Ռուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավար
Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը, գրել է Աժ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի (սելեկտիվ) հետապնդումների առկայությունն է, այլ նաև Դատական իշխանության նկատմամբ իշխանական միջամտող վարքագիծն է․ դատական ակտերի կանխորոշմամբ (կալանքների մասով), իսկ որոշ դեպքերում հեղինակազրկմամբ (դատական ակտերի անտեսմամբ)։ Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է։ Անկախության դեֆիցիտի մասին այլևս արձանագրվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից»,– հավելել է Վարդևանյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
Նախաձեռնության հոկտեմբեր ամսվա շահառուն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամն է։ Հավաքագրված միջոցները կուղղվեն «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների՝ օլիմպիական կրթությանը մասնակցելու հնարավորությանը։
Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումն ու մարզերում երեխաների ներուժի բացահայտման հնարավորությունները։
«Կրթությունը և մարզերի համաչափ զարգացումը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Մենք վստահ ենք, որ որակյալ կրթական հնարավորություններ ստեղծելով` հիմք ենք դնում ուժեղ և մրցունակ հասարակության ձևավորմանը։ Նախատեսում ենք նաև անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ շահառու երեխաների համար՝ նպաստելով ժամանակակից աշխարհում անհրաժեշտ ֆինանսական հմտությունների ձևավորմանը»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական կրթությունը աշակերտների շրջանում զարգացնում է վերլուծական մտածողությունն ու հետևողականությունը։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագա գիտական և տեխնոլոգիական ոլորտի առաջատարները ձևավորվում են դեռ դպրոցական տարիներից։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա, անկախ իր բնակության վայրից, հնարավորություն կունենա բացահայտելու և իրացնելու իր ներուժը։ Ուրախ ենք, որ IDBank-ը միանում է մեր նախաձեռնությանը՝ ներդրում ունենալով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում»,- նշեց Սերինե Ավետիսյանը։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։
ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում STEP.ai–Արհեստական բանականություն ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդումը՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում մասնագիտությունների ընտրության և ՏՀՏ ոլորտում արհեստական բանականության գործիքների ստեղծման ու կիրառման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով:
Այս նպատակով մշակվել է «Կարիերայի ուղղորդում ԱԲ դարաշրջանում» ուսումնական մոդուլը, որի բովանդակությանն ու կիրառման մեթոդաբանությանը ծանոթանալու համար օրերս վերապատրաստման դասընթաց է անցկացվել Երևանի և Հայաստանի մարզերի 14 քոլեջների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մասնագետների համար։
Մասնակիցներին ողջունել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտության կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։
Մոդուլի հեղինակ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման փորձագետ Ալլա Գևորգյանը ներկայացրել է մոդուլի բովանդակությունը, մեթոդաբանությունը և դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախաձեռնությունը միտված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացմանը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և արհեստական բանականության գործիքների գիտակցված ու արդյունավետ կիրառմանը:
Ծրագիրն իրականացվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶՄԿՈՒՀ) ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ Armenia) կողմից։

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի շատ է ձգտում գործարք կնքել Ուկրաինայի հարցով, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նա ասել է Օհայո մեկնելուց առաջ՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ, որ Պուտինն իրականում ավելի շատ է ուզում գործարք կնքել, քան Զելենսկին»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Նա շեշտել է, որ կողմերը ցանկանում են գործարք կնքել, սակայն չգիտեն թե ինչպես։ Իսկ Միացյալ Նահանգները, ըստ Թրամփի, կստիպի, որ նրանք վերջապես գործարք կնքեն։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հերթական այցն են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Դիտարկվել են ազատությունից զրկվածների իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:
Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց ներկայացրած հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով:
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝ 18-րդ դարի արծաթե լանջախաչը՝ պահպանված Երևանի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուց, 12–13-րդ դարերի Դվինի ջնարակված կավե ափսեն, 10–11-րդ դարերի բրոնզե բուրվառը՝ հայտնաբերված Անիի Գագկաշեն եկեղեցու պեղումների ընթացքում, Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Ա թագավորի (1198–1219) արծաթե կես կրկնադրամը, ներկայացնում են հայկական մշակույթի տարբեր դրսևորումները։
Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանի համագործակցությամբ՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի մասնակցությամբ։ Ցուցադրությունն իրականացվում է CDA Group-ի, Arsen Theofanidis LLC-ի, VISA Concord-ի և Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոսի աջակցությամբ։