
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում «հեռու է լավագույն դիրքում լինելուց», և եթե նրանք ռազմական ագրեսիա իրականացնեն, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ…
Լաց ու ծաղիկներ. 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը Եռաբլուրում
AFS լիգայի նախագահ Արմեն Ղուլյան․ AFS × OFC երեկոյի բոլոր մենամարտերը շատ դրամատիկ էին
OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարներին Ավստրալիայում կանչել են լսումների՝ պետական կայքերը ԱԲ գործակալների կողմից կոտրելուց հետո
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Նոր Նորքի նստավայր է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին, սպանելու նպատակով «Lexus»-ով վրարեթի ենթարկեկու մեջ։
Հայտնում է shamshyan.com-ը:
Վերջինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գարիկ Աբելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ․ Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:
Թուրքական հետքը 44-օրյա պատերազմում․ վարձկաններ, ԱԹՍ-ներ, ռազմական աջակցություն
2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողքին էր Թուրքիան՝ քաղաքական, ռազմական և տեխնոլոգիական աջակցությամբ։ Թուրքական Bayraktar TB2-ներ, Ադրբեջանում թուրք զինվորականների և բարձրաստիճան սպաների ներգրավվածության մասին տվյալներ, Թուրքիայի միջոցով Սիրիայից զինյալների տեղափոխման վերաբերյալ միջազգային հաղորդումներ։ Ի՞նչ դեր ունեցավ Անկարան պատերազմի ընթացքում, և ինչպես փոխեցին ԱԹՍ-ները մարտի դաշտը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել

Վեց տարի առաջ այս օրը թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Որով սկսվեց Արցախի վերջնական հայաթափման գործընթացը: Իհարկե, դա տեղի չէր ունենա, եթե հայ ժո…
Սկանդալ ՄԱԿ-ում․ Պակիստանի պաշտպանության նախարարը աֆղան լրագրողուհուն կոկորդը կտրելու սպառնալից շարժում է ցույց տվել
Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։
Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և հարգել է Արցախի օկուպացման համար մարտական գործողություններին մասնակցած զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը։
«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի Հիշատակի օրվա առթիվ այն նահատակ հերոսներին, որոնք պայքարել են Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու և նրա ազատության համար հիշում եմ ողորմությամբ, իսկ վետերաններին՝ հարգանքով»,- գրել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»։
Ռուսաստանը հարվածել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին
Ռուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 147-ը խոցվել է, սակայն հարվածներ են գրանցվել 18 վայրում։
Կիևում մեկ մարդ զոհվել է։ Սոլոմյանսկի շրջանում անօդաչուի հարվածից հրդեհներ են բռնկվել ավտոսպասարկման կայանում և ոչ բնակելի տարածքում, իսկ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են կին և երկու երեխա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածել է Vodafone բջջային օպերատորի տվյալների մշակման կենտրոնին՝ պնդելով, թե այն կապի և արագ ինտերնետի ծառայություններ էր տրամադրում ուկրաինական զինուժին։
Ուկրաինական կողմը վերջին օրերին ևս հայտնել է կապի ենթակառուցվածքների և տվյալների կենտրոնների դեմ ռուսական հարվածների մասին։
Օդեսայի մարզում ռուսական անօդաչուները հարվածել են Կիլիա քաղաքի նավահանգստային և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այնտեղ տուժածներ չկան։
Միաժամանակ Օդեսայում ռուսական հարվածներից մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Զապորոժիեի մարզում Կամիշևախա և Նովոտավրիյսկոյե բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Սումիի մարզում ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածներից ևս երեք մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել, նրանց թվում՝ չորս անչափահաս։ Դոնեցկի մարզում հաղորդվում է երեք զոհի և հինգ վիրավորի մասին։