Բելգորոդում ԱԹՍ-ն ընկել է մեքենայի վրա․ քաղաքացիական անձ է զոհվել

ՌԴ Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանները դարձյալ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներին:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Շեբեկինոյում անօդաչուն ընկել է մարդատար ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մի  կին։ Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է, վնասվել են բնակելի շենքեր, սոցիալական օբյեկտ և տրանսպորտային միջոցներ։

Շեբեկինոյի շրջանից բացի, ԱԹՍ-ների թիրախում են հայտնվել Բելգորոդի մարզի ևս երեք շրջանների բնակելի ֆոնդն ու օբյեկտները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *