Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել

Հոկտեմբերի 10-ին Փաշինյանը մեծ պոմպայով ազդարարեց Ամուլսարի գործարկումը՝ որպես «հաջողության պատմություն» և «նոր որակի հանքարդյունաբերության» խորհրդանիշ։ Այս մասին գրել է լեւոն Զուրաբյանը.

«Իրականում Ամուլսարը շատ ավելի մեծ հարց է, քան մեկ հանքի շահագործումը։ Սա Հայաստանի ապագայի մոդելի ընտրության հարց է։ Եվ Փաշինյանն իր ելույթով հռչակեց Հայաստանը աշխարհի տնտեսության հումքային կցորդ դարձնելու ընտրության մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ դա ոչ թե ընտրություն էր, այլ իր կառավարման՝ դրսի պարտադրանքին չդիմանալու մասին խոստովանություն, հերթական կապիտուլյացիա։

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ։ Մենք ուզո՞ւմ ենք Հայաստանը դարձնել երկիր, որը քանդում է իր լեռները, հանում ոսկին ու հումքը և արտահանում դրանք՝ վերածվելով համաշխարհային տնտեսության հումքային կցորդի։

Թե՞ ուզում ենք Հայաստանը դարձնել մաքուր, առողջ, տեխնոլոգիական երկիր՝ գրավիչ զբոսաշրջության, առողջարանային բժշկության, IT-ի, գիտության և բարձրարժեք ներդրումների համար։

Ամուլսարի շահագործումը հատկապես անհեթեթ է նրանով, որ հանքը գտնվում է Ջերմուկի անմիջական տնտեսական ու էկոլոգիական միջավայրում։

Ջերմուկի գլխավոր կապիտալը հանքային ջուրը, մաքուր օդը, բնությունը և առողջարանային համբավն են։ Պատահական չէ, որ Խորհրդային Միությունը նրան շնորհել էր միութենական նշանակության հանգստավայրի կարգավիճակ։ Դա հարյուրամյակների տնտեսական ռեսուրս է, որը Փաշինյանը ձեռքի մեկ շարժումով ոչնչացնում է։

Մեզ ասում են՝ եկեք այդ ռեսուրսի կողքին բաց հանք աշխատեցնենք, իսկ փոխարենը տարեկան հարկեր ստանանք։ Կառավարությունը հպարտանում է մոտ 130 միլիոն դոլար տարեկան հարկերով ու ռոյալթիներով։

Լավ։ Իսկ որտե՞ղ է հաշվարկի մյուս կեսը։

Որքա՞ն է արժենալու առողջապահական հնարավոր վնասը։

Որքա՞ն կարող է արժենալ Ջերմուկի միջազգային առողջարանային բրենդի կորուստը։

Որքա՞ն ներդրում չի արվելու հյուրանոցներում, առողջարաններում, վերականգնողական բժշկության մեջ, եթե Ջերմուկը միջազգային շուկայում սկսի նույնացվել ոչ թե առողջության, այլ աղտածին հանքի հետ։

Այս թվերը կառավարությունը մեզ չի ներկայացնում։

Որովհետև այդ թվերը ներկայացնելու դեպքում կարող է պարզվել, որ «հաջողության պատմության» տնտեսական հաշվեկշիռը լիովին կեղծված է։

2019 թվականին, երբ Ամուլսարի հարցը հասարակական մեծ ճգնաժամ էր առաջացրել, իշխանությունը խոսում էր լրացուցիչ ուսումնասիրությունների, անկախ փորձաքննության, բնապահպանական բոլոր հարցերին պատասխանելու անհրաժեշտության մասին։ ELARD-ի զեկույցը խնդիրներ և թերություններ էր արձանագրում նախկին գնահատականների մեջ։ Այն ժամանակ նույնիսկ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունն էր քննարկվում։

Գիտական կասկածները քաղաքական հայտարարությամբ չեն վերանում։ Իսկ այսօր Փաշինյանը պարզապես հայտարարում է, որ այդ ռիսկերը «տեղ չունեն»՝ չունենալով դրա համար որևէ հիմնավորում կամ նոր հետազոտություն։ Եվ չկան պայքարող «կանաչներ», բնապահպանների ՀԿ-ներ։ Որովհետև մի արվեստ, եթե կա, որում Նիկոլը հմտացել է, դա սեփական ժողովրդին խաբելու և կոտրելու արվեստն է, որի համար էլ իրեն այսօրվա տերերը պահում, գուրգուրում են։

Հայտարարության պահն էլ է ոսկերչական ճշգրտությամբ ընտրված՝ անմիջապես ընտրական կրքերը հանգստանալուց հետո։ Եթե նման բան արվեր ընտրություններից առաջ, ընտրությունները կեղծելը անհամեմատ ավելի դժվար էր լինելու։

Սա իրականում մեկ հանքի պատմություն չէ։ Ընտրություններից առաջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության հուշագիր։ Ինքնին միջազգային համագործակցությունը խնդիր չէ։ Հարցն այն է, թե Հայաստանը այդ համագործակցության մեջ ինչ դեր է ընտրում իր համար։

Մենք դառնալո՞ւ ենք հումք մատակարարող տարածք, որտեղ ուրիշների արդյունաբերության համար հանքանյութ են հանում՝ սեփական ժողովրդի առողջության հաշվին։

Թե՞ ձգտելու ենք նրան, որ Հայաստանում ստեղծվեն տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությունը հենվի վերամշակման, գիտության և վերջնական բարձրարժեք արտադրանքի վրա։

Ոսկու հանքը շահագործումից հետո դադարում է գործել՝ թողնելով ավերածություն ու աղտոտվածություն։

Ջերմուկի ջուրը, օդը և բնությունը, եթե պահպանվեն, կարող են հարստություն ստեղծել հարյուրավոր տարիներ։

Հանքանյութը արտահանում ես մեկ անգամ։

Գիտելիքը, IT-ն, տուրիզմը, առողջարանային բժշկությունը և մաքուր բնությունը կարող են երկիրը կերակրել սերունդներով։

Ուրեմն հարցը շատ պարզ է։

Հայաստանը պիտի դառնա՞ հանք, թե՞ երկիր։

Երկրի ու ժողովրդի շահով առաջնորդվող մարդու պատասխանը հստակ է։

Հայաստանի ապագան մեր ընդերքի մեջ չէ։

Հայաստանի ապագան մեր մարդկանց առողջ լինելու և ստեղծագործելու, մեր բնության մեջ է և այն երկրում, որը մենք թողնելու ենք հաջորդ սերնդին»։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Flevon.zourabian%2Fposts%2Fpfbid02wVQgV28cRX5VpyMWGzdb6GpKQFLspR13sgq2xvHjAPVRvQVXWoXgA6g9YYWZ3a18l&show_text=true&width=500

Խանութները քանդելու են. սեփականատերերը կադաստրի վկայականներով հանդիպում են պահանջում Ավինյանի հետ

Դիտել YouTube-ում

Եվս մեկ օր ու Շինարարների փողոցում գտնվող օրինական քարե շինությունները պիտի քանդվեն։ Ըստ քաղաքապետարանի ՝ դրանք հանրային գերակա շահ են: Այս որոշման հետ համաձայն չեն խանութների սեփականատերերը։ Նրանք, ձեռքներին ունենալով օրինական փաստաթղթերը, հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման պահանջով։ Սեփականությունս որոշել են քանդել առանց որևէ գրավոր ծանուցման կամ փաստաթղթի. ապօրինություն է,— ահազանգում է սեփականատերերից մեկը: Մեկ այլ սեփականատեր էլ իր շինության կադաստրի վկայականն է ցույց տալիս, օրինական է ամբողջը։

Ավինյանի հայտարարությունից հետո սեփականատերերից մեկի փաստաբանը բողոք է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քաղաքացու օրինական գույքը վնասելու և քանդելու համար: Բողոքի ակցիան շարունակվել է Կառավարության շենքի մոտ, իսկ քաղաքապետ Ավինյանն այդպես էլ չի ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներին։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

COP- 17, թե՞ մեծ «լվացքատուն»

Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում բացահայտել են այն կոռուպցիոն դրսեւորումները, որոնք նկատել են COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացում։ Մասնավորապես, թե ինչպես են իրական շուկայական գնից մի քանի անգամ թանկ գնով ձեռք բերվել տարբեր պարագաներ։ Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք նաեւ լուսաբանման հետ կապված անհամաչափ ծախսերին։ Մինչ ողջ աշխարհից լրագրողներ են ժամանելու, եւ տեղական լրատվամիջոցներն էլ բարդ հավատարմագրման ընթացակարգ են անցել, որպեսզի լուսաբանեն այս միջոցառումը, ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել կանադական ընկերության հետ՝ Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Sustainability (IIS)) եւ վճարել է 42 մլն 787 հազար 629 դրամ, որպեսզի COP17-ի համար լուսաբանում ապահովի, այն էլ բավականին կասկածելի քանակի։ Իսկ ընդհանուր առմամբ COP17-ի վրա ՀՀ պետբյուջեից 7, 5 միլիոն դոլար է ծախսվել։ Դատելով՝ ընդհանուր պատկերից, «լվացվել»։

Քանի որ այս առումով աղմուկը մեծ է, Շրջակա միջավայրի նախարարությունը, որը COP17-ի կազմակերպիչ գերատեսչությունն է, այսօր հայտարարություն է տարածել․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։
Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։
Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։
Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։

2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։
Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։
Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։
Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում։

Հռոմի Պապին կվիրահատեն – Հրապարակ

Լեւոն 14-րդ Հռոմի Պապը թոքի բավականին լուրջ վիրահատության կենթարկվի։ Այս մասին հայտնում է Associated Press պարբերականը։

«Որոշ հետազոտությունների արդյունքում բժիշկներն ինձ մոտ թոքի նորագոյացություն են հայտնաբերել։ Այն դեռ շատ վաղ զարգացման փուլում է եւ լավ լոկալիզացված է։ Բժիշկները նպատակահարմար են գտնում կատարելու վիրահատական միջամտություն եւ հետեւելով նրանց ցուցումներին՝ որոշել եմ վիրահատվել, որպեսզի այն հեռացվի»,- ասել է Սրբազան Քահանայապետը՝ իր առողջական վիճակի մասին խոսելով։ Հայտնի է, որ վիրահատությունը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանի աջակցությունը վայելող հութիները մեծացնում են ճնշումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի վրա. WSJ

Իրանի աջակցությունը վայելող հութիները մեծացնում են ճնշումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին…

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական ԱԹՍ–ներն են հայտնաբերվել և առգրավվել

Հոկտեմբերի 07-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք (դրոն), ինչից հետո անմիջապես իրականացվել է տարածքի զննություն:

Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս:

Թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք նույն հիմնարկում գրանցվել է 2 օր անց. հոկտեմբերի 09-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հիմնարկի դիտաշտարակներից մեկի պահպանության ապահովման, ինչպես նաև արգելագոտում շրջայց իրականացնող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք: Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը, որին ամրացված են եղել 4 բջջային հեռախոս, 2 wi fi և 1 լիցքավորման սարք:

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

«Հայաստան» խմբակցությունն ու Իրանի դեսպանը քննարկել են «Թրամփի ուղին»

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։

Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցության առաջնահերթությունները։

Դեսպանը խոսել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտությունից։ Խորհրդարանական համագործակցության ընդլայնման տեսանկյունից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կարևորվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։

Կողմերը խոսել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Քաղաքապետարանը չի կարող քանդել Շինարարների փողոցի խանութներից մեկը. Դատարանը բավարարել է սեփականատիրոջ հայցը

Երևանի Շինարարների փողոցում կրպակների տերերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են և…

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ։ Դեսպանը ևս համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ։

ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Նա բարձր է գնահատել ԵՄ-ի և պատվիրակության ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ հայ հասարակությունը կարևորում է եվրոպական արժեքները՝ վերահաստատելով վստահությունը եվրոպական ինտեգրման գործընթացի նկատմամբ և այն որակել առաջնահերթություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և իրավունքի գերակայության առջև առկա մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական, օրենսդրական, խորհրդարանական համագործակցությանը։

Մի խփնված ադրբեջանցի է մտել, շոու ենք սարքել

ՔՊ-ական պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարծում է, որ Շաքի գյուղ ադրբեջանցու ներթափանցման դեպքը չափազանց մեծ արձագանք է ստացել Հայաստանում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով միջադեպին՝ Միքայելյանը հայտարարել է, որ մեկ ադրբեջանցու՝ գյուղ մուտք գործելու հարցը վերածվել է լայն քննարկման։

«Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, մենք այս բարձր ամբիոնից մի հատ շոու ենք սարքել։ Երևի Ադրբեջանում մտածում են՝ սա գնացել ա՝ սաղ Հայաստանը թպրտում ա վախից»,- ասել է նա։