Երգիչ Թաթայի մենահամերգը հետաձգվել է

Երգիչ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է։ Երգիչը հայտնել է, որ համերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10-ին։

«Գիտեմ, որ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ։

Նոյեմբերի 7-ի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են և վավեր կլինեն ապրիլի 10-ի համերգի համար։

Սիրով կսպասեմ բոլորիդ ապրիլի 10-ին»,- նշել է Թաթան։

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ,
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ,
2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ,
V-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ,
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ,
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:

Կրթություն

2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝  ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014 թվականի փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Ծաղկաձոր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի նախագահ և աճուրդների կազմակերպիչ, սահմանված կարգի խախտմամբ՝ ձևական աճուրդների միջոցով, ընդհանուր 17 միլիոն 791 հազար դրամով օտարել էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։

Հողամասերից մեկը վերաբերել է Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 18/2 հասցեում գտնվող՝ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հողամասին, որն աճուրդի միջոցով վաճառվել է 9 միլիոն 48 հազար դրամով այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հողամասի արժեքը կազմել է 18 միլիոն 692 հազար դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. վճռով անվավեր է ճանաչվել 0,2 հա մակերեսով հողամասի աճուրդը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գույքը հետագայում օտարվել է երրորդ անձի, իսկ հայցը ներկայացնելու դրությամբ հողամասը ծանրաբեռնված է եղել շինությամբ, դատարանը պարտավորեցրել է աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 միլիոն 644 հազար դրամ:

Հայտնի է՝ ՍԴ նախագահի ընտրության աշխատակարգային նիստի օրը

2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։

• Ընտրության ժամկետը։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։


• Թեկնածուների առաջադրում։ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաև թեկնածուն կարող է ինքնաառաջադրվել։


• Ընտրություն։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է Սահմանադրական դատարանի՝ այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


• Երկրորդ փուլ։ Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։


• Նոր ընտրություն: Եթե քվեարկության արդյունքով անհրաժեշտ թվով ձայներ չեն ապահովվում, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին:

Հարցը կքննարկենք. Հակոբյանը՝ պայթյունի հետևանքով զոհված զինվորականների կարգավիճակի մասին

Հարցը կքննարկենք. Հակոբյանը՝ պայթյունի հետևանքով զոհված զինվորականների կարգավիճակի մասին

Պարզվեց Մեսրոպ Մանուկյանի փորացավը․ ոչ թե բուտկի, այլ աներոջ բենզալցակայանի պաշտպան

Պարզվեց Մեսրոպ Մանուկյանի փորացավը․ ոչ թե բուտկի, այլ աներոջ բենզալցակայանի պաշտպան

Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանային համալիր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացնում է Գագիկ Շամշյանը, տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել է, որ իրեն հրել են ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գերոգի Թարջումանյանը բլոգեր Գեորգիքսն է։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Այս տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը։

Նա հրապարակել է Մեսրոպ Մանուկյանի նախկին լուսանկարներից մեկն ու գրել.

«Երևանում ցանկացած զավթած հողատարածք վերադարձվելու է երևանցուն և Երևանին, թե՛ ովքեր են անհամաձայն այս մոտեցմանը կարծում եմ արդեն պարզ է և բոլորը գիտեն թե երբ և ում կառավարման տարիներին է մայրաքաղաքը այս օրը ընկել։ Այս զավթած տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին։

Հարգանքներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին»: