Պաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը․ Էդգար Ղազարյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում մի կարևոր բացահայտում արեց՝ հայտարարելով, որ TRIPP նախագծով կառուցվելիք երկաթուղին ունենալու է ՌԵԳԻՈՆԱԼ նշանակություն։, գրել է Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Պաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը»,– Ֆեյսբուքի իր էջում նշել է նա։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները


Հայաստան


Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում կայացել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կառույցի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ռենովացիայի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները։ Քննարկվել են կառուցապատողների առաջարկները, դիտարկվել ծրագրերի իրագործման հնարավոր ուղղություններն ու մեխանիզմները։

Կոմիտեից հավաստիացնում են, որ կառուցապատող տարբեր ընկերությունների հետ հանդիպումները շարունակական են լինելու՝ բոլոր առաջարկները քննարկելու և ռենովացիայի ծրագիրն ամբողջացնելու նպատակով։



Բնակարանաշինության աջակցություն ենք տալիս նաև այն բնակավայրերին, որտեղ դպրոց ենք կառուցել. փոխվարչապետ

Սահմանամերձ բնակավայրերում իրականացվում է 16 միլիոնների ծրագիրը. Որոշ գյուղերում այս տարի այդ քվոտաներով շինարարություններ կսկսվեն, իսկ որոշ գյուղերում դրանք չեն սպառվել։ Այս…

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի մասին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը հարց բարձրացրեց TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների կարգի վերաբերյալ։

Նա հետաքրքրվեց՝ TRIPP-ի շրջանակում Ադրբեջանի քաղաքացին համարվում է տրանզիտ ուղևոր, բայց եթե նա Ա կետից մտնում է, իսկ Բ կետից դուրս չի գալիս, ինչպե՞ս է կարգավորվելու հարցը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ այս դեպքում օդանավակայաններում գործող տարանցիկ գոտու սկզբունքը կիրառել հնարավոր չէ, քանի որ խոսքը տարբեր իրավիճակների մասին է։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածք մուտք գործելիս անհնար է շրջանցել սահմանային և մաքսային հսկողությունը, ինչպես նաև չգրանցել սահմանը հատելու փաստը։

Գրիգորյանը բացատրեց, որ օդանավակայաններում տարանցիկ գոտին համարվում է միջսահմանային տարածք, ուստի ուղևորը կարող է գտնվել այնտեղ՝ առանց Հայաստանի տարածք մուտք գործելու կամ այն լքելու։ Սակայն երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների դեպքում նման կարգ կիրառել հնարավոր չէ։

«Դա կլինի սովորական ռեժիմ»,– պարզաբանեց փոխվարչապետը։

Բրազիլիայում նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ

Բրազիլիայում նախագահական ընտրություններում պարտություն կրած Ֆլավիո Բոլսոնարուն հոկտեմբերի 28-ին ժամանել է Միացյալ Նահանգներ․ հայտնում է Associated Press-ը։

Քաղաքական գործչին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի օդանավակայանում։ Գործակալության հրապարակած կադրերում Բոլսոնարուն բիզնես դասի ինքնաթիռից իջնում է՝ սև շապիկով և ուսապարկը մեջքին։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը վիզաներ է տրամադրել Բոլսոնարուին և նրա ընտանիքի անդամներին։

Հոկտեմբերի 26-ին Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը պարտավորեցրել էր Բոլսոնարուին 24 ժամվա ընթացքում հանձնել իր անձնական բոլոր փաստաթղթերը։ Բացի այդ, նրան արգելվել էր լքել երկիրը՝ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի քննության շրջանակում։

«Հայկական ժամանակը» փորձել է կեղծ հերքում տարածել. ձայնագրություն


Այսօր մենք հրապարակում ունեինք. «Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ»` Շաքիի դեպքերի արդյունքում վիրավորված Անի Ավետիսյա…

Թող գնան գլուխները պատին տան, էնքան մինչև հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ

Պատերազմի եռագլուխ կուսակցությունն անընդհատ ասում է՝ «Ադրբեջան, Թուրքիա»։ Այո՛, Ադրբեջան, Թուրքիա, որովհետև Հայաստանը լինելու է ֆորպոստ, քանի դեռ նորմալ հարաբերություններ չի ունենալու իր հարևանների՝ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Դրա մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որի դեպքում Ադրբեջանը ոչինչ չի ստանում, իսկ մենք ստանում ենք ամեն ի՞նչ»,- նշել է նա։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունն ուզում է, որ Հայաստանը ֆորպոստ լինի, իսկ դրա համար պետք է, որ խաղաղություն չլինի։

«Ինչո՞ւ են նրանք ուզում, որ Հայաստանը ֆորպոստ լինի։ Որովհետև նրանք պաշտպանում են իրենց փողերը։ Նրանց փողերն արգելափակել են՝ ասելով, որ մինչև Հայաստանին չվերադարձնեն ֆորպոստի կարգավիճակը, իրենք բոմժ են լինելու։ Հիմա նրանք բոմժ են դառնում և իրենց պաշտպանում են այդ գործընթացից։ Ընդ որում՝ Հայաստանում շատերը տրվում են այդ օրակարգին։

Ոչ ոք չի նկատում, որ արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանից Հայաստան գնացքներ են գալիս։ Ի՞նչ եք առաջարկում։ Փակե՞լ։ Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու համար։ Մեր գործողություններում որևէ գաղտնի բան չկա։ Ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային։

Այս մարդիկ Հայաստանի անկախության և այն պետության դեմ են, որը նրանց թույլ չի տալիս թալանել։ Նրանց ֆորպոստ է պետք՝ Հայաստանը թալանելու համար։ Նրանք 30 տարի թալանել են՝ խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի մասին։

Մենք տարածաշրջանը դուրս ենք բերում հակամարտության փակուղուց։

Երբ ես գնում եմ Մեղրի, մարդիկ հարցնում են՝ երբ է բացվելու TRIPP-ը։ Մենք ի՞նչ է, պետք է ժամանակ ծախսենք տգետ քաղաքագետներին կրթելու վրա։ Մենք պետք է էներգիա ծախսե՞նք ինչ-որ մարգինալ խմբի վրա։ Եթե չեն հասկանում, թող գլուխները պատին խփեն, մինչև հասկանան։ Հայաստանի ժողովուրդը հասկանում է»,- հավելել է Փաշինյանը։

Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի ռելսերի վերաբերյալ քրեական գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։  Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանին։

«Ես գիտեմ, որ այսպիսի քրեական գործ կա։ Ինչքան գիտեմ՝ նույնիսկ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ անցնում էին այդ գործով։ Բայց հիմա, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, ուր է հասել այդ գործը, ինչ կարգավիճակում է։ Ես հիմա գործընկերներին խնդրեցի՝ ճշտեն, ասեն»,- հայտարարել է վարչապետը։

Եղոյանը հարցը բարձրացրել է ԹՐԻՓՓ-ի շուրջ խորհրդարանական քննարկումների համատեքստում։ Նա հիշատակել է նախկին երկաթգծի ապամոնտաժումն ու ռելսերի վաճառքը՝ հետաքրքրվելով, թե այդ հանգամանքների վերաբերյալ քրեական գործն ինչ ընթացք է ստացել։

Պատգամավորի խոսքով՝ երկաթգիծը քանդվել է 2003 թվականին, իսկ ռելսերը Պաշտպանության նախարարության միջոցով վաճառվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

Եղոյանն առաջարկել է հարցը պահել նաև քաղաքական ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ի համար ներդրումներ ներգրավելու պայմանները քննադատելիս անհրաժեշտ է անդրադառնալ նախկին ենթակառուցվածքի հետ կատարվածին։

Փաշինյանը հայտնել է, որ գործընկերներից արդեն խնդրել է ճշտել գործի վերաբերյալ տեղեկությունները և դրանք ստանալու դեպքում կբարձրաձայնի։



Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել

Թուրքիան Եգիպտոսին առաջարկել է Արևելյան Միջերկրածովում ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր կնքել՝ հայտարարելով, որ դա Կահիրեին թույլ կտա հավակնել ավելի քան 15…

Բոլոր դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի համար դա ավարտվել է աղետnվ․ Նիկոլ Փաշինյան (վիդեո)

Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Այս մասին,…