Ձորաղբյուրի «Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը

Հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոնտիկների» խաչմերուկում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բժիշկները պայքարում են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկելու համար․ «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար․ գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցն ազգականներից տեղեկացել է, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ կա և կասկածի տակ է՝ առհասարակ հետագայում նրա քայլելու հնարավորությունը։

«Կա խնդիր նաև ծնկի շրջանում, բայց բեկորային վնասվածքը և անոթի վիճակը շատ ավելի վտանգավոր է։ Բժիշկները փորձում են պայքարել՝ փրկելու նրա ոտքը և հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Առաջիկայում ևս պարբերական բնույթ կրող վիրահատություններ են սպասվում։ Ձեռքի մատները կորցնելու մասին անգամ չի խոսվում։ Ազգականները նաև մտահոգված են, որ կնոջ վիճակով անգամ հետաքրքրվող չկա։ Ազգականները մտահոգված են՝ վիճակը լավ չէ։ Ի դեպ, այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունից հրաժարվում էին տեղեկություն տրամադրել Անի Ավետիսյանի վիճակից։ Պնդում էին, թե երեկ նախարարի մակարդակով նշվել է, որ կայուն է, իսկ կայունությունը ենթադրում է, որ վիճակի փոփոխություն չկա, մինչդեռ, փաստորեն իրականությունն այլ է՝ կնոջ վիճակը շատ ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել»,- մանրամասնում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ֆրանսիայում հինգ մարդու մեղադրանք է առաջադրվել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ ֆինանսավորման գործով

Ֆրանսիայում հինգ մարդու մեղադրանք է առաջադրվել հումանիտար կազմակերպությունների միջոցով ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ ֆինանսավորման գործով, հայտնել է AFP-ն։ Ֆրանսիայի…

Ալինա Չարաևան հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային

🔺Աշխարհի 118-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան Պեկինում կայացած WTA 1000 շարքի China Open մրցաշարում խոշոր անակնկալ է մատուցել՝ հաղթելով աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային։

Չարաևան, առաջին սեթում պարտվելուց հետո, 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել երրորդ փուլ։

Հաջորդ փուլում Չարաևան կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Սոնեյ Քարթալի դեմ։

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները

Շաքի գյուղում օրերս տեղի ունեցածը հազարից մեկ պատահող փորձանք չէ, այլ՝ սպասվող ապագայի նախերգանքն է։

Արդեն մի քանի օր է՝ հասարակությանը ցնցած այդ դեպքի վերաբերյալ պետական մարմինները պատշաճ և հստակ պատասխան չեն տվել։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ Ադրբեջանից Հայաստան ներխուժած զինված անձի մասին հանրությունը տեղեկանա միայն այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել է մտնել բնակավայր և վնասել մարդկանց, իսկ դրանից հետո միայն պարզվի, որ հատուկ մարմիններն այդ ներխուժման մասին ավելի վաղ են իմացել:
Նորմալ պետությունում համապատասխան մարմինները նման իրավիճակում պետք է գործեին անհապաղ։ Առաջին քայլերից մեկը պետք է լիներ տեղի բնակիչներին զգոնության կոչ անելը, նրանց պատշաճ տեղեկացնելը և անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը։ Բայց դա չի արվել։ Փոխարենը՝ մարդը կարող է խաղաղության մասին բղավել, իսկ այսօր գնալ և մասնակցել դեղին ավտոբուսի շահագործման միջոցառման։

Սակայն այս պատմության ամենավտանգավոր կողմն այն է, որ հասարակության մոտ միանգամայն բնական հարց է առաջանում՝ իսկ վաղը ի՞նչ է լինելու, եթե ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ զինված մարդ անցնի սահմանը և հայտնվի հայկական որևէ գյուղում։ Արդյո՞ք պետական մարմինների արձագանքն այդ դեպքում նույնպես նույնը կլինի։
Եթե պետությունը ժամանակին չի տեղեկացնում իր քաղաքացիներին, չի ներկայացնում կատարվածի ամբողջական պատկերը և չի ձեռնարկում նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ քայլերը, ապա քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ այդ դեպքում ո՞ւմ անվտանգությունն է պետությունն իրականում ապահովում։
Պետության անկախությունն ու անվտանգությունը հայտարարություններով չեն ապահովվում։ Անվտանգությունը նախևառաջ այն է, որ սահմանամերձ գյուղում ապրող մարդը վստահ լինի՝ իր պետությունը տեսնում է իրեն, լսում է իրեն և անհրաժեշտ պահին պաշտպանելու է իրեն։

Իսկ երբ իշխանության պատկերացմամբ անվտանգությունը սահմանափակվում է պաշտոնյաների թիկնապահներով, ոստիկաններով և իշխանական շքախմբով, ապա դա արդեն հասարակության համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։

Շաքիի դեպքը պետք է ոչ թե լռեցվի կամ մոռացվի, այլ դառնա լուրջ հարցերին պատասխանելու պահանջի առիթ։ Ո՞վ գիտեր ներխուժման մասին, ե՞րբ է իմացել, ինչո՞ւ ժամանակին չի տեղեկացվել բնակչությունը, և ի՞նչ է արվելու, որպեսզի նման իրավիճակը չկրկնվի։

Որովհետև անվտանգության մասին խոսելը մի բան է, իսկ քաղաքացու անվտանգությունն իրականում ապահովելը՝ բոլորովին այլ բան։

Շաքի գյուղը պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Մեսրոպ Առաքելյան

Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին․ Facebook-ի իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ բնակավայրերում գործում են մի շարք արտոնություններ։

Ընդ որում, արցախյան վերջին պատերազմից հետո այդ բնակավայրերի թիվը դարձել է 82։

Իսկ հիմա ամենակարևորը՝ պարզվում է, որ Սիսիան համայնքի Շաքի գյուղն այդ ցանկում չկա։ Այսինքն, ադրբեջանցի զինվորը հասել է ոչ թե սահմանամերձ, այլ Հայաստանի սովորական մի գյուղ։

Իրականում Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ-ին, իսկ հիմա «սահմանն» ավելի է մոտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ։

Այդպիսով, անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ ներառելով իրական անվտանգային ռիսկեր պարունակող ևս մի քանի բնակավայր»,- նշել է նա։

 

Մոսկվան կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու վտանգների մասին։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկրի տարածք մեկնելու վերաբերյալ։ Հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են նրանք, ովքեր կանտեսեն այս նախազգուշացումը», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ «ռուսական կողմը նախապես կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, հրաժարվել Ուկրաինա այցելելուց, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին»։

ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ համապատասխան նախազգուշացումը պարունակվել է 2026 թվականի մայիսի 25-ի ԱԳՆ հայտարարության մեջ, արտասահմանյան գործընկերներին ուղղված բանավոր նոտաներում, ինչպես նաև հնչել է 2026 թվականի մայիսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի՝ դիվանագիտական կորպուսի համար անցկացված ճեպազրույցի ժամանակ։

ԱԳՆ-ում նշել են, որ «Ուկրաինա չմեկնելու վերաբերյալ խորհուրդներ իրենց քաղաքացիներին բազմիցս տվել են նաև մի շարք պետությունների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Նորվեգիան և Շվեյցարիան»՝ «վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին»։

«Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են ականջալուր եղել այս նախազգուշացումներին և գիտակցաբար վտանգի են ենթարկում իրենց կյանքը։ Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանատներ, իսկ օտարերկրյա պաշտոնատար անձինք այցերով մեկնում են Ուկրաինա», – եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։

Մոլդովան Ռուսաստանին բողոքի նոտա է հանձնել հինգ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թռիչքից հետո

Մոլդովայի ԱԳՆ-ն Քիշնևում կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան այն բանից հետո, երբ հինգ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ անցել են երկրի օդային տարածքով։…

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Ադրբեջանի և Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերը․ POLITICO

Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության նոր ծրագիրը, իսկ Թուրքիան, ի պատասխան, արգելափակել է Հայաստանի հետ գործընկերության ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին…