«Մարզերից եկողները մեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են. Դանիելյան

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին…

Անկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանն առաջարկում է տարածքների փոխանակում (տեսանյութ)


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցիալական ցանցերում տարածած տեսանյութում ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո իրականացվելիք քայլերի իր պատկերացումը։

«Սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ. անկլավ- էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետեւյալ բանաձեւով` սահմանի այս եւ այն կողմում անկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն` երկու երկրները` Հայաստանը եւ Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է նա։

Ըստ կառավարության ղեկավարի՝ բոլոր ճանապարհները եւ հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն, ու ոչ միայն ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում։

«Հայաստանը ու Ադրբեջանը իրար որեւէ պահանջ չպետք է ներկայացնեն եւ հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով եւ բոլոր հարցերում. ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջեւան տրամաբանությամբ կամ Արեւմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,- ասել է նա։

Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով՝ Հայաստանի վարչապետը նախնական տպավորություն ունի, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։



ՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը


Բիզնես


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» (իրավաբանական անձանց համար) բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է ՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքատեսակների ՀՀ ՊԵԿ ներկայացված թարմացված ցանկը։

Ցանկում ներառված են 3370 ռազմական և 2553 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ:



Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք. դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, դատախազական ներգործության և պետական շահերի պաշտպանության շրջանակում ներկայացված՝ դատարանի…

Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը ՀՀ փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր։

1920-ի դեկտեմերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն և թուրքերեն։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ պայմանագիրը։

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։

2-րդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։

Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։

Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Հոդված 4 Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ ։

5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։

Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։

Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։

Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։

7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից… պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։

Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։

Փարիզի խաղաղության վեհաժողովի տվյալներով այդ գումարը շուրջ 19 միլիարդ ֆրանկ էր»:

Լսել եմ, որ Վլադիմիր Վարդանյանն էլ է առաջադրվելու. Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ նախագահի թեկնածուի մասին

Այսօր ժամը 4-ին կառաջադրվեն ՍԴ նախագահի թեկնածուները, մենք էլ արդեն մեր կարծիքները կձևավորենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, Սահմանադրական դատարանի շենք մտնելիս…

Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ ցույց է տեղի ունեցել երեկ երեկոյան՝ Ալիևի՝ դպրոցներում հիջաբ չկրելու որոշման դեմ: «Հիջաբը Ալլահի հրամանն է»․ գրված է պաստառների վրա…:
Ցույցի ժամանակ Ալիևին կոչել են «բռնապետ» և «իսլամի թշնամի»:
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին տեղին գնահատականներ տալ»։

«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում


Մշակույթ


Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկում է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» ութամսյա կրթական ծրագիրը։ Այն երաժիշտներին և արվեստագետներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց ստեղծագործական գաղափարները՝ կոմպոզիցիայից մինչև ձայնագրություն, միքսինգ և ավարտուն հեղինակային նախագծի ստեղծում։ Նախաձեռնությունը hosq հիմնադրամինն է՝ Կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ։ 

Նախագծահեն կրթության սկզբունքներով կառուցված ծրագիրը միավորում է երաժշտական գիտելիքները, թվային տեխնոլոգիաներն ու գործնական աշխատանքը։ Դրա հիմնական նպատակն է օգնել մասնակիցներին ձևավորել սեփական ստեղծագործական լեզուն։

Էլեկտրոնային և թվային գործիքներն այսօր նոր հնարավորություններ են բացում երաժիշտների համար՝ ստուդիայում աշխատանքից մինչև կենդանի ելույթներ և համագործակցություններ։ Ծրագիրը նախատեսում է այս հնարավորությունները հասանելի դարձնել մասնակիցներին՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած միջավայրում աշխատանքի և տեղական ու միջազգային մասնագետներից սովորելու միջոցով։



«Արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել մարզերի բնակիչների ազատ տեղաշարժը»․ Գևորգ Դանիելյան

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ, գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա կոչ է անում վերջ տալ հրամայական-կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը։

«Կատարյալ անմիտ քաղաքաշինությամբ հազարավոր բարձրահարկեր կառուցելու արդյունքում, ուրբանիզացիայի առանց այդ էլ բարձր ցուցանիշ ունեցող երկրում գյուղական բնակչության համար մայրաքաղաքային կյանքը գայթակղիչ դարձնելով և հընթացս նրանց տնտեսական, սոցիալական, կրթական և տարաբնույթ այլ կախվածության հասցնելով, արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը։

Վերջ տվեք հրամայական-կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը, քննարկեք խորքային խնդիրները նեղ մասնագետների հետ, լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք։ Գոնե առաջնահերթ ներդրեք էլեկտրոնային կառավարման լիարժեք համակարգ, որպեսզի մարդիկ հարկադրված չլինեն իրենց ժամանակն ու սուղ միջոցները ծախսել անմիտ երթևեկությունների վրա։ Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն»,- հավելել է Դանիելյանը։

Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մարաշի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նույն օրը Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ին, 19-ամյա Հովհաննես Գ․-ին, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ին, 18-ամյա Ջիվան Տ․-ին, 18-ամյա Նարեկ Ղ․-ին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն, ում հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էդմոն Պ․-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն, ովքեր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։