Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 շենքում է, ոչ թե դատարանում, նա է խաղաղություն բերելու․ Էդգար Ղազարյան

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև այստեղ է գտնվում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց այստեղ չէ այն վայրը, որտեղ ինքը պետք է գտնվի ընդհանրապես։ Նա պետք է գտնվի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական թիվ մեկ շենքում․ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց Էդգար Ղազարյանը, որը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Իր այնտեղ գտնվելն է, որ խաղաղություն է բերելու մեր պետությանն ու ժողովրդին, իր այնտեղ գտնվելն է, որ բարօրություն է բերելու մեր ժողովրդին, հաջողություններ է բերելու մեր ժողովրդին։ Ի վերջո հնարավոր չէ կասեցնել ժողովրդի ուժը։ Երբ գետը վարար իր հունով հոսում է, հնարավոր է դրա դիմաց ամբարտակ դնել, արհեստական մի շինություն, դրանից այդ գետը լճի է վերածվում, ծովի է վերածվում, բայց գետի հունը դրանից չի փոխվում, այդ վարար ծովից ոռոգվում են դաշտեր, ոռոգվում են այգիներ, բարություն, հաջողություն է բերում։ Սամվել Կարապետյանի առջև դրված այս արգելքը միայն մեզ ավելի մեծ բազմության է վերածելու»,– ասաց նա։

Նա օրինակ է բերել օրեր առաջ Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունները։

«Մենք տեսանք մի քանի օր առաջ Հունգարիայում 16 տարվա իշխանությունն ընդամենը մեկ օրում ժողովրդի կամքով փոխվեց, և այդ փոփոխությունը լինելու է նաև Հայաստանում, և Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»,-ասաց նա։

ՌԴ ԱԽ-ն Իրանի մասին հայտարարություն է արել


Իրանի իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Անվտանգությա…

Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է մեծացնել ԱՄՆ զինվորականների շրջանում կորուստների թիվը. CNN

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանն արդեն հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և փոքր նավերի օգնությամբ ամերիկյան նավերի վրա հարձակվելու պատրաստակամության մասին․․․

«800 դոլարով հոդված գրելու օրվանից ծախվեց՝ մինչ օրս»․ քաղաքացի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«800 դոլարով հոդված գրելու օրվանից ծախվեց՝ մինչ օրս»․ քաղաքացի

«Սամվել Կարապետյանին ճանաչում եմ դեռևս 90-ական թվականներից․ բարերար, հայ մեծացած մարդ։ Ճանաչում եմ նաև պարոն Փաշինյանին, դաս էլ եմ տվել։ Նա սովետի ժամանակվա 3-ի աշակերտ էր, սկի հայերեն նախադասություններ չէր կարողանում կազմել, ուր մնաց՝ ռուսերեն»,- հաջակցություն Սամվել Կարապետյանի Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։ «Փակագծեր կբացեմ․ ես աշխատում էի «Литературная Армения»-ի խմբագրությունում՝ որպես խմբագրի տեղակալ, մեզ առաջարկեցին հոդված գրել և անմեղ մարդուն դարձնել մեղավոր, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքն է, մենք բոլորս հրաժարվեցինք՝ մի քանի խմբագրություններով։ Նիկոլը սկսնակ լրագրող էր, գտան նրան, մարդը 800 դոլար վերցրեց, այդ օրվանից ինքը ծախվեց մինչև օրս»,- հավելեց նա։

Կռիվ ունեք, մեր հետ արեք, ինչի համար եք կանանց հետ կռիվ անում


«Ստի ու կեղծիքի չափաբաժինը գնալով մեծացնում է իշխանությունը։ Գիտե՞ք՝ ինչ։ Կռիվ ունեք մեր հետ, մեր հետ կռիվ արեք, ինչի եք կանանց հետ կռիվ անում։ Հետո էլ տղամա…