Նոյեմբերի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Նոյեմբերի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 358.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 362 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 358.09 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 362.5 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 399.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 404.5 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 396.91 […]

«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում:
     ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»:
     Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի»:

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելը

Հայաստանի իշխանությունները նախ պետք է հանրաքվեի միջոցով պարզեն քաղաքացիների վերաբերմունքը երկրի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության նկատմամբ և միայն դրանից հետո պաշտոնական դիմում ներկայացնեն Բրյուսել․ այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Պանկինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից եվրաինտեգրման ձգտումը հակասական իրավիճակ է ստեղծել։ Նա կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից Երևանի ստացած տնտեսական առավելություններն օգտագործվում են մեկ այլ միության միանալու գաղափարն առաջ մղելու համար։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ համազգային քվեարկության անցկացումը կհամապատասխանի Հայաստանի ապագա ինտեգրացիոն ուղին որոշելու սահմանադրական ընթացակարգին։ Սակայն նա մտահոգություն է հայտնել, որ ԵՄ դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացիների կարծիքն այլևս հաշվի չի առնվի։

Դիվանագետը նաև հիշեցրել է ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ նման սցենարը դիտարկվում է բացառապես որպես վերջին միջոց՝ միության մնացյալ անդամների տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։

 

 

Աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)


Տեսանյութեր


Աշխարհի առաջնությունների դրոշը այսօր փոխանցվեց Հայաստանին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը:

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը:

Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում:

Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին:

Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ օրինակ՝ նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոմյանը:

Հեռու մնացեք ֆեդերացիայից և մեր մարզիկներից»,- գրել է Հարությունյանը:



Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում…

Վենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը


Աշխարհ


2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սկսել է ձևավորել իր ինքնուրույն քաղաքական օրակարգը, հաղորդում է Reuters-ը՝ վերլուծելով նրա վերջին հրապարակային ելույթները։

Գործակալության տվյալներով՝ Վենսը փորձում է աստիճանաբար նվազեցնել իր կապը նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կենտրոնանալով ընտրողների շրջանում առավել պահանջված թեմաների վրա։

Իր ելույթներում Վենսը շեշտը դնում է տնտեսական ազգայնականության, հասարակական անվտանգության և արտաքին քաղաքականության նկատմամբ ավելի զուսպ մոտեցման վրա։ Նրա թիմը կարծում է, որ սրանք այն ոլորտներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կգրավեն ընտրողների աջակցությունը։

Արտաքին քաղաքականության հարցում Վենսը նախկինում դեմ է արտահայտվել Իրանի հետ պատերազմին՝ այն համարելով Հանրապետական կուսակցության ընտրական անհաջողությունների հնարավոր պատճառներից մեկը։ Նա նաև կոչ է արել կուսակցությանը կենտրոնանալ կյանքի թանկացման խնդրի վրա և վերանայել Իսրայելի նկատմամբ իր քաղաքականությունը։

Հանրապետական կուսակցության շրջանակներում Վենսն արդեն դիտարկվում է որպես 2028 թվականի նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուներից մեկը։ Սակայն նա դեռ պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

Վերլուծաբանների կարծիքով՝ Վենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը՝ ձևավորելով սեփական քաղաքական կերպարն ու հեռու մնալով գործող նախագահի քաղաքական ժառանգությունից։



Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է


Քաղաքականություն


Ֆրանսիայի քաղաքական գործիչ և նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը կոչ է արել երկրին դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից, և հրաժարվել ամերիկյան ռազմական գործողություններին մասնակցելուց։

Իր գլխավորած «Անկախ Ֆրանսիա» (LFI) կուսակցության հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել Լե Բուրժեում, Մելանշոնը հայտարարել է. «Մենք գործ չունենք ո՛չ ՆԱՏՕ-ում, ո՛չ էլ ամերիկյան պատերազմներում»։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է անկախ արտաքին քաղաքականություն վարի և հանդես գա որպես չմիացած պետությունների համաշխարհային ճակատի ձևավորման նախաձեռնող։

Մելանշոնի նախընտրական ծրագրում քննադատության է ենթարկվում նաև Գերմանիայի ազդեցությունը Եվրամիության տնտեսական քաղաքականության վրա։ Փաստաթղթում Բեռլինը ներկայացվում է որպես Եվրոպայում օրդոլիբերալիզմի գլխավոր ջատագովներից մեկը։ Տնտեսական այդ մոտեցումը հիմնված է խիստ ֆինանսական կարգապահության, գների կայունության և անկախ դրամավարկային քաղաքականության սկզբունքների վրա։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի ապրիլին։ Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է։ Վերջին հարցումների համաձայն՝ նա կարող է դուրս գալ ընտրությունների երկրորդ փուլ՝ մրցակցելով «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հետ։

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, սահմանադրական սահմանափակումների համաձայն, չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում։



«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան

«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ-ի այսօրը՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանը Արցախը փրկելու օգնության ձեռք մեկնեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտադրելով եռակողմ հայտարարությունը։
     Կյանքը ապացուցեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետպատերազմյան լավագույն հայանպաստ փաստաթուղթն էր։ Ավելին, այն փրկօղակ էր նաև Հայաստանի համար։
     Սակայն, ցավոք սրտի, Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից։
     Մինչ 2022թ. հոկտեմբեր Արցախը պահելու մասին ինչ հեքիաթ ասես չլսեցինք Հայաստանի քաղաքական դաշտում՝ էլ Մինսկի խումբ, էլ միջազգային հանրություն, էլ ԱՄՆ կոնգրես, էլ ԵՄ…։ Այնինչ պետք էր անել ընդամենը մեկ պարզ բան՝ պաշտպանել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման՝ այլևս միակը մնացած հայանպաստ փաստաթուղթ։
     Փոխարենն այդ փասաթուղթն ամեն ձևով պիտակավորվեց և վարկաբեկվեց՝ ճանապարհ հարթելով 2022թ. հոկտեմբերի Պրահայի հայտարարության համար, ինչը վերջնականապես փակեց Արցախի թեման»։

Հատուկ գործողություն՝ Պարագվայի նախկին նախագահի առանձնատանը. պատի հետևում գաղտնի «սեյֆ» է հայտնաբերվել

Պարագվայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ նախկին նախագահ Սանտյագո Պենյայի՝ միլիոնավոր դոլարներ արժեցող կալվածքում պատի հետևում թաքցված բարձր պաշտպանվածության սեյֆ է հայտնաբերվել։ Հաղորդվում է, որ սեյֆը, որը ենթադրաբար իսրայելական արտադրության է և պաշտպանված է աչքի ծիածանաթաղանթի սկանավորման համակարգով, հնարավոր չի եղել բացել։

Գործողությունն իրականացվել է Ueno Bank-ի վարկերի վերաբերյալ ֆինանսական հետաքննության շրջանակում, որոնք, ինչպես նշվում է, օգտագործվել են կալվածքի ֆինանսավորման համար։

Ֆինանսական հետաքննությունը, որը սկսվել է Պարագվայում Ueno Bank-ի սնանկացումից հետո, հասել է նախկին նախագահ Սանտյագո Պենյայի շքեղ վիլլային։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին, դատախազության և ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել մայրաքաղաք Ասունսյոնի մոտակայքում գտնվող Սան Բերնարդինո քաղաքում տեղակայված տանը։ Գործողության ընթացքում տան ներսում կեղծ պատի հետևում հայտնաբերվել է հատուկ սեյֆ։ Սակայն անվտանգության բարդ համակարգի պատճառով սեյֆի պարունակությանը հասնել չի հաջողվել։