
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել՝ այս անգամ Սյունիքի մարզում։ Խոսքը TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման հ…
Մենք չունենք նպատակ ԼՂ-ի և Հայաստանի միավորման, Անկախության հռչակագրի նպատակները ժամանակավրեպ են. Գալյան
Թող ընդդիմադիր ուժերը իրենց առաջարկներով հանդես գան, թե օրինակ անկախության հռչակագրի նշումը նոր սահմանադրության մեջ մեզ ինչ է տալու, եթե Անկախության հռչակագրի նախաբանում կան ժամանակավրեպ նպատակադրումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք ինչի՞ համար ենք նոր սահմանադրություն մշակում, մենք ուզում ենք հասկանալ հիմա որտեղ ենք և ուր ենք գնում և ինչպիսի պետություն ենք և ինչպիսի նպատակներով ենք գործելու և հանուն ինչի ենք գործելու։ Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել և այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումներն այլևս ժամանակավրեպ են, մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման։
Մենք ունենք նպատակ Հայաստանի Հանրապետության հարատևության, բարեկեցության, զարգացման, անկախության, ինքնիշխանության ամրապնդման։ Սրանք են մեր նպատակները։
Մենք շնորհակալ ենք այն խաղաղության համար, որ այսօր ունենք, և մենք ուզում ենք փայփայել այդ խաղաղությունը և ինստիտուցիոնալ դարձնել: Մենք այսօր խոսում ենք փաստերի և այսօրվա մասին, այսօրվա իրականությունը այլ բանի մասին է»,– ընդգծեց Գալյանը։
Իրանի իշխանությունները շարունակում են շփումը ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Բաղայի
Իրանի իշխանությունները շարունակում են շփումը ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով, բանակցությունների հիմք է մնում Թեհրանի կողմից ավելի վաղ առաջարկված յոթօրյա ծրագիրը, որը մանրամասնեցվել է։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները շարունակվում են։ Ամեն դեպքում հարցը բարդ է, կամ, ավելի ճիշտ, հարցերը շատ են, և դրանք ծայրահեղ բարդ են, իսկ ժամանակի ընթացքն ու ԱՄՆ-ի գործողությունները միայն բարդություն են ավելացրել դրանց։ Մեր կարծիքով՝ շփումները շարունակվում են մինչ օրս», – ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարարի վերջերս Կատար կատարած այցը։
Բաղային նշել է, որ միջնորդների միջոցով Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացվող բոլոր բանակցությունների և խորհրդակցությունների հիմք է մնում Թեհրանի կողմից ավելի վաղ առաջարկված յոթօրյա ծրագիրը, որն այժմ մանրամասնեցվել է, և դրա ամբողջական իրականացումը հնարավոր է երկու օրվա ընթացքում։
Մենք ունենք բյուջեի դեֆիցիտ` ճեղքվածք, ի՞նչ միջոցներով եք փակում. Նարեկ Կարապետյանը` նախարարին
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Մեր տեղեկություններով, այսօր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպելու են ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ խմբակ…
Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից պարզաբանումներ է պահան…
«Դաշնակներին խորհուրդ կտամ՝ պետական հեղաշրջման մասին բերանները չբացեն»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը նոր քաղաքական հարցեր է առաջացրել․ վարչապետը բաց տեքստով խոսել է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում ձևավորելու անհրաժեշտության մասին՝ նոր Սա…
Փաշինյանն ամեն օր իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղ…

