ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի մասին հաղորդագրությունների առնչությամբ, որի հետևանքով 1 մարդ է մահացել։

Դեսպանատունն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շատ սահմանափակ կարողություններ ունի օգնություն ցուցաբերելու Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայից դուրս գտնվող իր քաղաքացիներին։

«ԱՄՆ դեսպանատունը մամուլից տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ, որի հետևանքով մարդ է մահացել, ինչպես նաև Իրկուտսկում կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման վերաբերյալ։

Պետդեպարտամենտի 4-րդ մակարդակի («Չճանապարհորդել») ճանապարհորդական նախազգուշացումը Ռուսաստանի համար մնում է ուժի մեջ։ Այն պահանջում է, որ Ռուսաստանում ներկայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներն անհապաղ լքեն երկիրը։ Ռուսաստան մեկնել պլանավորող ԱՄՆ քաղաքացիներին կրկին խստորեն խորհուրդ է տրվում չճանապարհորդել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

Օրինաչափ վիճակ – Հրապարակ

Այն, ինչ պարբերաբար կատարվում է Հայաստանի թիվ 1 քաղաքական ատյանում` խորհրդարանում, մեր հանրությանն այլեւս չի զարմացնում: Սովորական դարձան ե՛ւ նիստերի դահլիճում ԱԱԾ աշխատակիցների հայտնվելը, ե՛ւ պատգամավորներին բռնի ուժով դահլիճից դուրս բերելը, ե՛ւ պատգամավորների ծեծկռտուքն ու վիրավորանքները:

Իհարկե, կարող ենք ասել, որ նման իրավիճակի մեղավորը վեճի երկու կողմն են` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, բայց դա խորապես անարդար կլինի, որովհետեւ մեր երկրում իրար վիրավորելու, սադրելու, խառնակչություն ու կոնֆլիկտներ հրահրելու գլխավոր պատասխանատուն ՔՊ-ական իշխանությունն է` իր առաջնորդի գլխավորությամբ, որն ուղղակի սնունդ է ստանում այս վեճերից, դրանց միջոցով բազում հարցեր լուծում, խրախուսում վեճերի ու ծեծկռտուքի մասնակիցներին, նրանց առաջ քաշում, հովանավորում` թիմին հասկացնելով, որ դա է իր պահանջը նրանցից: Այդ կոնֆլիկտների ամենաագրեսիվ մասնակիցները կարող են գրագետ չլինել, կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգալ, բարեվարքություն ու պարկեշտություն չդրսեւորել, բայց նրանց կարգավիճակն ու բարձր աշխատավարձը երաշխավորված են, եթե նրանք ընդդիմադիրներին են ծեծում, եթե ամբիոնից նախկիններին ու հոգեւորականներին են հայհոյում, եթե ապահովում են այն շոուն, որի միջոցով հանրության ուշադրությունը հաջողվում է շեղել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել: Երեկվա ծեծկռտուքը, ըստ ամենայնի, նախապես պլանավորված էր եւ օրինաչափ, որովհետեւ խորհրդարանում քննարկվելու էր երկու օրախնդիր հարց` Շաքիի ողբերգական միջադեպն ու իշխանությունների հանցավոր անգործությունը, Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու իշխանությունների հանցավոր ծրագիրը:

«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված

«Իրավունք» թերթը գրում է. «Մարզպետներին համար մեկ է տրված: Բանն այն է, որ ընտրարշավի վերջին շաբաթը Փաշինյանը այցելելու է մարզեր՝ տեղում ստուգելու թեկնածուների շանսերը:

Մարզպետներին նախապես տեղեկացրել է Փաշինյանը, որ թեկնածուների «պրավալը» ընկալվելու է անձամբ թիմի «պրավալ» ու ոչ միայն մարզպետները պաշտոնանկ կարվեն, այլ ողջ աշխատակազմը։

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Արգամի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեռու-հեռավոր 2015-2016 թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Զավենի Հակոբյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այնուհետև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։

Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, իսկ 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է գինու և շինանյութերի արտադրության, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտներում գործող մի շարք ընկերությունների՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին» և «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։

2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց»։

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

Շաքիի խայտառակ միջադեպից, Ալիեւի չդադարող սպառալիքներից վերջին օրերին բարձրացած հանրային աղմուկը մարելու նպատակով երեկ Նիկոլ Փաշինյանն իր նորաթուխ ուսապարկերին հրահանգավորել` ուղարկել էր խորհրդարան: Նրանք էլ, մոռանալով բարեկիրթ լինելու մասին իրենց իսկ լոզունգները, միտումնավոր սրեցին իրավիճակը խորհրդարանում եւ կռվի մեջ մտան ընդդիմադիրների հետ: Երեկ ԱԺ-ում 9-րդ գումարման խորհրդարանի առաջին ձեռնամարտը բեմադրվեց: Իշխանությունը հույս ուներ, թե մարդիկ կսկսեն քննարկել խորհրդարանական միջադեպը, այլ ոչ թե խայտառակ, իրենց թշվառությունն ու անկարողությունը ցուցադրող դեպքերը։

Այն, որ իշխանությունը հատուկ սարքեց երեկվա ձեռնամարտը, կարելի է տեսնել բախման տեսագրությունն ուշադիր դիտելիս` մինչ երկուստեք ռեպլիկներ, փոխադարձ վիրավորանքներ էին տեղից նետում, դահլիճում տեղից կայծակի պես պոկ եկավ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ բռունցքները վեր պարզած՝ նետվեց դեպի ընդդիմադիրների շարքերը։ Նրան հետեւեցին այլ նորաթուխ ՔՊ-ականներ, որոնք բռնցքամարտի իրենց ունակությունները ցուցադրեցին բախման առաջին վայրկյաններից։ Իսկ մթնոլորտը լարվեց Հայ առաքելական եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ բանակի մահերը եւ Շաքիի դեպքը քննելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկի պատճառով:

«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ուներ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին` Լ. Շ.), որը, պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»։ Իսկ երբ խոսեց Սամվել Կարապետյանի` հայերեն չիմանալու մասին, ընդդիմադիրներն արձագանքեցին, թե Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին: Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։

Ավելի ուշ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրում էր պետական միջոցները վատնելու մեջ եւ պատգամավորներին կոչ էր անում չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգեւավճարը։ Ղազարյանին տեղից արձագանքեց ՔՊ ֆրակցիայի քարտուղար Վովա Հակոբյանը՝ «ուժեղներին» անվանելով «հանրապետական թալանչիներ», ինչից էլ շիկացան կրքերը, եւ տեղի ունեցավ բախում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ թեեւ օրեր առաջ բարեվարքության կոչեր էր անում, երեկ աչքի էր ընկնում շատ ագրեսիվ պահվածքով եւ կարծես միտումնավոր լարվածություն էր առաջացնում, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նրան խայթեց, որ եթե այսպես շարունակի, կսկսեն կարոտել Ալեն Սիմոնյանին, որի ժամանակ ներդրվեց ծեծկռտուքը դադարեցնելու եւ ՊՊԾ աշխատողների կողմից պատգամավորներին ուժով դահլիճից հեռացնելու ավանդույթը։ Նկատենք նաեւ, որ ընդդիմադիրները նույնիսկ ծեծկռտուքից հետո փորձում էին բարձրացնել այն հարցերը, որոնցից ՔՊ-ականները խույս էին տալիս։

«Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ…

Reuters․ Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին

Հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Էր Ռիադում գտնվող թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Reuters…

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։

Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։

Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։

Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։

Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։

Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։

«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանը ուղիղ ձեւով հրահանգել է թիմակիցներին Հայկ Սարգսյանի թեման չդնել-չվերցնել. «Մոռանում եք Հայկին, իրա հետ կապված…

Վենս․ Իրանը պետք է փոխի ուրանի հարստացման հարցում իր մոտեցումը՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության համար

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Թեհրանը պետք է իրական քայլեր ձեռնարկի իր ուրանի հարստացման հզորությունների վերաբերյալ՝ Վաշինգտոնի հետ…