ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկում է ռուսական դիզվառելիքի պատժամիջոցները․ ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Պուտինը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «անչափ հաջողված» հեռախոսազրույց է ունեցել, ինչի ընթացքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիքի մեծ խմբաքանակներ ուղարկել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզվառելիք, ևս 500 հազար տոննա նոյեմբերին կմատակարարի, ինչից հետո էլ կլինի 1 միլիոն տոննա մատակարարում։

Ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մոտ ժամանակահատվածում ժամանակավոր՝ մինչև 2027-ի ապրիլի 7-ը, թույլտվություն (լիցենզիա) կտրամադր ռուսական դիզելի մատակարարումների համար։

Անդրադառնալով վառելիքի թանկացմանը՝ Թրամփը նշել է, որ պատճառը Հորմուզի նեղուցի իրավիճակը չէ, այլ ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հասցրած հարվածները և ամերիկյան մի շարք նահանգներում գործարանների փակումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադառնալով վառելիքի գների աճի պատճառների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել էր, որ խնդիրը կապված է ոչ թե Հորմուզի նեղուցով բեռնատար նավարի սակավ թողունակության հետ, այլ պայմանավորված է Կիևի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու փորձերով։

 

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել․ «Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Մեր Երևանը…

49-ամյա տղամարդ է կասկածվում է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 16։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություններ։

«Ոստիկանները պարզել են տուժածի գտնվելու վայրը և մեկնել նրա մոտ որտեղ էլ Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժն իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ, իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։

Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։

Երևանի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Վրեժը Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերի հետ միասին նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին»,- նշում է լրատվամիջոցը։

 

Թուրքիայում 15 տարեկանից փոքր երեխաներին կարգելեն օգտվել սոցիալական ցանցերից

Թուրքիայում 2026 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման նոր սահմանափակումները։ Հարթակներին կարգելվի ծառայություններ մատուցել 15…

«Երևանը երբեք Էրիվան չի դառնալու». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը.

«Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։

Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։

Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։

Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու։

Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։

Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։

Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։

Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։

Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։

Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։

Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»։

 

Երևանը նշում է հիմնադրման 2808-ամյակը

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշում է իր հիմնադրման հերթական տարեդարձը: Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։ Այս տարի այն նշվելու է շաբաթ և կիրակի օրերին։

Քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, պուրակներում և հրապարակներում կազմակերպվել են մշակութային ու երաժշտական միջոցառումներ, բացօթյա համերգներ (ջազ, ռոք, դասական և ժողովրդական երաժշտություն), ցուցահանդեսներ և մանկական ծրագրեր:

Տոնական ծրագրերով պայմանավորված՝ քաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է:

Շնորհավո՛ր տոնդ, Երևան դարձած մեր Էրեբունի։

Զելենսկին ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների հանումն անվանել է «Պուտինին արված ծննդյան նվեր»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն որոշումը, որով միակողմանիորեն հանվել են պատժամիջոցային…

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հարավկովկասյան երկաթուղու՝ Ռուսաստանի հետ ունեցած կոնցեսիոն պայմանագրի խզման մասին, սադրիչ բնույթ ունի։ Այս մասին նա ասել է «Ալֆանյուզի» հետ զրույցում։

«Հարավկովկասյան երկաթուղու մասով Փաշինյանի հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ, քանի որ այդ նախագծի համար առկա է լիովին ամբողջական եւ ձեւակերպված փաստաթղթով ամրագրված կարգավիճակ, եւ միայն դատարանով կարելի է այն փոխել։ Հնարավոր է՝ Փաշինյանը հույս ունի, որ հենց այդպես էլ կարվի։ Չգիտեմ։ Ռուսական ղեկավարությունը, նախեւառաջ՝ կառավարությունը, հավաստիացրել են, որ նման բան հնարավոր չէ։ Ռուսաստանը կարող է կա՛մ համաձայնել հայկական կողմի առաջարկներին, կա՛մ չհամաձայնել։ Սակայն միայնակ հայկական իշխանությունները դժվար թե ինչ-որ բան անեն։ Ինչու։ Որովհետեւ դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել եւ անվերահսկելի կերպով քանդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները»,- ասել է Մուխինը։

Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները կարող են համակարգված լինել եվրոպական գործընկերների հետ։ «Այսպես կոչված՝ ազգայնացման մասին խոսակցությունները կամ նույնիսկ բռնազավթումը հնարավոր չեն։ Դրանք անօրինական գործողություններ են։ Դրանք կվիճարկվեն, եւ, դատելով ամեն ինչից, տուգանքները կլինեն բավականին բարձր։ Կասկածներ ունեմ, որ Փաշինյանը որոշակի հրահանգներ ունի՝ ստացած եվրոպացի կուրատորների կողմից եւ գործում է ըստ այդ հրահանգների։ Եթե նրանք նրան թելադրում են ստեղծել լարվածություն Հայաստանի տարածքում ռուսական նախագծերի հանդեպ, նա դա անում է»,- ասել է ռուս քաղաքագետը։

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները վերսկսել են իրենց աշխատանքները

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում (Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի) հանվել են օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումները, հայտնում է…

Ռուսաստանում քրեական հոդվածով հետախուզում են հայտարարել Բրեժնևի որդեգիր ծոռան նկատմամբ

Ռուսական ԶԼՄ-ներում ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի որդեգիր ծոռ անվանվող Անտոն Միլաևի նկատմամբ քրեական հոդվածով հետախուզում է հայտարարվել։ Այս…