Տեղի է ունեցել COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը․ լուսանկարներ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

Մինչեւ տարեվերջ բանակին կտրամադրեն հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ՝ ամերիկյան բանակին կտրամադրվեն հարյուր հազարավոր կամիկաձե դրոններ։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում ԱՄՆ ԶՈՒ Ցամաքային զորքերի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ունենած ելույթի ընթացքում։ Հեգսեթը ասել է, որ Պենտագոնն այդ խնդրի լուծման համար մեկ միլիարդ դոլարի ֆինանսավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերի համակարգում նաեւ ստեղծվել է նոր Հրամանատարություն, որը մանագիտանալու է անօդաչու թռչող համակարգերի ոլորտում։ Բացի այդ, ամերիկյան բանակը շեշտը դնելու է ավտոնոմ եւ ռոբոտացված համակարգերի զարգացման վրա․- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Ամեն ինչ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին․ ի՞նչպես եք ստանալու

Դիտել Reel-ը

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը խոսել է կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին։

«Նոյեմբերի 1-ից կարող եք դիմել ու ստանալ նոր կենսաչափական նույնականացման քարտ կամ անձնագիր, եթե դրա կարիքը ունեք։ Կարիքը ունենալ նշանակում է՝ եթե ձեզ անհրաժեշտ է, վավերականության ժամկետն է ավարտվել ձեր հին կամ գործող փաստաթղթերի, կամ կորցրել եք, կամ վնասվել է և այլն, այսինքն՝ պարտադիր չէ անմիջապես դիմել փոխելու համար։ Բայց նոյեմբերի 1-ից արդեն տեսականորեն և գործնականում կարող եք դիմել ու ստանալ։ Ընդ որում, 5950 դրամ կենսաչափական նույնականացման քարտի գումարն է, որը պետք է վճարվի, և 28950 դրամ էլ կազմում է կենսաչափական անձնագրի գումարը։ Սրանք ոչ թե պետական տուրքեր են, այլ մասնավոր կազմակերպության կողմից այդ փաստաթղթերի ինքնարժեքը ձևավորող գինը»,– մանրամասնել է Հովհաննիսյանը։

Բանտում բռնաբարության մասին գործով հիշատակված բանտապահներից մեկը մարտին հեռացել էր Վրաստանի քրեակատարողական ծառայությունից

…

Թուրքիան շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ վեց F-35 կործանիչների մատակարարման շուրջ

Թուրքիան շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անկարայի համար կառուցված վեց F-35 կործանիչների փոխանցման շուրջ և հույս ունի ամերիկյան այն պատժամիջոցների վերացմանը, որոնք…

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է…

Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկարի» կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել

Կանադացի երգչուհի Սելին Դիոնի՝ 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ելույթի կերպարով Բարբի տիկնիկ է թողարկվել։ Այս մասին գրում է PEOPLE-ը՝ փոխանցում է tert.am-ը։

Mattel ընկերության ներկայացրած Barbie Signature շարքի տիկնիկը կրում է մուգ կապույտ երկար զգեստ՝ ոգեշնչված այն հանդերձանքով, որով Դիոնը կատարել է «Տիտանիկ» ֆիլմի «My Heart Will Go On» երգը։ Կերպարն ամբողջացնում է սրտաձև կապույտ կախազարդը, որը հիշեցնում է ֆիլմի հայտնի «Օվկիանոսի սիրտը» վզնոցը։

Այդ երեկո երգն արժանացել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգի «Օսկար» մրցանակին։ Երգչուհին նշել է, որ իր կարիերայի կարևոր պահերից մեկին նվիրված տիկնիկ ունենալը մեծ պատիվ է։ Նա հույս է հայտնել, որ այն կոգեշնչի մարդկանց վստահորեն արտահայտել իրենց անհատականությունն ու հետևել երազանքներին։

Տիկնիկը հասանելի է Mattel Creations-ի առցանց հարթակում՝ 60 դոլարով։