Կայացել է Անվտանգությայ խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը․ հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Բացի ԱԽ անդամներից` նիստին մասնակցել են նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններ անելու քննարկմանը ՔՊ-ական համահեղինակներից միայն մեկն էր ներկա` Ծովինար Վարդանյանը, այն էլ մոտ 40 րոպե (ֆրակցիայի նիստի էր), իսկ ներկա գտնվելու ժամանակ էլ հարցերի պատասխանները գերակշիռ մասը տալիս էին կառավարության անդամները:

Այսօր IMEI (միջազգային նույնականացուցիչների) մասին քննարկմանը (օրենքի` թերի լինելու պատճառով երկու ամսով հետաձգվեց ԱԺ բերելը) բացի հանձնաժողովի նախագահի խոսքից, քպ-ականների ՄԻԱԿ «բովանդակային» հարցը եղել է, թե ինչու են Ուժեղ Հայաստանի պատգամավորները եկել ու նստել սեղանի շուրջ աշխատելու: ՎԱՐԱԳՈւՅՐ:

Համառորեն չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին: Հենց այսպես էին վերաբերվում օրենքների ընդունմանը, որից տուժում էին մեր քաղաքացինեը: Փոփոխություններ լինելու են: Աշխատելու ենք: Աշխատելու եք»:

Flydubai-ի ինքնաթիռը քիչ էր մնում կործանվեր օդաչուների ծեծկռտուքի պատճառով. ի՞նչ է հայտնի

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի…

ԱՄՆ–ն և ՀՀ–ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի. ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն…

Հայաստանը 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում

Հայաստանը մտադիր է 250 միլիոն եվրոյի նոր վարկային համաձայնագիր ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)։ Ներգրավված միջոցների հիմնական մասն ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանը։

Ֆինանսների նախարարության հիմնավորման համաձայն՝ վարկային միջոցների ժամանակին ստացումն առանցքային է բյուջեով նախատեսված ծախսերի անխափան իրականացման համար։ Ծրագրի նպատակներն են նաև պետական ծախսերի ու ներդրումների որակի բարձրացումը և աստիճանաբար արտաքին ֆինանսավորումից կախվածության նվազեցումը։

Վարկի պայմաններն են՝

  • 20 տարի (որից 5 տարին՝ արտոնյալ)։
  • Կառավարությունը դեռ պետք է ընտրություն կատարի ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքի միջև։ Լողացող տոկոսադրույքն ընտրելու դեպքում այն կկազմի տարեկան 5.1%։

2026 թվականի պետական բյուջեով Կառավարությունը նախատեսել էր դեֆիցիտը ծածկելու նպատակով ներգրավել ընդհանուր առմամբ 1.6 միլիարդ դոլարի վարկային միջոցներ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (վիդեո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն…

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ԱՄՆ Գերագույն դատարանը սեպտեմբերի 29-ին վերացրել է ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու սահմանափակումները՝ միաժամանակ համաձայնելով դեկտեմբերին քննել այդ հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Դատարանը բավարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, որը սահմանափակում էր, սակայն ամբողջությամբ չէր արգելում ներգաղթյալների արտաքսումները երրորդ՝ ոչ իրենց հայրենի երկրներ։

Ավելի ցածր ատյանի դատարանը հայտարարել էր, որ արտաքսման ենթակա անձինք նախապես պետք է պատշաճ և արդյունավետ կերպով տեղեկացվեն այն մասին, թե ուր են ուղարկվելու, որպեսզի հնարավորություն ունենան բարձրաձայնելու հնարավոր հետապնդման վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսել Միացյալ Նահանգներից և 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արտաքսումներն արագացնելու նպատակով։

Թրամփի վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորել է որպես անհրաժեշտ միջոց, քանի որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները երբեմն հրաժարվում են ընդունել նրանց։

AFP-ի հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ն, այսպես կոչված, «երրորդ երկրներին», հատկապես՝ Աֆրիկայում գտնվող երկրներին, միլիոնավոր դոլարի գործարքներ է առաջարկել և սպառնացել է սահմանափակել վիզաների տրամադրումը, որպեսզի դրդի նրանց ընդունել արտաքսված անձանց։

Ըստ գործակալության՝ այս երկրներ տեղափոխվելուց հետո արտաքսված անձինք ենթարկվել են տեղի պահակների կողմից բռնությունների, անորոշ ժամկետով կալանքի կամ արագ կրկին արտաքսվել են իրենց հայրենի երկրներ։

Կոնգրեսը որպես ԱՄՆ-ի քաղաքականություն է սահմանել այն, որ մարդիկ չարտաքսվեն այնպիսի երկրներ, որտեղ նրանց կյանքը կարող է վտանգի ենթարկվել կամ նրանք կարող են ենթարկվել խոշտանգումների։

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

• հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։

• հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. Reuters


Բիզնես


Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 13 անձի և ընկերության նկատմամբ, այդ թվում՝ ռուսական, չինական, հոնկոնգյան և պակիստանյան, որոնք, Վաշինգտոնի տվյալներով, օգնել են Իրանին զենք և զենքի բաղադրիչներ ձեռք բերել։ Սահմանափակումների տակ հայտնված ռուսական ընկերություններն են MG-Flot LLC-ն, որը գործում է Կասպից ծովում, և A.S. Yakovlev Design Bureau-ն, որը մշակում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետ​​​​քարտուղարության հայտարարած պատժամիջոցներն ուղղված են տնտեսապես մեկուսացնելու Իսլամական Հանրապետությանը և ստիպելու նրան բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ։

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շեշտում է, որ պատժամիջոցները նպատակ ունեն թուլացնել զենքի ստեղծման ծրագրերը վերականգնելու Թեհրանի հնարավորությունները և մեծացնել Իրանի գնումների ջանքերին աջակցողների ծախսերը։

Օգոստոսին NBC News-ը, հղում անելով «Եվրոպայից ստացված կառավարության փաստաթղթին», իր կայքում հաղորդել էր, որ Ռուսաստանը Կասպից ծովի միջոցով Իրանին մատակարարում է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, զինամթերք և պայթուցիկ նյութեր, որոնք կօգնեն Թեհրանին համալրել ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ընթացքում վնասված զենքի պաշարները։



Սկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: