
Հազարամյակներ առաջ Դավիթ թագավորն ասում էր. «Ի՞նչ կարող է ինձ անել մարդը, եթե Աստված իմ հետ է»։
Սա էլ է անցնելու։
Երևի ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը։
Հպարտ եմ քո նման Ընկեր ու կուսակցական զինակից ունենալու համար»: