Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417


Բիզնես


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 320-ով կամ 4.7%-ով:



Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNA

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 28-ին կհանդիպի միջնորդների հետ, որոնք մասնակցում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող բանակցություններին։ Դրա մասին հայտնում է…

Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես. Հայ…

Սահմանագծման արդյունքում տարածքային զիջումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի կողմից դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին…

Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող հողատարածքների նկատմամբ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել էր Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Կադաստրի կոմիտեում Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող վերոնշյալ 3 հողատարածքների նկատմամբ, որոնց կադաստրային ընդհանուր արժեքը 1 միլիոն 580 հազար դրամ է:



Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան


Անգամ միջազգային ընկերություններն արձանագրել են,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Մելոյան

Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանը վերաբերող հարցերը․ քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է․

«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։ Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։

Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»։

Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմին կոչ է արել արդեն հիմա սկսել երկրի՝ Եվրամիություն հնարավոր վերադարձի նախապատրաստությունը՝ առանց նոր…