Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելը։

«Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր: Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։

Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։ Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։

Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։

Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց: Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է հայտարարությունում։

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:

Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։

Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։

Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։

Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց:

Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց։

Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչում Ղրիմի և Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների՝ Ռուսաստանին պատկանելը։

Զելենսկու խոսքով՝ Կիևի առաջնահերթությունը ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարի հաստատումն է, որից հետո կարող են քննարկվել մյուս հարցերը։

Նա նշել է, որ խաղաղ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել էներգետիկ հրադադարը, ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և գերիների փոխանակումը։

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ

Պատերազմի վերսկսման դեպքում Իրանը նոր ժամանակակից զենքի կիրառմամբ ջախջախիչ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, Թեհրանը շարունակում է պատրաստ լինել դիվանագիտական կարգավորմանը, եթե կատարվեն իրանական կողմի առաջադրած յոթ պայմանները։ Սակայն երկրի վրա ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։

«Եթե մեր երկրի դեմ որևէ գործողություն ձեռնարկվի, մենք նոր զենքի կիրառմամբ ջախջախիչ հարվածներ կհասցնենք ագրեսորին», — հայտարարել է Ռեզային՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ զինված ուժերին տված հրահանգը։

Ավելի վաղ Խամենեին բարձրագույն զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր մարտական պատրաստականությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ առավելագույն զսպում ապահովելու համար։ Նա հրահանգել էր անհապաղ և արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրա բնույթից ու մակարդակից՝ չսահմանափակվելով որոշակի աշխարհագրական գոտով։

Բացի այդ, գերագույն առաջնորդը հանձնարարել է թարմացնել ռազմական թիրախների տվյալների բազան՝ դրանում ներառելով ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր նյութական և ոչ նյութական ակտիվները, որոնք, իրանական կողմի հայտարարությունների համաձայն, կարող են դառնալ Իրանի զինված ուժերի գործողությունների թիրախներ։

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg

2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը նվազել է 24.56 միլիարդ դոլարով: Այս մասին փաստում է Bloomberg Billionaires Index-ը, որը հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա:

Ռուս մասնակիցներից «Նորիլսկ Նիկել» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունն ամենամեծ անկումն է գրանցել՝ 8.1 միլիարդ դոլարով նվազելով և հասնելո մինչև 21.6 միլիարդ դոլարի:

Միխայիլ Պրոխորովի կարողությունը նվազել է 4.86 միլիարդ դոլարով՝ հասնելով 10.8 միլիարդ դոլարի, մինչդեռ LetterOne Holdings-ի և Alfa Group-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանի կարողությունը նվազել է 3.8 միլիարդ դոլարով՝ հասնելով 10.4 միլիարդ դոլարի:

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կարողությունը նվազել է 2.61 միլիարդ դոլարով՝ հասնելով 12.1 միլիարդ դոլարի:

EuroChem-ի և SUEK-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը նվազել է գրեթե 3 միլիարդ դոլարով՝ հասնելով 10.4 միլիարդ դոլարի:

Վարկանիշի համաձայն՝ Վիկտոր Վեկսելբերգը և Գենադի Տիմչենկոն տարվա ընթացքում իրենց զուտ կարողության ամենամեծ աճն են գրանցել՝ յուրաքանչյուրը կրճատվելով 1.04 միլիարդ դոլարով՝ համապատասխանաբար հասնելով 14 միլիարդ դոլարի և 11.1 միլիարդ դոլարի:

Սուլեյման Քերիմովի զուտ կարողությունն աճել է 933 միլիոն դոլարով՝ հասնելով 10.7 միլիարդ դոլարի:

Վագիտ Ալեքպերովի կարողությունն աճել է մինչև 26.1 միլիարդ դոլար (+512 միլիոն դոլար), իսկ Դմիտրի Ռիբոլովլևին՝ մինչև 9.82 միլիարդ դոլար (+461 միլիոն դոլար):

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը


Ռուսաստանում տարբեր ժամանակների մարտական գործողությունների վետերանների ընդհանուր թիվը հասնում է մոտ 3 միլիոնի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի աշխատան…

Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով

Գերմանիան չի ապահովել մինչև նոյեմբերի 1-ը գազապահեստարանների լցվածության սահմանված նորմերը․ դրանց լցվածության ընդհանուր մակարդակը կազմում է 61,5%, մինչդեռ օբյեկտների մեծ մասի համար պարտադիր ցուցանիշը 80% է։ Վեց պահեստարանների համար գործում է նվազեցված նորմ՝ 45%, հայտնում է Գազի պահեստավորման գերմանական նախաձեռնությունը (INES)։

Կազմակերպությունը կարծում է, որ թիրախային ցուցանիշների չապահովումը վկայում է ձմռանը երկիրը գազով ապահովելու միջոցառումները վերանայելու անհրաժեշտության մասին։ Ապագա կանոնները պետք է երաշխավորեն բավարար պաշարների կուտակումը՝ տարվա ցուրտ եղանակին պահանջարկը բավարարելու համար։

INES-ը ողջունել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության պատրաստակամությունը՝ քննարկելու գազամատակարարների համար պահեստարաններն օգտագործելու պարտավորություններ սահմանելու հարցը։

«Թիրախային ցուցանիշների չապահովումը ցույց է տալիս, որ առաջիկա ձմեռներին գազապահեստարանների լցվածությունը պետք է ապահովել ավելի պարտադիր մեխանիզմներով», — հայտարարել է INES-ի գործադիր տնօրեն Սեբաստիան Հայներմանը։ Նրա կարծիքով, նման պարտավորությունների կոնկրետ տարբերակները պետք է քննարկել անհապաղ՝ դրանք հնարավորինս շուտ օրենսդրորեն ամրագրելու համար։

Գազատրանսպորտային համակարգերի օպերատորների FNB Gas միավորման հետ համատեղ INES-ը պատրաստել է գազի պարտադիր պահեստավորման կազմակերպման վերաբերյալ առաջարկների փաստաթուղթ։ Ոլորտային միավորումները կոչ են անում արագացնել նոր կանոնների քննարկումը, որոնք պետք է ապահովեն Գերմանիայի առավել հուսալի նախապատրաստումը ձմռանը։

Չենք հավատում, որ Տիգրանը ինքնшuպшն է եղել. Սևանում սգում են զինծառայողի մահը

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար


ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փոլք շրջանի ոստիկանությունը մարդկանց թրաֆիքինգի և երեխաների դեմ սեռական հանցագործությունների դեմ պայքարի յոթօրյա գործողության ընթացքում ձ…

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում Արմեն Առաքելյանի կատարված կեղծ «Պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված կեղծ «Պատարագը»։

«Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:

Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։

Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։

Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով եւ խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։

Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իւավունքները ոտնահարելուց:

Հորդորում ենք մեր հոգեւոր զավակներին զգույշ լինել եւ զերծ մնալ նմանատիպ հակաօրինական եւ հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,– հայտարարել են թեմից։