Պարեկները պահ են մտնում, մարդկանց տուգանում են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գնա՛, քո՛ւ ․․․», «Այ սո՛խ»․ ԱԺ-ում հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչում
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է. ըստ նախնական տվյալների՝ գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։
Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։
Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։ Սա պատմական արդյունք է համարվում նրանց համար։
Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։
Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական խմբակցությունների հետ և կոալիցիա կազմելու առաջարկ կանի այն առաջնորդին, որը, նրա կարծիքով, դա անելու ավելի մեծ շանս ունի։ Այս գործընթացը կարող է շաբաթներ տևել։ Իսկ եթե կոալիցիա կազմել չհաջողվի, ապա Իսրայելում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացահայտում են տեղական քաղաքական մրցակցության խիստ անհավասա…
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն ԱՄՆ մեկնելուց հետո բաց նամակ է հրապարակել «բրազիլացի ժողովրդին»՝ իրեն հռչակելով «Բրազիլիայի առաջնորդ»։ Ըստ լրատվամիջոցների՝ նա սկզբում իրեն անվանել է երկրի «իսկական նախագահ» և «ընտրյալ նախագահ», բայց հետագայում խմբագրել է գրառումն ու ջնջել այդ հայտարարությունները։ Նամակում Բոլսոնարոն պնդում է, որ Բրազիլիան տուժել է «ընտրական զզվելի խարդախությունից»։
Աջակողմյան քաղաքական գործիչը պնդում է, որ գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հաղթանակը հոկտեմբերի 25-ի ընտրություններում ձեռք է բերվել անօրինական ճանապարհով և հնարավոր է եղել միայն կոռումպացված դատական համակարգի շնորհիվ։
Հետևաբար, Բոլսոնարոն հայտարարել է, որ մտադիր է Բրազիլիայում ժողովրդավարության համար պայքարը ղեկավարել արտասահմանից։ Նա ասել է, որ ցանկանում է կանխել դա Սիլվայի կողմից երկրում «բռնապետական ռեժիմ» հաստատելը։
Նամակում չի ներկայացվել ընտրական խարդախության որևէ կոնկրետ ապացույց։
Ֆլավիու Բոլսոնարուն Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է։ Ընտրություններում պարտություն կրելուց հետո նա մեկնել էր ԱՄՆ։
Թուրքիայի իրավապահները երկրի 30 նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում, միաժամանակ իրականացված գործողության ընթացքում ձերբակալել են 85 մարդու, որոնցից 30-ն անչափահաս են, հաղորդում է CNN Turk-ը։ Ըստ նախաքննության՝ նրանք «Դալթոններ» (Daltons) կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են և կասկածվում են վարձու մարդասպաններ հավաքագրելու մեջ։ Նրանց գործողությունները համակարգվել են հաղորդագրությունների փոխանակման հավելվածների փակ զրուցարանների միջոցով։
Եվրոպայի ամենաազդեցիկ կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկը համարվող «Դալթոնները» կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով Լեհաստանում Starlink արբանյակային կապի համակարգի վերգետնյա կայանի հրկիզումներին։ Այդ մասին հայտնել էին Spiegel-ի աղբյուրները։
Խմբավորման անդամների գործողությունների համակարգման հիմնական հարթակը WhatsApp-ի «Դալթոն եղբայրներ» (Dalton Kardeşler) ընդհանուր զրուցարանն էր։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ «Դալթոնների» գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 87 մարդ։ Նրա խոսքով՝ ևս 13 կասկածյալի որոնումները շարունակվում են։
Խմբավորման պարագլուխը Բերաթջան Գյոքդեմիրն է, որին 2024 թվականին կալանավորել էին Ռուսաստանում։ Գերմանիայի անվտանգության մարմինների տվյալներով՝ Մոսկվան, անտեսելով նրան արտահանձնելու Անկարայի պահանջը, Գյոքդեմիրին գործելու ազատություն և պաշտպանություն է ապահովել՝ ենթադրաբար որոշակի ծառայությունների դիմաց։ Ներկայումս նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված՝ Ինտերպոլի բարձրագույն՝ «կարմիր» ծանուցմամբ։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, գորգ դուրս կգա 65 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Վազգեն Թևանյանը: