«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան


Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել։ Փաստորեն հնարավոր է»։

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները


Աչքիս՝ սրանք նոր SMS են ստացել կամ ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անմեղսունակ գժի տեղ են դրել։ Այլ կերպ փաշինյանական քարոզչության հերթական ստ…

Հռոմի պապն ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո 12-օրյա շրջագայության է մեկնել Լատինական Ամերիկա

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո իր առողջական վիճակը լավ է։ Այս մասին քահանայապետը լրագրողներին հայտնել է Ուրուգվայ մեկնելու ճանապարհին, որտեղ մեկնարկել է Լատինական Ամերիկայի երկրներով նրա 12-օրյա շրջագայությունը, հաղորդում է BBC News-ը։

«Հրաշալի բժիշկների շնորհիվ կարծում եմ, որ առողջական բավական լավ վիճակում եմ», — ասել է Լևոն XIV-ը։

Նա նաև խոստովանել է, որ շատ ուրախ է այս ուղևորությունը կատարելու հնարավորության համար։ Ուղևորությունը կասկածի տակ էր հայտնվել անցյալ ամիս, երբ պլանային հետազոտության ժամանակ ուռուցք էր հայտնաբերվել։

Քահանայապետը նշել է, որ ի սկզբանե համոզված է եղել ուղևորության անհրաժեշտության մեջ։ Ուռուցքի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, և, բժիշկների խոսքով, քաղցկեղը չի տարածվել այլ օրգանների վրա։

Ուրբաթ օրը պապը ժամանել է Մոնտեվիդեո, որտեղ նրան դիմավորել են առափնյա զբոսավայրում հավաքված բազմաթիվ մարդիկ։ Այցի առաջին օրը նա ելույթ է ունեցել Անկախության հրապարակում՝ կոչ անելով ապահովել բժշկական օգնության համընդհանուր հասանելիությունը։

«Բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին», — ընդգծել է քահանայապետը։

Նա նշել է, որ իր ստացած բուժումը ստիպել է իրեն մտածել այն բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մասին, որոնք միջոցներ չունեն ժամանակին ախտորոշվելու և անհրաժեշտ օգնություն ստանալու համար։

Ելույթից հետո Լևոն XIV-ն աղոթել է Մոնտեվիդեոյի մայր տաճարում։

Իր վեցերորդ միջազգային շրջագայության ընթացքում քահանայապետը կանցնի ավելի քան 20 հազար մղոն։ Ուրուգվայից հետո նա կայցելի Արգենտինա՝ իր նախորդի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայրենիքը, որտեղ վերջինս իր քահանայապետության ընթացքում այդպես էլ չայցելեց։ Այնուհետև Լևոն XIV-ը կմեկնի Պերու, որտեղ երկար տարիներ ծառայել է որպես միսիոներ, իսկ ավելի ուշ՝ որպես եպիսկոպոս։ Վատիկանում ուղևորության այս փուլն անվանել են վերադարձ տուն։

Պապի խոսքով՝ այցի նպատակն է լինել այն մարդկանց կողքին, որոնք Կաթոլիկ եկեղեցուց հույսի պատգամ են սպասում։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների կարմիր գծերը հստակ են, անքննելի և պահանջում են անհապաղ պաշտպանություն և իրականացում։
     Այդ կարմիր գծերը օրերս բարձրաձայնեց հայաստանյան 12 քաղաքական ուժ։ Ակնհայտ է, իշխող զավթիչները այս ամենից ջղային են, ապացույցը՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հերթական փոփոխությունն է, քպականների և նիկոլամերձերի ջղաձգումները։
     Ընդդիմադիր լիդերին անազատության մեջ պահելը էս զավթիչների համար դարձել է իդեա-ֆիքս, սրանք չեն էլ թաքցնում հոգով ու գործով բանտապետ լինելու հանգամանքը։
     Հայ մարդու, ՀՀ քաղաքացու, մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի համար նշված կարմիր գծերը գերակա են և սա այլևս անդառնալի գործընթաց և նպատակ է։
     Հայ մարդու, ՀՀ քաղաքացու ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ
     1․Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
     2․Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
     3․Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
     4․Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։

Արցախի օկուպացիայից 6 տարի է անցել. Էրդողանը շնորհավորել է Ալիևին

Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ «Հաղթանակի» օրվա կապակցությամբ։

Էրդողանը նշել է, թե երեսուն տարի շարունակ «օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրումն» ազդարարող «Հաղթանակի» օրվա վեցերորդ տարելիցի կապակցությամբ շնորհավորանքներ է հղում ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին:

«Ադրբեջանի արդարացի պայքարը, որը պսակվեց մեծ հաղթանակով, հպարտության աղբյուր դարձավ ողջ թյուրքական աշխարհի համար։ Օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերածննդի գործընթացի արագ առաջընթացը բոլորիս մոտ հպարտության զգացում է առաջացնում»,-նշված է ուղերձում։

Ուղերձում շեշտվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման կարևորությունը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը Արցախում։

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։

Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով:

Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները:

Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Մելքոնյան վարժարանի հիմնադրման 100–ամյակի միջոցառմանը

Ստամբուլի հայկական Երեք խորան եկեղեցում տեղի է ունեցել Կիպրոսի հայտնի հայկական Մելքոնյան վարժարանի հիմնադրման 100–ամյակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը։ Աղոթքներով ու մարեմաղթանքներով սկսված միջոցառման իրենց հուշերով են կիսվել Մելքոնյան վարժարանի սաները։Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Մելքոնյան վարժարանի հիմնադրման 100–ամյակի միջոցառմանը

Ստամբուլի հայկական Երեք խորան եկեղեցում տեղի է ունեցել Կիպրոսի հայտնի հայկական Մելքոնյան վարժարանի հիմնադրման 100–ամյակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը։ Աղոթքներով ու մարեմաղթանքներով սկսված միջոցառման իրենց հուշերով են կիսվել Մելքոնյան վարժարանի սաները։

Իրանում մահապատժի են ենթարկել ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման համար դատապարտված անձին

Իրանում մահապատժի է ենթարկվել Մոհամմադ Արեֆ Շահբախշը, որը դատապարտվել էր երկրի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակմանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգի Mizan կայքը։

««Ջեյշ ալ-Զոլմ» («Ջեյշ ալ-Ադլ») ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Մոհամմադ Արեֆ Շահբախշի մահապատժի դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան՝ օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի ավարտից հետո», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Իրանի դատական համակարգի՝ Շահբախշը մեղավոր է ճանաչվել իսլամական պետության դեմ զինված ապստամբության և «Աստծու դեմ պատերազմ մղելու» համար՝ Խաշ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման մեջ ունեցած դերի առնչությամբ։

Կալե-Բիդ բնակավայրում գտնվող բաժանմունքի վրա հարձակման հետևանքով ոստիկանության մի քանի աշխատակիցներ են զոհվել և վիրավորվել։ Հարձակման ամսաթիվը չի հստակեցվում։