Իսպանիայի թագուհին այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան
WhatsApp-ում և Տելեգրամում բացվել են կեղծ օգտահաշիվներ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ քննարկման ժամանակ բարձրաձայնել է Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ մտահոգ…
Հոկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների, դրանց արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
IDBank–ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է բանկի զարգացման տեսլականը՝ թվային նորարարության, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման ուղղություններով։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել այն հնարավորություններին, որոնք IDBank-ը դիտարկում է կանաչ ֆինանսավորման ընդլայնման, ESG սկզբունքներն իր ռազմավարության և ֆինանսավորման որոշումների մեջ ավելի խորությամբ ինտեգրելու, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավման ուղղություններով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենսաբազմազանության պահպանման գործում ֆինանսական հատվածի դերին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես կարող են թվային լուծումներն ու նորարարական ֆինանսավորումը նպաստել բնապահպանական նպատակների իրականացմանը։ Այս համատեքստում ներկայացվել են նաև IDBank-ի նախաձեռնություններն ու գործընկերությունները, որոնք հիմք են ստեղծում այդ ուղղությունների հետագա զարգացման համար։
Մհեր Աբրահամյանն անդրադարձել է նաև COP17-ի նշանակությանը՝ ընդգծելով ֆինանսական տեխնոլոգիաների և կայուն զարգացման նպատակների փոխկապակցման կարևորությունը։
Կարդացեք հարցազրույցն ամբողջությամբ՝ Forbes-ի էլեկտրոնային հարթակում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի, Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի և Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Երևանի 2750-ամյակի այգում ստեղծված «Քաղաքային կենսաբազմազանության գոտի»։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հրազդանի կիրճի կենսաբազմազանությանը, ինչպես նաև բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կենսաբազմազանությունը պահպանելուն և կայուն քաղաքային զարգացմանը միտված Երևանի նախաձեռնություններին ու ծրագրերին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանից հետաքրքրվել է՝ ինչ արդյունք են տվել կառույցի բա…

Կառավարությունը խորհրդարանում է. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց