
«Ներում են զղջողին։ Հանրային ճնշման ներքո կեսբերան «ներողություն» գրողին չեն ներում»,- շեշտել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմ…
ԵԽԽՎ զեկույցում պարգևավճարները, դրամաշնորհները որպես հանրային ռեսուրսի չարաշահում է գրված. Մելոյան
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի մասին զեկույցն ընգրկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որն ընթանալու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում։ Վեհաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանին առնչվող քննարկումը ծրագրված է աշխատանքների հենց առաջին օրը։
Մինչև քննարկումը ԵԽԽՎ կայքում արդեն հրապարակվել էր զեկույցը։ 20 էջանոց զեկույցը պատրաստել է շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեն, որը ներկայացնում է Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը։
Ի՞նչ են արձանագրել եվրոպացի դիտորդները հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում։
Շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեի պատրաստած 20 էջանոց զեկույցից տարբեր դրվագներ են մեջբերում հայաստանյան իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ Այսինքն՝ յուրաքանչյուրը փաստաթղթում գտել է իր դիրքերից բխող ձևակերպումներ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին տվել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացում, սակայն արտաքին ճնշումը, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, հասել է աննախադեպ մակարդակի։ Զեկույցի ամենասուր քննադատությունը վերաբերում է ԿԸՀ որոշմանը՝ անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ որոշ հաշվարկների՝ եթե այս տեղամասերի ձայները հաշվառվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը՝ զրկելով իշխող կուսակցությանը 3/5 մեծամասնությունից։ Զեկույցում ԿԸՀ-ի միանշանակ հիմնավորումը անբավարար է համարվել․
Ինքը՝ զեկույցի հեղինակը քննարկման ժամանակ հայտարարել է․
«Քվեարկության օրը ընտրողներն ունեին իրական ընտրություն, և նրանք դա արտահայտեցին հստակորեն։ Ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, տեխնիկապես ամուր, խաղաղ, ներառական։
Բայց եկեք հստակ լինենք։ Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը արտակարգ լարված էր՝ նշանավորված ռուսական ուղղակի, աննախադեպ միջամտությամբ՝ առևտրային սահմանափակումներ, էներգետիկ մատակարարման սպառնալիքներ, դիվանագիտական ճնշումներ, ազդեցության քարոզարշավներ և ուղղակի անվտանգային սպառնալիքներ ամենաբարձր մակարդակով»։
Ընտրություններից անմիջապես հետո՝ հաջորդ օրը եվրոպացի դիտորդները Երևանում արձանագրել էին, որ սադրիչ հռետորաբանությունը, բևեռացված լրատվամիջոցները, արտաքին ճնշման ու միջամտության մշտական դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Էդիտա Էստրելլան այն ժամանակ հայտարարեց․
«Մենք անգամ լսեցինք, թե պարոն Պուտինը ինչպես խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ընթանալ եվրոպամետ ուղով։ Այս համատեքստում ես ուզում եմ ընդգծել այն գերազանց աշխատանքը, որ ընտրությունների վարչարարությունն իրականացնող մարմինները իրականացրել են»։
Հայաստանում ընտրությունների ընթացքը դիտարկեց ԵԽԽՎ-ից 22 անդամ 15 երկրից։ Դամիեն Կոտիեի խոսքում հետևյալ շեշտադրումներն էին․ քարոզարշավը եղել է շատ ծանր և խիստ բևեռացված, քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս անբավարար է վերահսկվում, իսկ մեդիա դաշտը, թեև բազմակարծիք է, խիստ բևեռացված է։ Դեմիեն Կոտիեն խոսել է նաև դիտորդներին մտահոգող այն հիմնական դրվագի մասին, որն անընդհատ հիշեցնում է նաև Հայաստանի ընդդիմադիր հատվածը․
«Ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական ներկայացվածության համար վճռորոշ նշանակություն ունեցող մի քանի ընտրական տեղամասերի արդյունքների չեղարկումը մեզ մտահոգում է։ Որոշումն էական էր՝ պարզելու համար, թե արդյոք այդ կուսակցությունը հասնում էր ընտրական 4% շեմին։ Համապատասխան շրջաններում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ, սակայն այն մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման մասշտաբի որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառների վրա, ինչը, ավա՜ղ, այս դեպքում այդպես չէր»։
Ամեն դեպքում, զեկլույցի հեղինակը նշել է՝ Հայաստանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջողված, խաղաղ և ներառական ընտրություններ։ Հայաստանյան ընտրությունների ձեռքբերումների մասին խոսեց նաև ընտրությունները դիտարկած պատգամավոր Ռիկարդո Կավալլոն։ Միևնույն ժամանակ նա դեռ Հայաստանի համար մարտահրավեր է համարում օրենքի գերակայության ամրապնդումը, հաստատությունների նկատմամբ վստահությունը, լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը, ինստիտուցիոնալ անկախությունը և ժողովրդավարական տարածքի պաշտպանությունը։ Սրանք, ըստ պատգամավորի՝ շարունակական աշխատանք և լրացուցիչ մոնիտորինգ են պահանջում։
Հայաստանի վերջին ընտրություններն, ըստ Կավալլոյի՝ ցույց են տալիս նաև հայ հասարակության մեկ այլ ընտրությունը։ Արդյունքները վկայում են հայ ժողովրդի կողմից եվրոպամետ ուղու ընտրության և զգալի արտաքին ճնշումների պայմաններում նրա ժողովրդավարական կայունության մասին։ Այդ ընտրությունը պետք է հարգել, նշել է եվրոպացի պատգամավորը։
Եվրոպական դիտորդներից Յան Շոլտենը, գոհ մնալով ընտրությունների ընթացքից, Հայաստանն անվանելով եվրոպական մշակութային ժառանգության մարգարիտ, ամեն դեպքում խոսել է նաև խնդիրներից․
«Կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալումը չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար ազատություններին»։
Հայաստանի ընդդիմադիրները փաստաթղթից դրվագներ են առանձնացրել և խոսում են ընտրակաշառքի, ճնշումների, ձերբակալությունների ու անհավասար պայմանների մասին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ սոցցանցում առանձնացրել է պարբերություններից մեկը՝ համարելով այն զեկույցի ամենակարևոր եզրակացությունը։ Մեջբերում Ռուբինյանի գրառումից․
«Չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին՝ հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»։ Մեջբերման ավարտը։
Ռուբինյանը՝ հակիրճ գրառումով խոստացել է․ կիրագործեն։
armradio.am
ԵՄ երկրները համաձայնության չեն եկել Ուկրաինային Patriot հրթիռներ մատակարարելու հարցում
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, ԵՄ պաշտպանության նախարարները նոր պարտավորություններ չստանձնեցին Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությանը։
«Ինչ վերաբերում է հակահրթիռային կայաններին, ցավոք, այսօր դրանք տրամադրելու նոր պարտավորություններ չկան», – նշել է նա։
Կալլասը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինային ձմռան սկսվելուց առաջ անհրաժեշտ են ավելի շատ Patriot հրթիռներ և կոչ էր արել այն անդամ պետություններին, որոնք ունեն դրանք իրենց պահեստներում, տրամադրել Կիևին։
Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել
Թուրքիայի Օսմանիե նահանգի ավագ դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Օսմանիեի նահանգապետարանի նախնական եզրակացության համաձայն՝ հարձակումը որևէ կապ չունի կրթական գործունեության, դպրոցի վարչակազմի կամ աշակերտների հետ։ Այն ունեցել է ընտանեկան ու անձնական դրդապատճառներ։
Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, նրա զարմիկն է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։
Ermenihaber
Արաղչին կհանդիպի ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդների հետ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իրանական պատվիրակության գլխավորությամբ, հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդների հետ:
Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Ըստ դրանց տվյալների՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտադիր են դիտարկել ընթացիկ իրավիճակի վերաբերյալ վերջին առաջարկներն ու դիրքորոշումները։
Ընդ որում՝ ընդգծվում է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները հանդիպմանը ներկա չեն լինի։
ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրություններում գրանցված ճնշումները, ձայնագողությունը․ Հարությունյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հրատապ ասուլիսի ընթացքում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը անդրադարձել է ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումներին, ճնշումներին և իշխանության կողմից իրականացված սոցիալական ծրագրերին։
Նրա խոսքով՝ վերանայված գործընթացների ընթացքում արձանագրվել են նաև այնպիսի փաստեր, որոնք հակասում են ընտրական գործընթացի վերաբերյալ նախկին գնահատականներին։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերանայված գործընթացներում ամբողջությամբ հակառակ փաստեր արձանագրվեցին։ Արձանագրվեց, որ տեղի են ունեցել ճնշումներ, տեղի են ունեցել այնպիսի գործողություններ, որոնք, թեև, ըստ մեզ, ևս կարևոր են ու դրական՝ օրինակ՝ թոշակների բարձրացումը, ապահովագրության ներդրումը, բայց հաշվի առնելով դրանց կատարվելը նախընտրական փուլում և, ինչպես Սահմանադրական դատարանը ճիշտ նշեց, սոցիալական կաշառք հանդիսանալը՝ դրանով ամեն կերպ փորձել են հասարակության մոտ ստեղծել բոլոր նախանշանները, որոնք կարող են ապահովել իրենց հաղթանակը»,- ասել է Հարությունյանը։
Նա նշել է, որ անգամ այս դեպքում իշխանությանը չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն։
Հարությունյանը խոսել է նաև զեկույցում ընդդիմադիր երրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողանալու դեպքի արձանագրմանը։
«Հաջորդ կարևոր բանը վերաբերում է ընդդիմադիր երրորդ ուժի մասով շատ բարձրաձայնված ձայնագողությանը, որը արդեն իսկ այս համատեքստում դարձավ կարևոր փաստ։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժը համարվող «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումները, ի վերջո, նման կարևոր կառույցի կողմից գնահատականի արժանացան», -ասել է Հարությունյանը։
Սյունիքին մոտեցող վտանգը․ սահմանամերձ գյուղերը դատարկվում են
Փակվող դռներ, դատարկվող տներ, նոսրացող բնակչություն։ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն․ Սյունիքի սահմանամերձ գյուղերում կյանքը շարունակվում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ։ Մեր ռեպորտաժը՝ սահմանային իրականության և գյուղերը դատարկող խնդիրների մասին։
Հայաստանը պետք է լինի համագործակցության հարթակ, ոչ թե հակադրությունների գոտի. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրության ջանքերով հերոսների լուսանկարները վերադարձան իրենց տեղը

Մենք անցած շաբաթ ներկայացրել էինք, որ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում հեռացրել են հերոսների փառքի անկյունը: Մենք այցելել էինք դպրոց, մեր աչքով տեսել եւ նկարել…