29.10.2026
Քաղաքականություն
Ոչ թե մենք ենք դիմում, այլ ԵԱՏՄ բոլոր երկրներն են ուզում էլեկտրամոբիլի քվոտա ունենալ. վարչապետ
29.10.2026
Քաղաքականություն
Ոչ թե մենք ենք դիմում, այլ ԵԱՏՄ բոլոր երկրներն են ուզում էլեկտրամոբիլի քվոտա ունենալ. վարչապետ
Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ, որովհետև երեկ միջադեպ է սադրել պատգամավորների հետ։ Կարգապահական վարույթ է նախաձեռնված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կան պնդումներ, որ բերում են իրենց թիկնապահներին ու գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում»,- նշել է նա։
29.10.2026
Քաղաքականություն
Իմ նպատակն է վարչապետի գործունեությունը ավարտել խաղաղության պայմանագրի վավերացմամբ և ստորագրմամբ. Փաշինյան
29.10.2026
Քաղաքականություն
Կարող է էդ անգամ իշխանությունը ցույց անի, և ժողովուրդը ընդդիմությունից պահանջի կողմ քվեարկել. վարչապետ
Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ԱԺ պատգամավորի կոկորդից բռնի կամ ձեռքը բարձրացնի, որ խփի, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի:
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք, ամեն ինչ ունի չափ ու սահման»,- ասաց Փաշինյանը:
Ներքին 14:04 29-10-2026
«Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք, ամեն ինչ ունի չափ ու սահման»,- ասաց Փաշինյանը:
Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը ցավոք մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում , տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում,՝դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խմբեր։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Մեկ հոգու էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի: