«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։

Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց տվյալները չհրապարակենք, ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնությանը, հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին, որ ջրահեղձ եղած մեր հրաշքի կյանքը փրկեցին։ Չգիտենք, գուցե ե մեր անզգուշության պատճառով էր որ երեխան ընկել էր կեղտոտ ջրով լցված հորը, բայց լավ էր հարազատները շուտ նկատել և երեխային դուրս էին բերել, բայց ոչինչ չէինք կարողանում անել։ Միակ բանը, որ կարողացանք, էդ խառը վիճակում, լավ է, զանգեցինք շտապօգնություն ու շատ արագ ժամանեցին։ Հիմա վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր նա պետք է մնա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ»։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և դրանք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճիճուների կենսաբանական բնազդները բավականին պարզունակ նյութաստամոքսային խթանների շուրջ են ընթանու…

«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան

«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճիճուների կենսաբանական բնազդները բավականին պարզունակ նյութաստամոքսային խթանների շուրջ են ընթանում և նրանց մոտ կենսաբանորեն ավելի բարձր կազմակերպված էակներին հատուկ շարժառիթների գիտակցում ակնկալելը հակագիտական երազկոտություն է:
     Բայց ընդհանուր առմամբ նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել. մենք այս ամենը փողի համար ենք անում, թե՞ որովհետև «եղել և շարունակում ենք լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»»:

Ադրբեջանցի մարզիկը Ստամբուլում հայհոյական ժեստ է ցույց տվել թուրք երկրպագուներին

Ստամբուլում WBC Silver մրցաշարի ժամամանակ ադրբեջանցի մարզիկ Մուրադ Ալիեւի ոչ սպորտային պահվածքի պատճառով ռինգում մեծ ծեծկռտուք է սկսվել։

Մենամարտի ավարտին, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանցի մարզիկը հասկացել է, որ ինքն է հաղթել, պպտվել է թուրք երկրպագուների կողմը եւ սեռական հայհոյական ժեստ արել։ Այս քայլին անմիջապես արձագանքել են թուրք երկրպագուները եւ հարցակվել Մուրադ Ալիեւի վրա։ Ադրբեջանցի մարզիկին մի կերպ կարողացել են փախցնել կատաղած երկրպագուների ձեռքից եւ հեռացնել սպորտային համալիրից։

Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ ԱԳՆ

Երևանը կրկին փորձեր է անում իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա նշել է, որ չնայած Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցմանը և անդամավճարների չվճարմանը, երկիրը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

«Մենք չենք թողնում Երևանին մեր համագործակցությունից դուրս՝ պահպանելով մեր գործընկերների համար հնարավորությունը՝ միանալու կազմակերպության շրջանակում մշակված բոլոր որոշումներին, որոնք, ի վերջո, լիովին կբավարարեն նրանց շահերը։ Ցավոք, մենք չենք տեսնում որևէ փոխադարձ քայլ հայկական կողմից։ Ավելի շուտ՝ հակառակը՝ մենք կրկին տեսնում ենք որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձեր», – ընդգծել է Պանկինը։

Այս առումով Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել քվեարկության իրավունքից մինչև կուտակված անդամավճարների լրիվ վճարումը»։

Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովից սպասումները՝ նա նշել է, որ մասնակիցները նախատեսում են «համակարգել իրենց տեսակետները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հրատապ հարցերի վերաբերյալ և բացահայտել ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման հիմնական ոլորտները»։

 

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (վիդեո)

Նոյեմբերի 8-ի ժամը 21:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղացել։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

«Սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտից սպասարկող կազմակերպությունները մարզի ավտոճանապարհներին շարունակում են մշակման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։ Հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհվածների հիշատակին։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտելով Շիրակի տնտեսական ներուժը. Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովը Գյումրիում

Երեւան, Արագածոտն, Սյունիք, Լոռի, իսկ այսօր արդեն` Շիրակ… Հայաստանի բանկերի միությունը շարունակում է մարզային այցերի իր ավանդույթը` մեկ հարթակում համախմբելով տեղի գործարարներին, Կառավարության ներկայացուցիչներին ու բանկային համակարգի առաջնորդներին։ Այս անգամ կանգառը Գյումրին է:

«Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին շիրակցիները ծանոթանում են ֆինանսական նոր գործիքներին`շահավետ տոկոսադրույքներով բիզնես վարկեր ու աջակցության ծրագրեր։ Իսկ ձեռնարկատերերը ներկայացնում են տեղական արտադրանքի հեռանկարային նախագծեր։ Այս ձևաչափը տարեցտարի է’լ ավելի է ամրապնդում կապը բանկային համակարգի և ՓՄՁ համայնքի միջև։ Գաղափարից բիզնես առաջին քայլը հաճախ արվում է հենց այս տաղավարներում:

Մանրամասն` տեսանյութում։