Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել և դա իմ շնորհքն ա. Ռուբինյան

Եթե ես ընդմիջում հայտարարերի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու՝ ինչ ա կատարվում, ով ում հարվածեց, ինչից սկսեց: Ես ընդմիջում չեմ հայտարարել, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում: Եվ հետո այդ ժամանակ ծեծկռտուք չկար: Երբ որ «Ուժեղ Հայաստանը», Գառնիկ Դավթյանը իր հարվածով սկսեց ծեծկռտուքը, այդ պահից սկսած ես հայտարարել եմ ընդմիջում ու կանչել եմ անվտանգության աշխատակիցներին՝ մեծ ծառայություն մատուցելով ընդդիմադիրներին:

Այս մասին այսօր իր ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս ասում են՝ ինչու շուտ չհայտարարեցիք ընդմիջում:

Ես կարծում եմ, որ բոլորը ինձ պետք ա շնորհակալություն հայտնեն, որովհետև ես կանխել եմ ավելի վատը, որ կարող էր լինել նրանց հետ: Եվ սա առանց որևէ կատակի եմ ասում: Պատկերացնու՞մ եք, Էդգար Ղազարյանի գլխից ոչ մի մազ չի պակասել, և դա իմ շնորհքն ա», – ասաց Ռուբինյանը:

Ընդդիմությունը պետականակենտրոն չէ, դրա համա՞ր եք ծեծում

Քաղաքացու համար վիրավորական է, երբ ընտրյալները միմյանց ծեծում են դեռահասի նման։

ԱԺ դահլիճում կրկին ծեծկռտուք տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց նրան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց՝ չխոսել տեղից։ Այնուհետև իշխանական և ընդդիմադիր պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսվեց քաշքշոց, ապա նաև ծեծկռտուք։ Քիչ անց ԱԺ նախագահը ընդմիջում հայտարարեց և ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։

Ինչո՞ւ են ծեծում իրար պատգամավորները, և ինչպե՞ս կարելի է այս ամոթալի երևույթից ազատվել։

Ոմանց կարծիքով՝ ծեծկռտուքները հրահանգվում են վերևից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա է կարգադրում այսօրինակ ծեծկռտուքներ կազմակերպել։ Այս ամոթալի կռվից մի քանի ժամ անց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ արձագանքել է միջադեպին և կարծիք է հայտնել, թե ընդդիմությունն է սկսել ծեծկռտուքը և ստացել համարժեք պատասխան։ «Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի ու ԱԺ պատգամավորին խփի, այդ ձեռքը մենք կջարդենք»,- ասել է նա։

Այսպիսով՝ Փաշինյանի մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ նա ոչ միայն հասցեական չի դատապարտում ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների վարքը, այլև արդարացնում է և խրախուսում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ Փաշինյանի գիտությամբ է տեղի ունեցել այս ծեծկռտուքը։ Ավելին՝ կանխատեսելի է, որ առաջիկայում ևս նման ծեծկռտուքներ են լինելու նրա գիտությամբ կամ հրահանգով։

Ոմանց կարծիքով՝ ներկայիս ընդդիմությունը կառավարելի է, կեղծ։ Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն, ԱԺ ընդդիմության հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, լրտես որակել։ Այսօր էլ ճեպազրույցի ընթացքում նա գործող ընդդիմությանը «կեղծ ընդդիմություն» որակեց, հանդիմանեց ու վիրավորեց։

Համադրելով այս որակումները՝ ենթադրելի է, որ ՔՊ-ն և ընդդիմությունը ԱԺ-ում ծեծկռտուք են բեմադրում՝ ապացուցելու համար, որ ընդդիմությունն ազնիվ է, պայքարող, անհաշտ, սկզբունքային, ինքնասիրություն և արժանապատվություն ունի։ Մեծամասնությունը նույնպես ապացուցում է, որ ինքնասիրություն ունի, կարող է պայքարել ընդդիմության դեմ, անհաշտ է, անզիջում և այլն։

Բաց է մնում մեկ հարց։ Իսկ ի՞նչ կլինի, երբ պետականակենտրոն ընդդիմությունը գա ԱԺ և ազգային շահերով առաջնորդվի։

Ահա այստեղ ամեն բան կփոխվի։ Քաղաքական մեծամասնությունն առանձնակի սիրով ու հարգանքով կվերաբերվի պետականակենտրոն ընդդիմությանը։ Տարոնչախոյանները իրենց զուսպ կպահեն, լկտի ու ամբարտավան կեցվածքով չեն վիրավորի պետականակենտրոն գործընկերներին։ Վահագնասլեքսանյանները քացով կամ աթոռով չեն հարվածի գործընկերներին։ Պատգամավորները միմյանց հանդեպ բարեկիրթ կվարվեն, ինչպես կոչ էր անում Ռուբեն Ռուբինյանը։

Կասկածից վեր է, որ պետականակենտրոն ընդդիմադիրների խոսույթում Նիկոլ Փաշինյանի հասցեին հեգնական, ծաղրական, վիրավորական ոչինչ չի լինի։ Չէ՞ որ վարչապետն իրեն ասոցիացնում է պետության հետ։ Ուստի՝ պետականակենտրոնը չի կարող վիրավորական բան ասել նրա, և ընդհանրապես՝ իշխանության հասցեին։ Իսկ եթե որևէ մեկը կարոտի, թե ինչպես էին բռունցքներով կռվում ընդդիմադիրների հետ, ապա Փաշինյանը կամ մեկը նրանց թիմից կարող են հիշեցնել, որ այն ժամանակ ընդդիմությունը պետականակենտրոն չէր, դրա համար ծեծում էին։ Այնքան ծեծեցին, մինչև պետականակենտրոն դարձան։

Կարճ ասած՝ ԱԺ-ում ծեծկռտուքների բացառման բանալին գտնված է։ Հենց ընդդիմությունը պետականակենտրոն դառնա՝ ծեծկռտուքները կդադարեն, կբացառվեն, ո՛չ իշխանական պատգամավորի վրա շիշ կնետվի, ո՛չ ընդդիմադիրի վրա ձեռք կբարձրանա։ Ընդդիմադիրները դեմ կքվեարկեն որոշ նախագծերի, որ չասեն, թե կեղծ են։ Իսկ հակառակ տեսակետ հայտնելիս ներողություն կխնդրեն, որ իրենց կարծիքը չի համընկնում Փաշինյանի դիրքորոշման հետ։

Եվ ամենակարևորը՝ պետականակենտրոն ընդդիմությունը բաց ու աներկբա կհայտարարի, որ չի ուզում իշխանություն դառնալ, այլ ուզում է ընդդիմություն մնալ մինչև օրերի վերջը։ Այդ ժամանակ Փաշինյանը, ենթադրաբար, չի վախենա և չի մտածի ընդդիմադիրներին ծեծելու կամ ձեռքեր ջարդելու մասին, իսկ քաղաքացին գետինը չի մտնի, որ իր ընտրյալը ծեծկռտուքներ է սարքում, հայհոյում անբարեկիրթ դեռահասի նման։


Թաթուլ Մկրտչյան

Ինչու՞ բնապահպանական գիտակցությունը չի վերածվում գործողության

Յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր էկոլոգիային․ այս գաղափարի շուրջ ծավալվեց քննարկումը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կազմակերպած պանելային հանդիպմանը։

Պանելային քննարկման խոսնակներն անդրադարձան երեք հիմնական թեմաների՝ էկոլոգիական անվտանգություն և հանրային անվտանգության առաջնահերթությունների հիերարխիա, բնապահպանության և հոգեբանության փոխհարաբերություն, էկոլոգիական կրթություն և հանրային իրազեկվածություն։

Քննարկման խոսնակներից քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի փորձագետ Արթուր Աթանեսյանը խոսեց հայաստանյան հասարակության մեջ տարածված և բնապահպանության, առողջ բնական միջավայրի և կենսակերպի հետ անհամատեղելի բարքերի մասին։

Մասնավորապես, նա անդրադարձավ բնության հանդեպ սպառողական վերաբերմունքին՝ բնությունից օգտվելու, այն սպառելու, բնությունը որպես հանգստավայր դիտարկելու, այն օգտագործելու և չվերականգնելու համատարած մոտեցմանը, ինչպես նաև բնության հաշվին սոցիալական միջավայրն ընդլայնելու վարքագծին։ Նա խոսեց նաև սլակտիվիզմից՝ (Slacktivism) առցանց ակտիվիզմից, որը մեր իրականության մեջ ոչ թե լրացնում է, այլ՝ փոխարինում իրական գործողությունները։

«էկոլոգիական անվտանգությունն այսօր շարունակում է հանրության ընկալումներում ամենավերջին տեղը զբաղեցնել։

Մինչդեռ շրջակա միջավայրի առկա մարտահրավերները՝ օդի աղտոտվածություն, ծառահատումներ և դրանցից բխող բազմաթիվ խնդիրներ, շարունակում են քայքայել և՛ մեր բնությունը, և՛ առողջությունը»,- ասաց Արթուր Աթանեսյանը։

Անդրադառնալով էկոլոգիական կրթության և հանրային իրազեկվածության հիմնախնդրին՝ կլիմայի փոփոխության և ԱՌՆ մասնագետ Վիգեն Շիրվանյանը ընդգծեց, որ Հայաստանում դեռահասների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունն ու դրանց լուծմանը մասնակցելու պատրաստակամությունը բավականին բարձր են, սակայն գիտելիքը միշտ չէ, որ վերածվում է գործնական կարողությունների և պատասխանատու վարքագծի։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն կրթական չէ․ երեխաները սովորում են ոչ միայն դպրոցում, այլև հասարակությունից՝ տեսնելով, թե իրականում ինչ արժեքներ և առաջնահերթություններ են կարևորում մեծահասակներն ու հաստատությունները։

Շիրվանյանը կարևորեց բնապահպանական կրթության անցումը գիտելիքի փոխանցումից դեպի գործնական և մասնակցային ուսուցում, որը երեխաներին հնարավորություն կտա ուսումնասիրելու իրենց համայնքների բնապահպանական խնդիրները, առաջարկելու լուծումներ և ներգրավվելու որոշումների կայացման գործընթացներում։

«Բնապահպանական կրթությունը պետք է ոչ միայն նպաստի պատասխանատու վարքագծի ձևավորմանն այսօր, այլև պատրաստի քաղաքացիներ, որոնք վաղը կարող են փոխել հասարակության առաջնահերթությունները», – ընդգծեց նա։

Պանելային քննարկման կարևոր հարցերից էր էկոլոգիայի և հոգեբանության փոխհարաբերությունը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ինչպես նաև «ԱՐԱՐ» հիմնադրամի փորձագետ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ շրջակա միջավայրի խնդիրները միայն էկոլոգիական կամ
տեխնոլոգիական մարտահրավերներ չեն, այլ նաև հոգեբանական և հասարակական երևույթներ։

«Կլիմայի փոփոխության մասին մենք ստանում ենք միևնույն տեղեկատվությունը, բայց դրա կարևորությունը տարբեր կերպ ենք գնահատում», – ասաց նա՝ ընդգծելով, որ մարդկանց վարքագծի վրա ազդում են ռիսկի ընկալումը, հույզերը, արժեքները, անձնական փորձը և ապագայի ակնկալիքները։

Եզրափակելով քննարկումը՝ սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը շեշտեց, որ բնապահպանական խնդիրները միայն բնական միջավայրի խնդիրներ չեն, այլ կապված են հասարակական արժեքների, ռիսկերի ընկալման, վարքագծի և հանրային մասնակցության հետ։ Նրա խոսքով՝ իրազեկվածությունը բավարար չէ. օրինակ, դեռահասների 78,2%-ը փակում է ջուրը, երբ դրա կարիքը չկա, սակայն կտորե պայուսակ օգտագործում է միայն 18,4%-ը, քանի որ վարքագիծը կախված է ոչ միայն անձնական ցանկությունից, այլև այն պայմաններից, որոնցում մարդը գործում է։

«Բնապահպանական մշակույթը ձևավորվում է այն ժամանակ, երբ գիտելիքը վերածվում է գործողության, անհատական գործողությունը՝ հավաքական մասնակցության, իսկ հանրային մասնակցությունը՝ ինստիտուցիոնալ փոփոխության», – ասաց նա՝ ավելացնելով, որ COP17-ը հնարավորություն է ոչ միայն քննարկելու կենսաբազմազանության պահպանությունը, այլև ամրապնդելու այդ մշակույթը Հայաստանում։

Պանելային քննարկման ուղերձը վերաբերում էր բնապահպանական մշակույթի ձևավորմանը․ առանցքային է ոչ թե լոկ իրազեկվածությունը, այլ հստակ գործողությունները և, ըստ այդմ, տեսանելի արդյունքը։

Տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը. Մանե Թանդիլյան

Տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը: Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Որ Ազգային ժողովի մեծամասնությունը կապ չունի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, փաստ է, և այդ մասին լավագույնս տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը։

Հենց դրա համար էլ նա նախ շրջանառության մեջ դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզը, իսկ հիմա փորձում է ապացուցել, թե ինքն էր զգուշացնում։ Նա հո գիտի, որ իր քաղաքական ուժը վաղուց սպառել է իրեն և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի մարտահրավերներին։

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է, որ նրանք առանց Նիկոլի նույնիսկ շնչել չեն կարողանում, ուր մնաց՝ նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատվություն ստանձնեն։ Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Նա վաղուց չի տիրապետում իրավիճակին»,- նշել է նա։

Դուք ԱԺ-ում ՔՊ-ի կողմից լավ ծեծ կերած մի խմբակ եք. քոչարյանականը՝ «ուժեղներին»

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեյրան Օհանյանը հորեղբայրս չէ, բայց, Նարեկ Կարապետյան, դո՞ւ ով ես, այ ծեծված մանկուրտ, որ հղում ես անում նրան։ Նա չէր ուզում ձեզ նման խայտառակվել․ այդքանը խելքը հերիքում էր։

Արձանագրենք՝ դուք ԱԺ-ում ՔՊ-ի կողմից լավ ծեծ կերած մի խմբակ եք։ՔՊ-ն այսօր ձեր քիթը կոտրել է ու սա առաջին դեպքն է, որ նման բան եմ ասում՝ ճիշտ է արել։

Ո՞ւր էիք դուք այս յոթ տարիների ընթացքում։ Ասեմ՝ պարբերաբար շարք էիք կանգնում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ ընդամենը 30 րոպեով ընդուներ։ Իսկ մենք այդ ժամանակ ո՞ւր էինք։ Մենք պայքարում էինք Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։

Դուք ընդդիմություն չեք։

Հաջորդ անգամ, երբ հորեղբայրդ՝ մեծամիտ ու ինքնասիրահարված նարցիսի տոնով, քաղաքական փորձառություն ունեցող և ձեզ քննադատող ընդդիմադիրներին կրկին ցանկանա անվանել «թափթփուկներ», թող այսօրվա իրադարձությունները հիշի։ Թող հիշի, որ ծեծ ուտող «թափթփուկների» սեփական թիմ ունի։

Քաղաքական դաշտը մաքրե՛ք ձեզանից։

Իշխանության պարտականությունն է բռնություն գործադրողի ձեռքը ջարդելը՝ երկրում ամենաթողություն թույլ չտալու համար. վարչապետ

29.10.2026

Քաղաքականություն

Իշխանության պարտականությունն է բռնություն գործադրողի ձեռքը ջարդելը՝ երկրում ամենաթողություն թույլ չտալու համար. վարչապետ

Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնել և խփել պատգամավորին, այդ ձեռքը կջարդենք. Ուղիղ եմ ասում. Փաշինյան

29.10.2026

Քաղաքականություն

Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնել և խփել պատգամավորին, այդ ձեռքը կջարդենք. Ուղիղ եմ ասում. Փաշինյան

Ոչ թե մենք ենք դիմում, այլ ԵԱՏՄ բոլոր երկրներն են ուզում էլեկտրամոբիլի քվոտա ունենալ. վարչապետ

29.10.2026

Քաղաքականություն

Ոչ թե մենք ենք դիմում, այլ ԵԱՏՄ բոլոր երկրներն են ուզում էլեկտրամոբիլի քվոտա ունենալ. վարչապետ

Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ․ Ռուբինյան

Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ, որովհետև երեկ միջադեպ է սադրել պատգամավորների հետ։ Կարգապահական վարույթ է նախաձեռնված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կան պնդումներ, որ բերում են իրենց թիկնապահներին ու գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում»,- նշել է նա։

Իմ նպատակն է վարչապետի գործունեությունը ավարտել խաղաղության պայմանագրի վավերացմամբ և ստորագրմամբ. Փաշինյան

29.10.2026

Քաղաքականություն

Իմ նպատակն է վարչապետի գործունեությունը ավարտել խաղաղության պայմանագրի վավերացմամբ և ստորագրմամբ. Փաշինյան