Բանտարկյալը փախուստի է դիմել բժշկին այցելության ժամանակ. Գերմանիայի ոստիկանությունը որոնում է երեք տղամարդու

Գերմանական Էսեն քաղաքի ոստիկանությունը շարունակում է որոնել 34-ամյա բանտարկյալին և երկու տղամարդկանց, որոնք օգնել են նրան փախչել բժշկին այցելության ժամանակ, հաղորդում է…

«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին

Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քերոլին Լիվիտը շփվել է իր 3.1 միլիոն Instagram-ի հետևորդների հետ՝ պատասխանելով իր անձնական կյանքի, տարիքային մեծ տարբերությամբ հանդիպումների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երեխաների դաստիարակության վերաբերյալ հարցերին։

Լիվիտը վարել է ոչ պաշտոնական «Հարցրեք ինձ ամեն ինչ» նիստ, որի ընթացքում ներկայացրել է կարիերայի վերաբերյալ խորհուրդներ, խոսել իր ընտանեկան կյանքի մասին և անսպասելիորեն ջերմորեն գովաբանել իր նախկին ղեկավարին։

Նախկին մամուլի քարտուղարը պատասխանել է հետևորդների հարցերին կարճ հաղորդագրությունների և տեսանյութերի միջոցով։

Հետևորդների կողմից ամենահաճախ քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր ԱՄՆ նախագահի բնավորությանը։ Մի օգտատեր հետաքրքրվել է, թե արդյոք Դոնալդ Թրամփը իսկապես բարի և հաճելի է։

«Այո՛։ Նա լավագույն ղեկավարն է», – հուզականորեն պատասխանել է Լիվիտը, գրառմանը կից հրապարակելով նախագահի լուսանկարը, որտեղ նա բարձրացրել է բութ մատը։ Լիվիտը հատուկ ուշադրություն է դարձրել տարիքային մեծ տարբերությամբ հարաբերություններին։ Նրա ամուսինը՝ անշարժ գույքի գործակալ Նիկոլաս Ռիչիոն, 32 տարով մեծ է իրենից։

«Մոռացեք քննադատությունների մասին և հետևեք ձեր սրտին», – խորհուրդ է տվել նա նմանատիպ հարաբերություններում գտնվող կանանց։

Լիվիթը Ռիչիոյի հետ հանդիպել է 2022 թվականին՝ Նյու Հեմփշիրում Կոնգրեսի համար իր քարոզարշավի ժամանակ։ Նա պարտվել է ընդհանուր ընտրություններում դեմոկրատ Քրիս Պապասին։

Զույգն ունեցել է իրենց առաջնեկը 2024 թվականին, իսկ ամուսնացել է 2025 թվականին։

«Նա աշխարհի լավագույն ամուսինն ու հայրն է։ Երբ մարդիկ իրականում հանդիպում են նրան և տեսնում մեզ միասին, հասկանում են, թե ինչու ենք մենք միասին», – ասել է Լիվիթը։

Նախկին մամուլի քարտուղարը նաև բացատրել է, թե ինչու ցույց չի տալիս իր երեխաների դեմքերը սոցիալական ցանցերում լուսանկարներում։

«Ես կցանկանայի, որ ես ստիպված չլինեի դա անել, քանի որ իմ երեխաները աներևակայելի քաղցր են։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ բան է՝ պաշտպանել նրանց անմեղությունը», – խոստովանել է երկու երեխաների մայրը։ Գրել է NEWS.am STYLE-ը։

COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացեցին COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։…

Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու հնարավոր տարբերակներ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CNN-ի թղթակից Զաքարի Քոենը՝ հղում անելով իր իսկ լավատեղյակ աղբյուրներին։

Ըստ լրագրողի՝ ԱՄՆ նախագահի հրամանով մշակվող ծրագրերում որպես թիրախ ներառված են «էներգետիկ բազմաթիվ ենթակառուցվածքներ»։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի նկատմամբ հետագա քայլերի մասին որոշումը կկայացնի ամենասեղմ ժամկետներում։

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ալիևի հետ զրույցից

«Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը: Եվ նրա հռետորաբանությունը լսում են նաև Հայաստանում»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ COP-17 կլիմայական համաժողովի ետնաբեմում։

Նա մեկնաբանել է նաև Բաքվի հրաժարումը Երևանում COP17-ի միջոցառումներին մասնակցելուց։ Սիմոնյանի խոսքով՝ պետք չէ դա պրոյեկտել երկու երկրների հարաբերությունների վրա։

Սիմոնյանը չի բացառել, որ Բաքվի՝ երևանյան միջոցառումներին չմասնակցելը պատասխան է Երևանի՝ մեկ այլ COP-ի մասնակցելու չկամությանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Նա կարծում է, որ երկու երկրների իշխանությունները պետք է աշխատեն իրենց հասարակությունների հետ։

«Մեր հարաբերություններում լարվածություն չկա և չի սպասվում»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում

Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր:

Մասնավորապես՝

  • պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 16,
  • չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50,
  • միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 16, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 3,
  • առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 4 դեպք։

Համբարձում Մաթևոսյանը Անտոնիու Գուտերեշի հետ բացել են COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիսավոր բացեցին COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի ազգային տաղավարը։

Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ։

Տաղավարում մեկտեղվել է այն ամենը, ինչով առանձնահատուկ է Հայաստանը՝ բնության բացառիկ գեղեցկությունը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները։

Համաժողովի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարը կդառնա մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու, Հայաստանի բնության ու մշակույթի հարստությունը բացահայտելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու կարևոր հարթակ։

Սա ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը՝ որպես հարուստ բնությամբ, ինքնատիպ մշակույթով և պատմական ժառանգությամբ երկիր, որը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։ Այս մասին հայտնում է factor.am-ը:

Ազգային ժողովի մոտ բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու այդ երեք քաղաքացիները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլի և ավտոմեքենայի սեփականատերերի, մոտոցիկլավարի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, որը բախվել է «Tesla»-ի հետնամասին։