
Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրությունը փոխել չի պահանջում։ Պարզապես ասում է՝ քանի դեռ չեք փոխել, խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի։ Սա մոտավորապես նույնն է…
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը որոշել է բաց թողնել ՄԱԿ-ի COP31 կլիմայական գագաթնաժողովը, որը երկուշաբթի մեկնարկում է Թուրքիայի Անթալիա քաղաքում, հայտնում է DW-ն։
Համաժողովում Գերմանիայի նախարարների կաբինետի միակ ներկայացուցիչը կլինի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը։ Մերցն իր բացակայությունը բացատրել է այլ պարտավորություններով, սակայն այս որոշումը սուր քննադատության է արժանացել գերմանացի կլիմայական ակտիվիստների կողմից։
Գերմանիայի կլիմայական շարժման առաջատար ակտիվիստներից Լուիզա Նոյբաուերը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելուց կանցլերի հրաժարումը միջազգային հանրությանը հղում է «հնարավոր վատագույն ազդանշանը»։
«Սա Գերմանիային անվայել է և վիրավորանք է հատկապես աշխարհի այն երկրների համար, որոնք ծովի մակարդակի բարձրացման պատճառով արդեն իսկ կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև», — ընդգծել է նա։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, չորեքշաբթի, երբ գագաթնաժողովը դեռ շարունակվելու է, Մերցը նախատեսում է նշել իր ծննդյան 71-ամյակը՝ կնոջ և դստեր հետ այցելելով իտալական ռեստորան։ Նոյբաուերը կլիմայական համաժողովից կանցլերի բացակայությունն անվանել է «Bella Italia բացակայություն»՝ բառախաղ անելով իտալական Bella Italia արտահայտության հետ։
Անթալիայում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 200 պետությունների ներկայացուցիչներ։ COP31 համաժողովը նվիրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերին և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հետագա միջոցառումների համաձայնեցմանը։
Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտնել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շուշիում կայացած բանակցությունների ժամանակ։
Նշվում է, որ Հասանովի հիվանդության պատճառով թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի առաջին տեղակալը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակից ի վեր գործող հատուկ կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է։ Վերջին երկարաձգումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վարակվել է կորոնավիրուսով (COVID-19), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ օկուպացված Շուշիում նրա հետ հանդիպման ժամանակ։
Թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։
ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները պատրաստում են Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները մշակում են Ուկրաինային մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Կիևի աջակիցները նախատեսում են նախաձեռնությունը հաստատել մինչև հունվար` Կոնգրեսի կազմի փոփոխությունը, այն ներառել պաշտպանական բյուջեի ամենամյա նախագծում, ինչն օրենսդիրները պարտավոր են ընդունել մինչև լիազորությունների ավարտը:
Ֆինանսական նախաձեռնություններից զատ, դեմոկրատները պատրաստվում են փոփոխություններ մտցնել Ռուսաստանի դեմ սանկցիաների մասին Լինդսի Գրեմի օրենքում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի մասին կնքած գործարքից հետո:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրի մասին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատները սկսել են հարցումներ ուղարկել այդ գործարքին մասնակցող նավահանգիստներ, բանկեր և կառույցներ:
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի

Նիդերլանդական Transavia ավիաընկերությունոը որոշում է կայացրել դուրս բերել շրջանառությունից ուղեւորական 7C տեղը դեպի Ֆունշալ թռչող օդանավների համար, դրանով հա…
29-ամյա երիտասարդ է մահացել | Armat Media
Երեկ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ 29–ամյա երիտասարդը երեկ Բաղրամյան պողոտայից էր հիվանդանոց տեղափոխվել։ Դեպքի մանրամասները հայտնի չեն, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ երիտասարդը վնասվածք ուներ պարանոցի հատվածում։
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու մտադրությունից, և իսրայելցիներին միասնության կոչ է արել անվտանգության սպառնալիքների առջև։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 8-ին Երուսաղեմի Հերցլ լեռան վրա՝ 1956 թվականի Սուեզի պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակի արարողության ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը։
«Իրանը ձգտում է վերսկսել միջուկային զենք ձեռք բերելու ջանքերը՝ միաժամանակ ձեռնարկելով այլ լուրջ քայլեր, որոնք իրական վտանգ են ներկայացնում Իսրայել պետության համար։ Մենք չենք կարող հաշտվել այս սպառնալիքների հետ»,— հայտարարել է Կացը։
Նախարարի կարծիքով, Իսրայելը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման և գործի այնպես, ինչպես անհրաժեշտ է իր քաղաքացիների պաշտպանության համար։
«Մեր առջև դեռևս ծառացած կարևոր խնդիրները լուծելու համար մենք պետք է միասնական լինենք»,— ընդգծել է նա։
Կացը հավելել է, որ Իսրայելի հակառակորդները պետք է հասկանան՝ չնայած ներքին տարաձայնություններին՝ երկիրն ի վիճակի է համախմբվել իր գոյությանը սպառնացող վտանգների առջև։
«Այժմ միասնության, պատասխանատվության և փոխադարձ համերաշխության ժամանակն է»,— ասել է նախարարը։
Կացի կոչը հնչել է Իսրայելում քաղաքական անորոշության ֆոնին։ Նախարարը ներկայացնում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը։ Նախօրեին Նեթանյահուն դիմել էր, այսպես կոչված, փոփոխությունների դաշինքի կուսակցություններին՝ «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտի գլխավորությամբ՝ առաջարկելով ձևավորել ազգային միասնության կառավարություն։
Միաժամանակ Նեթանյահուն պնդել էր, որ այդ կառավարության կազմում պետք է ընդգրկվեն նաև իր դաշնակիցները՝ ծայրահեղ աջ և ուլտրաօրթոդոքս կուսակցությունները։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նոյեմբերի 8-ին պետք է պաշտոնապես Այզենկոտին հանձնարարեր ձևավորել նոր կառավարություն։ Այսպիսով, ազգային միասնության անհրաժեշտության մասին Կացի հայտարարությունները հնչել են այն պահին, երբ երկրի քաղաքական ուժերը քննարկում են կառավարության հնարավոր փոփոխությունը։
Ադրբեջանա-թուրքական միասնությունը «հավերժական է և անխախտելի»․ Ալիև
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են եղել անցյալում՝ պատերազմի ժամանակ, միասին են այսօր և միասին են լինելու նաև ապագայում։ Այս մասին նա ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ այս պատմական այցի գլխավոր արդյունքը հենց դա է»,- նշել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ ադրբեջանա-թուրքական միասնությունը «հավերժական է և անխախտելի»։
Էրդողանն իր հերթին նշել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն անցել են ժամանակի փորձության միջով։
«Նրանք, ովքեր ձգտում են թուլացնել 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրով ամրագրված Անկարայի և Բաքվի եղբայրությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»,– նշել է նա։
