Եթե Փաշինյանին թվում է, որ հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու դրանով ինչ-որ արդյունքի կհասնի՝ սխալվում է. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, տեսակցելու իրավունք ունեն միայն նրա կինն ու երեխաները։ Մայրը, եղբայրն ու քույրը նրան տեսակցել չեն կարող։

«Ինչի՞ համար է սա արվում, ո՞րն է նպատակը։ Եթե մայրս, ես կամ քույրս գնանք Սեդրակին տեսնենք, գործը փլվելո՞ւ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար որդուն ևս կալանավորելով կարող է ինչ-որ արդյունքի հասնել, ապա սխալվում է։

«Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Նա նաև ասաց, որ եղբայրը «պինդ է ու ամուր»։

Որ քրեական հեղինակությունն է տնային կալանքում սպանություն նախապատրաստել

Այսօր ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը, կան ձերբակալվածներ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տնային կալանքում գտնվող անձը քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանն է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու համար։ 2026թ. հունվարի 22-ին Ալյոնա Եժակովայի բնակարանում հայտնաբերվել է նրա մոտ ապօրինի պահվող «Բերետտա» տեսակի 9մմ ատրճանակ՝ 7 փամփուշտով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Չիչոյանը 2025թ. ծանոթացել է Ալյոնա Եժակովայի հետ և որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո վերջինիս կողմից հարաբերությունները դադարեցվելուց հետո շարունակել է հետապնդել նրան։ 2026թ. հունվարի 22-ի գիշերը նա, ընկերների հեռանալուց հետո, բնակարանում փակել է Եժակովային՝ վերցնելով դռան բանալին և նրա անձնագիրը։

Այնուհետև, ըստ քննության, Չիչոյանը ատրճանակով սպառնացել է նրան, ծեծել՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով, կապել ձեռքերն ու ոտքերը, փակել պահարանում, իսկ ատրճանակը պահելով գլխին՝ սպառնացել է սպանել, եթե նա շարժվի։

Գլխավոր դատախազությունից մեզ միայն հայտնեցին, որ 3 անձի նկատմամ քրեական հետապդնում է հարուցվել։

Կայացել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը (վիդեո)

Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը․ նրանք բանակցություններ են…

Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ

Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

«Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։

Համոզիչ չեն նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ շուրջ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է համայնքային իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։

Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը»,- նշել է Տեր Եսային։

Եվրոպական ֆոնդային բորսաներն ուրբաթ օրը փակվել են աճով

Ուրբաթ օրը եվրոպական ֆոնդային շուկաներն իրենց արդյունքները փակել են աճով։ Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համախառն ինդեքսն ավելացել է 0,75%-ով՝…

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Արտյոմ Բաղդասարյանի վարած «Tesla» մակնիշի, 39-ամյա Արտյոմ Ծառուկյանի վարած «Kia» մակնիշի և 19-ամյա Գոռ Աղաբեկյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ․ Տեր Եսայի

Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ․ այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

«Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։

Համոզիչ չեն են նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ շուրջ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է համայնքային իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։

Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը»,- գրել է նա։

 

Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է. Տեր Եսայի

Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու…

Ազատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներ

Հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Արտյոմ Բաղդասարյանի վարած «Tesla»…

Ուկրաինան կուժեղացնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, սակայն թիրախ չի դարձնի խաղաղ բնակիչներին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, որ ի պատասխան օդային հարվածների միջոցով մարդկանց Կիևից և այլ քաղաքներից հեռանալ հարկադրելու Մոսկվայի նոր քաղաքականության՝ Ուկրաինան կուժեղացնի ռուսական նավթավերամշակման գործարաններին ուղղված հարձակումները, սակայն թիրախ չի դարձնի խաղաղ բնակիչներին։

Զելենսկիի խոսքով՝ քաղաքականության այս փոփոխության հիմքում Պուտինի՝ ուժեղ երևալու ձգտումն է այն ժամանակահատվածում, երբ «նրա բանակը դիրքեր է կորցնում ռազմաճակատի առանցքային հատվածում և մեծ կորուստներ կրում»։

Օտարերկրյա քաղաքացիներին Կիևից հեռանալու կոչ անող հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվան շարունակելու է համակարգված կերպով հարվածել թիրախներին՝ որպես վերջին ամիսներին Ռուսաստանի վրա ուկրաինական հարձակումների պատասխան գործողություններ։

Երկու կողմն էլ հերքում է խաղաղ բնակիչներին միտումնավոր թիրախավորելու փաստը։ Զելենսկին հայտնել է, որ «Վիվալդի» ծածկանունը կրող ուկրաինական հաջող հակահարձակման արդյունքում «վերադարձվել է Ուկրաինայի արևելյան Դոնբասի տարածաշրջանի մոտ 140 քառակուսի կիլոմետրը, և գործողությունը շարունակվում է»։

Ռուսաստանը հայտարարել է, որ Դոնբասի ամբողջական վերահսկողությունը խաղաղության ցանկացած համաձայնագրի նախապայման է։

«Մենք պետք է արձագանքենք ցանկացած հնարավոր եղանակով։ Եթե նրանք հարձակվում են մեր էներգետիկ համակարգի վրա, մենք պետք է պատասխանենք նրանց էներգետիկ համակարգին հարվածելով, նախևառաջ՝ նավթավերամշակման գործարաններին և այն ամենին, ինչը նրանց գումար է ապահովում այս պատերազմի համար», – անգլերեն ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է, որ սիրով կհանդիպի Պուտինի հետ խաղաղ բանակցությունների համար G20-ի շրջանակում, սակայն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ չհավատալ այն «պատրանքներին», թե Ռուսաստանը պարզապես կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ։